f

Անկախ

Դանիայի կառավարությունը 3 թանգարանից փոխառել է Leopard 1 տանկեր ուկրաինացիներին սովորեցնելու համար. Forbes


Դանիայի կառավարությունը սեփական փորձով յուրացրել է դասն այն բանից հետո, երբ փետրվարին Դանիայի, Գերմանիայի եւ Նիդեռլանդների, իսկ հետո նաեւ Բելգիայի մասնակցությամբ կոնսորցիումը հայտարարեց, որ Ուկրաինային են հանձնվելու 1980-ականների նմուշի մոտ հարյուր Leopard 1A5 տանկեր։ Հաջորդ վեց ամիսների ընթացքում այդ թիվը հասավ 178-ի, գրել է Forbes պարբերականը։

Մեծ թվով տանկեր են ստացվում՝ ուղիղ հինգ գումարտակ։ Եվ քանի որ յուրաքանչյուր «Լեոպարդի» անձնակազմը բաղկացած է չորս մարդուց, ապա տանկիստներն էլ պետք է շատ լինեն։ Մոտ հազար տանկիստների պատրաստումը Դանիայից եւ Գերմանիայից հսկայական ջանքեր պահանջեց։ Դրա համար անհրաժեշտ եղավ մի քանի թանգարանների օգնությունը, նշել է ԶԼՄ-ն։

Առայժմ կոնսորցիումը մատակարարել է ընդամենը 10 Leopard 1A5, բայց ուսուցանումը շարունակվում է եւ կարող է տեւել մինչեւ 2024թ., մինչեւ որ Կիեւի դաշնակիցները կատարեն տանկերի մատակարարման ու ուկրաինացիների ուսուցանման իրենց պարտավորությունները։

Դանիական բանակը դարձավ Leopard 1A5-ի վերջին օպերատորը։  Վերջին Leopard 1-ը սպառազինությունից հանվել է 2005թ., իսկ դրան փոխարինելու է եկել ավելի ծանր Leopard 2-ն։ Դանիական բանակի միակ տանկային ստորաբաժանումում՝ Յութլանդիայի դրագունների գնդում մինչեւ այժմ ծառայում են Leopard 1A5-ի անձնակազմի մի քանի նախկին անդամներ։

Ուկրաինացի կուրսանտները սկսել են Դանիա գալ մայիսին։ Դանիացի զինվորականների տեղեկացմամբ՝ դանիացիները ստանձնել են ուսուցանման առաջին փուլի՝ բազային ուսուցման պարտականությունները։ Երկրորդ փուլի պարտականություններն ստանձնել են գերմանացիները։ Թարգմանիչները եւ կապալառուները գերմանական արդյունաբերության ոլորտից օգնություն են ցուցաբերում երկու փուլերում։

Ուսուցման ժամկետը կարճ է՝ ընդամենը վեց շաբաթ։ Համեմատության համար. դանիացիները պատրաստում են իրենց տանկիստներին երկամսյա ծրագրով։

Leopard 1A5-ի տարիքը նույնպես խնդիր է ստեղծել։ Տանկերի մեծ մասը պատկանում էր գերմանական Flensburger Fahrzeugbau Gesellschaft ընկերությանը եւ պահեստում մնացել էր երկու տասնամյակ։ Դրանք նորոգման կարիք ունեին։

Բայց ուսուցանումը հետաձգում չէր հանդուրժում։ Ուստի, կոնսորցիումը օգնության համար դիմել է... դանիական թանգարաններին։ Ակնհայտ է, որ թանգարաններում ցուցադրվող մի քանի Leopard 1A5-երը ավելի լավ վիճակում էին, քան պահեստում գտնվող 100 մեքենաները։  Երեք թանգարան կոնսորցիումին տրամադրել է վեց նորոգված տանկ, «որպեսզի կարելի լինի անհապաղ սկսել ուկրաինացիների ուսուցանումը», հայտարարել են Դանիայի ԶՈւ-ում։

Աշխարհում Դանիա Leopard տանկեր ռուս-ուկրաինական պատերազմ

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին