f

Անկախ

Քաղաքագետ Օլենչենկոն մեկնաբանել է ԱՄՆ պաշտոնատար անձանց ժամանումը Հայաստան. RT


Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Օլենչենկոն RT-ի հետ հետ զրույցում մեկնաբանել է հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք, ներառյալ USAID-ի ղեկավարը, սեպտեմբերի 25-ին այցելել են Հայաստան:

Օլենչենկոյի խոսքով՝ հենց սկզբից էլ երևում էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շահերը պաշտպանելու ունակ քաղաքական գործիչ չէ:

«Նրա վարքագիծը և այն քայլերը, որ ձեռնարկում էր նա, վկայում էին ավելի շատ ինչ-որ անձնական հավակնությունների, քան Հայաստանի շահերի մասին: Դե ավելի տեսանելի դա հաստատվեց Ղարաբաղի առնչությամբ: Ավելի ճիշտ՝ այն հանգամանքի, թե ինչպես է որոշվել Ղարաբաղի հարցը»,- կարծում է քաղաքագետը:

Նա նշել է նաև, որ Փաշինյանը հաստատվել է իշխանությունում՝ առաջ տանելով ոչ թե սեփական, այլ ամերիկամետ գաղափարները:

«Եվ այժմ այդ իրողության գիտակցությունը հասել է բնակչության լայն շերտերին: Եվ երբ նրանք ընդվզում են ու դուրս գալիս փողոց, կարծում եմ, նրանք ավելի շատ ընդվզում են Փաշինյանի դեմ, թեպետ Ղարաբաղի կարգախոսներով: Այժմ, իմ կարծիքով, այնպիսի ըմբռնում կա, որ եթե Փաշինյանը մնա իշխանության, ապա նա Հայաստանը կհասցնի լիակատար կործանման»,- ավելացրել է զրուցակիցը:

Նա համոզմունք է հայտնել, որ Ղարաբաղին հետևելու են զիջումներ արտաքին հովանավորների համար, ինչպիսին է ԱՄՆ-ն:

«Եվ այդ լայնածավալ ընդվզումները, ըստ երևույթին, անսպասելի էին ամերիկացիների համար, որոնք նրան (Փաշինյանին-RT) հովանավորում ու առաջ են հրում: Ուստի նրանք շտապում են կապ հաստատել ամեն տեսակ հասարակական գործիչների և հայկական հասարակական կազմակերպությունների հետ: Որպեսզի փորձեն ուղղորդել նրանց այն տեսակետին, թե Փաշինյանը պետք է որպես վարչապետ»,- ամփոփել է Օլենչենկոն:

Դրանից առաջ հայտնի դարձավ, որ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյաները, այդ թվում և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրենը, Սեպտեմբերի 25-ին ժամանել են Հայաստան:

Պոլինա Պոլետաևա

Աղբյուրը

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Արցախ ԱՄՆ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին