f

Անկախ

Հենց սա էլ կոչվում է ինքնիշխանության կորուստ. «Товарищ генерал»


Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի բանակցությունները Պենտագոնի և ՆԱՏՕ-ի հետ  «Товарищ генерал» տելեգրամյան ալիքը համարում է Հայաստանի ռազմական դոկտրինի արմատական փոփոխություն և համագործակցության գործնական փուլի մեկնարկ, ինչն էլ հանգեցնելու է ինքնիշխանության լիակատար կորստի: Մեր կարծիքով՝ այս գործընթացը սկիզբ  է առել դեռ 2018 թ., երբ ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը քրեական հետապնդման ենթարկվեց և պաշտոնանկ արվեց:   

- Երբ Պենտագոն և ԿՀՎ (ЦРУ) է այցելում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի կարգի գործիչ, դա դեռ կարելի է համարել ինչ-որ վերացական բարեկամություն և փորձի փոխանակում:

Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ուղևորությունը ԱՄՆ և հանդիպումները Ազգային գվարդիայի ղեկավարի, Եվրոպական հրամանատարության ռազմավարության գծով տնօրենի հետ հրապարակային հաղորդագրություն է հայկական ռազմական դոկտրինի տեկտոնական փոփոխությունների մասին:

Գլխավոր շտաբը բանակի ուղեղն է, ռազմավարական կենտրոնը: Ասրյանի ներգրավումը ամերիկացիների հետ բանակցություններում նշանակում է, որ համագործակցությունը Պենտագոնի և ՆԱՏՕ-ի հետ  հասել է առանցքային նախագծերի իրականացման գործնական հանգրվանին: Դրանցից մի քանիսի մասին գիտենք. զինվորական  ուսուցման փոխակերպումը ՆԱՏՕ-ի չափորոշիչներով, պենտագոնյան բիոլաբորատորիաների աշխատանքի շարունակությունը (և ավելի ստույգ՝ ընդլայնումը) և հայկական բանակի մասնակցությունը զորավարժություններին եվրոպական մայրցամաքում:

Բայց ես վստահ եմ, որ սրանք դեռ բոլորը չեն, որոնց շուրջ հաղորդակցվում է Ասրյանը ամերիկացի գեներալների հետ: Հեռու չեն նորությունները նաև ՆԱՏՕ-ի ռազմաբազայի բացման մասին. դա մասնակիորեն արդեն իսկ գոյություն ունի Հայաստանի ԶՈՒ 12-րդ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնի «տանիքի» տակ: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն բաց չի թողնի հայկական ցամաքային և հրետանային զինված ուժերը իր սպառազինության տեսակների վրա նստեցնելու հնարավորությունները:

Համենայն դեպս, ՆԱՏՕ-ն վաղուց ու սերտորեն համագործակցում է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ: Բանակի վիճակի մասին զգայուն տեղեկատվությունը, ելնելով Ասրյանի այցից, հիմա արդեն հավաքվում է մեկ տիկնիկավարի շտաբում, որտեղից փոխանցվում է ԱՄՆ-ի, Բրիտանիայի և ըստ անհրաժեշտության՝ ԵՄ-ի, Իսրայելի և նույն Թուրքիայի հետախուզական ծառայություններին:

Հենց սա էլ կոչվում է ինքնիշխանության կորուստ:

 

Աշխարհում Հայաստան ԱՄՆ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին