f

Անկախ

Իսրայելն այլևս չի կարող տնօրինել իր ճակատագիրը. ИА РЕАЛИСТ


Իսրայելը հայտնվել է մի իրավիճակում, որում նա այլևս իր ճակատագրի տերը չէ: Ինքնավստահության կորուստն ահռելի է, ինչպես և ռազմական անհաջողության մասշտաբները: Իսրայելական բանակը կորցրեց հավատն իր նկատմամբ, իսկ հասարակությունը կորցրեց հավատը բանակի նկատմամբ, հայտարարում է քաղաքագետ Մերոն Ռապոպորտը:

Իսրայելը հայտնվում է մի իրավիճակում, որում չի կարող վերահսկել իր ճակատագիրը: Այս մասին Middle East Eye-ի հետ զրույցում հայտարարել է իսրայելցի քաղաքագետ Մերոն Ռապոպորտը: Մարտերի մասշտաբները, որոնք վարում են Իսրայելի տարածքում ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան դիմադրության մյուս ներկայացուցիչները, չեն եղել 1948 թվականից՝ արաբա-իսրայելական պատերազմի և պաղեստինցիների էթնիկ զտումների արդյունքներով հրեական պետության կազմավորումից ի վեր:

Ռապոպորտը հավելել է. «Իսրայելը հայտնվում է մի իրավիճակում, որում նա իր ճակատագրի տերը չէ: Ինքնավստահության կորուստն ահռելի է, ինչպես և ռազմական անհաջողության մասշտաբները: Իսրայելական բանակը կորցրեց հավատն իր նկատմամբ, իսկ հասարակությունը կորցրեց հավատը բանակի նկատմամբ»:

Ռապոպորտի խոսքով՝ նույնիսկ 1973 թվականի պատերազմը Մերձավոր Արևելքում, երբ Եգիպտոսը հարձակվեց Իսրայելի վրա հենց այն օրը, երբ նա Յոմ Կիպուրն էր տոնում, այդպես անակնկալ չէր:

Ռապոպորտը հայտարարել է, որ իսրայելական հատուկ ծառայությունները շոկային վիճակում են, իսկ հրեական ժողովրդի հավատը բանակի նկատմամբ խարխլվել է մինչև հոգու խորքը:

«1973 թվականին մենք կռվում էինք վարժեցված բանակի դեմ,- ասել է Ռապոպորտը,- իսկ այստեղ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ոչինչ չունեն, բացի կալաշնիկով ինքնաձիգից: Դա աներևակայելի է: Դա ռազմական և հետախուզական ձախողում է, և շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի Իսրայելը վերականգնի ինքնավստահությունը»:

Իսրայելցի փորձագետի կարծիքով՝ վարչապետ Բենիամին Նաթանյահուն մահացու հարված հասցրեց իր հեղինակությանը:

«Կարծում եմ, որ դա կթուլացնի կառավարությունը, որովհետև նա է այս անհաջողության մեղավորը: Նաթանյահուի բոլոր տեսությունները պատ կառուցելու, պաղեստինցիներին պատի այն կողմում տեղավորելու, բանալիների նետման և Դուբայի հետ խաղաղություն կնքելու մասին, այդ բոլոր հայեցակարգերն այժմ փլվում են: Նրա վրա է տեղի ունեցողի գործառական պատասխանատվությունը»,- ընդգծել է Ռապոպորտը:

Բենիամին Նաթանյահուն իր ֆաշիստական կառավարությունով հրեական ժողովրդին պատերազմի մեջ գցեց: Ահա թե ով է իրականում մեղավոր Իսրայելում տեղի ունեցող վերջին իրադարձությունների համար:

Նաթանյահուն ռազմական հանցագործ է՝ կանգնած նույն շարքում Ալիևի ու Էրդողանի հետ: Նրա ձեռքերին հայկական, արաբական, իրանական շատ արյուն կա, իսկ այժմ՝ նաև հրեական արյուն: Վերջին շաբաթներին հեղինակավոր անձինք (պաշտոնաթող գեներալներ) ՑԱԽԱԼ-ից ու «Մոսադից» տագնապ էին հնչեցնում պաղեստինցիների նկատմամբ ապարտեիդի կապակցությամբ: Բայց Բիբին չցանկացավ լսել նրանց, նա շարունակեց պտտել պտուտագամերը (гайки): Այժմ իրավիճակը պայթեց, և այն իրականում չունի ռազմական լուծում: Քանի որ խոսքը հոգևոր խնդրի մասին է և հետո նոր միայն քաղաքականության:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի աշխարհազորայինները մասշտաբային հարձակումով ներխուժեցին Իսրայելի հարավի 22 բնակավայրեր, ներառյալ քաղաքներ և այլ բնակավայրեր, որոնք 24 կմ հեռավորությամբ են  Գազայի հատվածի հետ սահմանից: Զոհվածների թիվը ցերեկային իրադարձություններից հետո շարունակում է աճել ամեն ժամ և կիրակի առավոտյան տվյալներով կազմում էր 300 մարդ:

Աղբյուրը՝ ИА РЕАЛИСТ
 

 

Աշխարհում Մերձավոր Արևելք Իսրայել Պատերազմ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին