f

Անկախ

ԱՄՆ-ի իշխանությունները մայիսի 12-ից չեղարկում են օտարերկրացիների համար Covid-ի դեմ պարտադիր պատվաստումը


Մայիսի 12-ից ԱՄՆ իշխանությունները չեղարկում են COVID-19-ի դեմ պատվաստման պարտադիր պահանջը ԱՄՆ ժամանող  օտարերկրացիների, ինչպես նաեւ դաշնային աշխատակիցների եւ կապալառուների համար։ Այս մասին ասվում է երկուշաբթի Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ վարչակազմը մայիսի 11-ի օրվա վերջում կչեղարկի դաշնային աշխատակիցների, դաշնային կապալառուների եւ միջազգային ավիաուղեւորների համար COVID-19-ի դեմ պատվաստումների պահանջները։ Նույն օրը կավարտվի COVID-19-ով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում արտակարգ դրությունը»,-նշվում է փաստաթղթում։

Բացի այդ, Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը եւ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կչեղարկեն պատվաստումների պահանջը նախադպրոցական կրթության մանկավարժների,  բուժաշխատողների համար, որոնք աշխատում են  Medicare եւ Medicaid  բժշկական օգնության ծրագրերով։

Պարտադիր պատվաստումը կդադարեն պահանջել նաեւ ԱՄՆ-ի «որոշ ոչ քաղաքացի բնակիչներից  ցամաքային սահմանը հատելիս»։ «Առաջիկա օրերին կներկայացվեն այդ չեղարկման հետ կապված լրացուցիչ մանրամասներ», - հայտնել է Սպիտակ տունը։

ԱՄՆ-ի իշխանությունները 2021 թվականի նոյմեբերից երկիր մուտք գործողներից սկել էին պահանջել կորոնավիրուսի պատվաստման մասին տեղեկանք։ Այդ կանոների համաձայն՝ ընդունվում էին միայն ԱՄՆ-ի բժշկական կարգավորիչի եւ ԱՀԿ-ի կողմից հաստատված դեղամիջոցներով պատվաստումները։ ՌԴ-ից դեղամիջոցները մինչ օրս չկան այդ ցուցակում։

ԱՄՆ Աշխարհում նոր կորոնավիրուս սահմանափակումներ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին