Ադրբեջանում Իտալիայի դեսպանատանը ռազմական կցորդի գրասենյակ է բացվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իտալիայի դեսպան Կլաուդիո Տաֆֆուրին։
«Մենք համագործակցություն ունենք նաև ռազմական ոլորտում, և դա կարևոր է»,- ընդգծել է դեսպանը։
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին Ադրբեջանի կողմից Իտալիայից զենք գնելու խոշոր գործարքի մասին։ Ի թիվս այլ բաների, Բաքուն սուզանավեր է գնում։