f

Անկախ

Արցախը թշնամու «նախուտեստն» էր. Վահագն Մելիքյան


Հայաստանի Հանրապետության կոպտագույն սխալը եղել է այն, որ իր օրակարգը չի համադրել դաշնակից երկրների օրակարգի և շահերի հետ, փոխարենը պրոֆեսորի կեցվածքով փորձել է դաշնակիցներին հասկացնել, թե որոնք են նրանց շահերը։ Ինչպես տեղեկացնում է Sputnik-ը,  «Աբովյան Time»–ի եթերում այս տեսակետն է հայտնել ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

Նրա խոսքով` Հայաստանի շահերը և օրակարգը չպետք է ձևավորվեն դաշնակից երկրների օրակարգին հակոտնյա, դրա արդյունքը չի կարող հօգուտ Հայաստանի լինել։

«Մենք այսօր չենք վարում հայամետ քաղաքականություն, այլ գնում ենք «քոմենթների» ճանապարհով։ Իրադարձությունների հետքերով մեկնաբանում ենք, դատապարտում ենք, կոչերով ենք դիմում, մի՞թե 44–օրյա պատերազմը խրատ չեղավ մեզ համար»,–ասաց նա։

Մելիքյանի դիտարկմամբ` Արցախում տեղի ունեցող գործընթացներին հաջորդելու են ավելի ծանր և Հայաստանի համար ցավոտ իրադարձություններ։ Շատերի կարծիքով` Հայաստանի դարպասը Սյունիքն է, սակայն այն հարավային դարպասն է, իսկ գլխավոր դարպասը Արցախն է, որը դավադրական և դավաճանական մոտեցմամբ բացվեց թշնամու առաջ` դեպի Հայաստան ազատ մուտքի հնարավորություն տալով։

«Սոցցանցերում միաբջիջ էակները իրականությանը հակառակ բաներ են գրում և, ցավոք, ունեն տասնյակհազարավոր հետևորդներ, որոնք հավատում են նրանց։ Մի՞թե այդքան տգետ կարելի է լինել, որ չհասկանալ` որքան փոխկապակցվածություն կա Արցախի ու Հայաստանի միջև։ Թշնամին չի բավարարվելու, ախորժակն ուտելիս է բացվում, Արցախը «նախուտեստն» է։ Դրանից հետո սկսվելու են շատ ավելի վտանգավոր քայլեր` ուղղված ՀՀ սուվերենության և տարածքային ամբողջականության դեմ, դրա փաստերն արդեն իսկ ունենք։ Այս իշխանությանը նույնիսկ չի հաջողվել կես մետր հետ հրել թշնամուն մեր տարածքից և գալ ինչ–որ համաձայնության»,– նշեց Մելիքյանը։

Այն, ինչ կատարվում է Արցախում, արտակարգ և լիազոր դեսպանը համարում է նախօրոք պլանավորած ծրագիր, որը իրականանում է ճշգրիտ հաշվարկներով։ Ու այդ ծրագրի մի մաս է նաև բնական դաշնակիցներին հեռացնելը, մեղավորներ փնտրելը` կրկին սլաքներն ուղղելով թիվ մեկ դաշնակցի` Ռուսաստանի վրա։ Հիմա այդ դաշնակիցը ինքն է ծանր դրության մեջ հայտնված և իր շահերից բխող քայլերն է ձեռնարկում։ Մինչդեռ երկրի ղեկավարի բուն պարտականությունը ոչ թե վանելն է դաշնակիցներին, այլ ավելի շատ բարեկամներ, թիմակիցներ ձեռք բերելը, որը քեզ տարածաշրջանում որպես պետություն կընկալի։

«Ստեղծված իրավիճակում ի՞նչ ենք մենք խոսում Իրանի հետ, հիմա էլ դուրս են եկել Ռուսաստանի դեմ։ Դուք գոնե հասկանո՞ւմ եք` սա ինչ հետևանքներ է ունենալու։ Այն, ինչ կատարվում է Արցախում, վաղը մեր քթից է դուրս գալու։ Հիմա, երբ իշխանության հայացքներն ուղղվել են դեպի Արևմուտք, խոսում են վեկտորափոխության մասին, պետք է հիշեն հայտնի խոսքերը` նրանց նավերը, միևնույնն է, հայկական լեռներ չեն բարձրանալու»,–նշեց Մելիքյանը։

Նա շեշտեց` հայտնի «նախկինների» ժամանակ Հայաստանը կանխատեսելի գործընկեր է եղել,և այդպիսին է դարձել զրոյից` անցնելով Առաջին արցախյան պատերազմի, ճգնաժամի, մութ ու ցուրտ տարիների թոհուբոհով։ Եվ ՀՀ–ի հետ պատկառանքով են խոսել և՛ ԱՄՆ–ն, և՛ Եվրոպան, Մոսկվան ու Իրանը, և՛ Չինաստանը, իսկ Հայաստանի ձայնը լսելի է եղել։

«Իսկ հիմա մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանդես ենք գալիս փնթի կատարված տնային աշխատանքով։ Եվ տեսնում ենք արդյունքը։ Ինչո՞ւ ենք մենք ստացել այս խայտառակ ու նվաստացուցիչ ապտակը։ Ես չեմ ուրախանում, երբ տեսնում եմ, թե ինչ թույն է թափվում ՀՀ–ի վրա։ Մենք ինչո՞ւ այսքան գլորվեինք, երբ ունեինք տեսակ, կեցվածք բավականին ամրացած էինք։ Այո՛, մեծագույն սխալներ են կատարվել, բայց մենք չենք ունեցել նման իրավիճակ»,– ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` դիվանագիտությունը նման է այսբերգի։ Միայն գագաթն է տեսանելի, իսկ հիմնական մասը թաքնված է ջրի տակ։ Եվ խոսքը գաղտնի դավադրությունների մասին չէ։ Նախկինում դիվանագիտական ճակատում պայքար էր տարվում, թեև ներկայիս իշխանությունները պնդում են, որ վերջին 20 տարիներին ՀՀ–ն ամենևին էլ դիվանագիտություն չի ունեցել։

«Երևի դու պետք է իմանաս, թե ինչ է դիվանագիտությունը, որ գնահատականներ տաս կամ չտաս»,–հավելեց մեր զրուցակիցը։

Իսկ իրականում, Մելիքյանի դիտարկմամբ, եթե չկա բանակ, դիվանագիտությունը ոչինչ է, 2020 թվականից հետո էլ իշխանությունը ժամանակ է ունեցել բանակն ամրացնելու համար, սակայն չի արել։ Նա համոզված է, այս փոփոխվող աշխարհում ՀՀ–ն կարող էր դառնալ լրջագույն գործոն շնորհիվ իր հարավային սահմաններում գտնվող հայտնի նեղ ճանապարհի, որը միշտ սեպ է եղել թյուրքական աշխարհի կոկորդում։

«Այդ նեղ ճանապարհը հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն ունի ինչպես հյուսիս–հարավ, այնպես էլ արևելք–արևմուտք ուղղություններով։ Հիմա մենք կանգնած ենք դա կորցնելու վտանգի առջև։ Մենք այսօր չենք վարում այնպիսի քաղաքականություն, որ հնարավոր լինի փրկել»,–ասաց նա։

Արտակարգ և լիազոր դեսպանը ընդգծեց, որ հայերին հիմա խոր համախմբում ու սթափ գիտակցություն է հարկավոր` սառնասիրտ ու ճշգրիտ հաշվարկներով, սակայն առաջին հերթին պետք է փոխվի բանակցողը, ուրիշ ելք չկա։

Աղբյուրը՝ Sputnik

 

Աշխարհում Հայաստան ՀՀ դիվանագիտության սխալները

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին