f

Անկախ

ԱՄՆ իշխանությունները կարող էին կանխել կորոնավիրուսով վարակված 54 հազար մարդու մահ․ գիտնականներ


The New York Times  պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները կարծում են, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կարող էին կանխել երկրում  կորոնավիրուսով վարակված  մոտ 54 հազար  քաղաքացիների  մահը, եթե  երկու շաբաթ առաջ սկսեին սանիտարական միջոցառումներ իրականացնել:  Գրում է Gazeta.ru-ն։  

Կոլումբիայի համալսարանի գիտնականները, վարակաբան  Ջեֆրի Շեյմանի գլխավորությամբ,  համակարգչային մոդել  են մշակել, որը  նրանց պնդմամբ, կարող է գնահատել Միացյալ Նահանգներում ներդրված սահմանափակիչ միջոցների ազդեցությունը` COVID-19- ի տարածումը կանխելու  համար: Այս մոդելի հիման վրա գիտնականները կարծում են, որ եթե սահմանափակումներ մտցվեին երկու շաբաթ առաջ,  ապա հնարավոր կլիներ  խուսափել  54 հազար  մահվան դեպքերից:

«Աճի փուլում կարճ ժամանակահատվածը կարևոր դեր է խաղում մահացության նվազեցման առումով», - հայտարարել է  Շեյմանը:

Ընդ որում՝  գիտնականները նաև նախազգուշացրել են երկրի իշխանություններին սանիտարական չափանիշների չափազանց արագ չեղարկման  բացասական հետևանքների մասին,  քանի որ դա  ևս կարող է հանգեցնել  մահացության կտրուկ աճի:

Վերջին տվյալներով՝ աշխարհում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման  ավելի քան  5 միլիոն դեպք, մահացել է 328 հազար մարդ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Վուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: 

Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է հիվանդությունը COVID-19: 

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

Աշխարհում ԱՄՆ 2019-nCoV կորոնավիրուս

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին