f

Անկախ

Թոմասի թեորեմը ռուս-հայկական հավասարումում. Սերգեյ Մարկեդոնով


Սերգեյ Մարկոդոնովն իր տելեգրամյան ալիքում գրում է.

1. Յուրաքանչյուր քաղաքական վերլուծաբանի համար այսպես թե այնպես, վաղ թե ուշ բարդ երկընտրանք է առաջանում: Ինչպե՞ս անաչառ քննել բարդ գործընթացը, եթե տվյալ թեմայով մեկնաբանությունների ճնշող մեծամասնությունը զգացմունքային է, իսկ ինքդ հասարակ մահկանացու ես և չես կարող լիովին աներեր մնալ: Կարծում եմ՝ անձնական գնահատականներին տուրք տալուց խուսափելու լավագույն միջոցը գործնական տեսություններին դիմելն է: Դա չափազանց կարևոր է, մանավանդ որ  փորձագիտական միջավայրում որոշ ոչ ֆորմալ կանոն է հաստատվել՝ տեսական կառույցներն իրենք իրենց համար են, իսկ փաստերը առանձին կյանքով են ապրում: Արժի հնարավորինս մեկը մյուսի հետ համատեղել։

2.  1928 թվականին ամերիկյան հոգեբան և սոցիոլոգ Ոուիլյամ և Դորոթի Թոմաս ամուսնական զույգը հրատարակեց «Ամերիկայի զավակները. վարքագծային խնդիրները և ծրագրերը» գիրքը, որում կանխադրված էր սկզբունքային կարևորության թեզ. «Իրավիճակները, որոնք մարդիկ իրական են համարում, իրական են իրենց հետևանքներով»:

3. Մեկնաբանության ձևաչափը հնարավորություն չի տալիս վերաշարադրելու The Wall Street Journal» /WSJ ազդեցիկ պարբերականի հետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի բովանդակությունը: Արձանագրեմ սոսկ մի քանի հիմնական թեզեը: Հայաստանի վարչապետը փաստորեն հաշտվել է Լեռնային Ղարաբաղի կորստյան հետ, սևեռված է Հայաստանի «տարածքային ամբողջականության» պաշտպանության վրա: Նա հիասթափված է Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից և նրանց ներուժից,  մեծ հաշվով նրանց (այսինքն՝ մեզ) համարում է մարող իրողություն և արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» (իմա՝ «բուն Հայաստանի» պաշտպանության գործում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ակտիվացման) հույսեր ունի: Փաշինյանի խոսքով՝ Երևանը չի շտապի դաշնակցային հարաբերությունները խզել Մոսկվայի հետ: Բայց եթե առաջնորդվենք հոգեբանության բառարանով, ապա կտեսնենք, որ նա «հիվանդ» է: Հայաստանի պահպանումը Հայկական ԽՍՀ-ի սահմաններով նա կապում է Արևմուտքի երաշխիքների հետ: Փաշինյանը փորձում է զերծ մնալ «վերջնական ընտրության» հռետորաբանությունից և երևում է, որ ծանութեթև է անում բառերը: Բայց փաստացի զուտ խորացնում է Մոսկվայի հետ տեղեկատվական-քաղաքական հակասությունները:

4.  Վստահ չեմ, որ դրա ետևում կանգնած են «Սորոս-նեմեց-երշիկ»-ները: Առկա է աշխարհաքաղաքականության ընկալում, և այդ առումով Հայաստանի վարչապետը միայնակ չէ: Կարելի՞ է Փաշինյանի հաշվարկները հիմնավոր համարել: Ոչ, իհարկե: 2020-2023 թթ. պատմությունը (հատկապես՝ 2022-2023 թթ.) դա ցույց է տվել: Հանրապետության վարչապետը ձգտում էր Արևմուտքի օգնությամբ ձգձգել անխուսափելին (կառչել Ղարաբաղում հայերի մարդասիրական իրավունքներից և այդպիսով հետաձգել նրա լիակատար «ինտեգրումը» Ադրբեջանին): Չստացվեց: Բայց խնդիրն այն է, որ հայ հասարակության մեջ (ճիշտ է, թե ոչ, այլ հարց է) տարածված էր Բաքվին Ռուսաստանի խիստ պատասխանի ենթադրությունը, եթե ոչ ռազմական, ապա քաղաքական-դիվանագիտական: Եվ այսօր, երբ Փաշինյանը (իմ կարծիքով՝ առանց չափի զգացումի) չարաշահում է զանգվածների հիասթափությունը, այն զրոյից չի հնարում: Որպես քաղաքական գործիչ՝ նա հենվում է մարդկանց տրամադրությունների վրա: Եվ այդ մարդիկ, ճնշող մեծամասնությամբ, «նախկինների» հետևից չեն գնում: Եվ նորից կարող են սխալվել ու մոլորվել, իսկ Արևմուտքի հետ կապված հույսերը պարզունակ են ու անհիմն: Բայց պարզապես վերարտադրեմ այն, ինչ ասում էին Հայաստանում, երբ ինքս այնտեղ էի. «Մենք հասկանում ենք, Արևմուտքը չի փոխարինի Ռուսաստանին, բայց ի՞նչ կկորցնենք, եթե փորձենք»: Հակափաստարկները հնարավոր կորուստների մասին լսում են (առայժմ), բայց ոչ առաջվա «կրակով»: Եվ հայ-ղարաբաղյան վերջաբանն այնքան էլ չի օգնում ինձ Մոսկվային պաշտպանելու հարցում:

5.  Բայց ռուսական դիրքորոշումը զուտ մերկապարանոց «ռեալիզմ-իմպերիալիզմ-էքսպանսիոնիզմ» գծով չի շարժվում: Արևմուտքը խաղադրույքն արել է Մոսկվայի՝ որպես գոյաբանական սպառնալիքի դեմ առճակատման վրա: Ռուսաստանի Դաշնությունը ՀԱՄԱՍ-ի հետ համեմատելը պարզապես (ոչ)գեղեցիկ փոխաբերություն չէ, նրանք այդպես են հասկանում Մոսկվայի մարտահրավելը: Եվ գործում են համապատասխանաբար: Ոչ միայն Ուկրաինայում, այլև «այնուհետև ամենուրեք»: Ուստի Արևմուտքի հետ յուրաքանչյուր  գործընկերոջ (մանավանդ թույլ և խոցելի) որևէ համագործակցություն Կրեմլում բուռն անախորժություն է առաջացնում:

6. Իրավիճակի ընկալումը բոլոր կողմերից բազմաթիվ սխալներ ունի: Բայց ցավն այն է, որ decision-makers-ները [որոշում կայացնողները]  պատմաբան-աղբյուրագետների պես չեն մտածում, այլ՝ քաղաքական գործիչների. սեփական ընկալումը փաստերից վեր են դասում: Ահա ինչու խեղաթյուրված պատկերները, որոնք կարծես պիտի փշրվեին «նյութական մասի» հետ առաջին իսկ շփումից, ոչ միայն չեն անհետանում, այլև միայն և միայն թանձրանում են:

Աղբյուրը

Աշխարհում Հայաստան Արցախ Արևմուտք Ռուսաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին