«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Microsoft կորպորացիան սուպերհամակարգիչ է ստեղծել, որը աշխարհում հինգ ամենահզոր համակարգերիչներից մեկն է: Գրում է Gazeta.ru-ն:
Այս համակարգիչը մշակվել է OpenAI ոչ առևտրային հետազոտական կազմակերպության համար, որի հիմնադիրներից մեկը գործարար Իլոն Մասկն է:
Մեքենան ունի 285 հազար պրոցեսորային միջուկ, 10 հազար գրաֆիկական պրոցեսոր (GPU) և ցանցային թողունակություն՝ 400 գիգաբայթ վայրկյանում յուրաքանչյուր GPU սերվերի համար:
Սուպերհամակարգիչը պատրաստելու է արհեստական բանականության զանգվածային բաշխված մոդելների հաջորդ սերունդը, որը կարող է իրականացնել բազմաթիվ գործառույթներ և պահանջում է ավելի շատ ռեսուրսներ: