f

Անկախ

Հնդկաստանը 1,8 մլրդ դոլարի BrahMos հրթիռներ կգնի. Times of India


Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը կգնի ավելի քան 200 BrahMos գերձայնային թեւավոր հրթիռներ, որոնք արտադրում է BrahMos Aerospace Private Limited ռուս-հնդկական ձեռնարկությունը, տեղեկացրել է Times of India-ն։

Պարբերականի տվյալներով՝ գործարքի գումարը կգերազանցի 15 հազ. կրորը (150 մլրդ ռուփի, 1,8 մլրդ դոլար)։ Զինվորականների հայտն առաջիկայում կդիտարկվի Պաշտպանական գնումների խորհրդի (DAC) կողմից, որը գլխավորում է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը, ինչից հետո կհամաձայնեցվի երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

«Փաստացի արժեքը կախված կլինի BrahMos-ների քանակից եւ դասավորվածությունից, ի վերջո՝ հավանության կարժանանա... բայց, հավանաբար, կգերազանցի 15 հազ. կրոր ռուփին»,- թերթը մեջբերել է աղբյուրի խոսքերը։

Հնդկաստանի Զինված ուժերն աստիճանաբար սպառազինության մեջ են մտցնում արդիականացված BrahMos հրթիռներ՝ մինչեւ 450 կիլոմետր թռիչքի հեռավորությամբ, նախկին 290 կիլոմետրի փոխարեն։

BrahMos տարբերակը՝ 800 կիլոմետր թռիչքի հեռավորությամբ, նույնպես առաջին փորձարկումներն է անցել, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսված է փորձարկել եւս մի քանիսը։

BrahMos-ը երկար տարիներ եղել է «հիմնական սովորական (ոչ միջուկային) հարվածային զենքը» զինված ուժերի համար, իսկ ներկայում ստորագրվել են ավելի քան 4,6 մլրդ դոլարի պայմանագրեր։

Աշխարհում Հնդկաստան սպառազինությունների մրցավազք հրթիռ

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին