f

Անկախ

Ալիևը մինչև վերջ քամում է Փաշինյանին. ИА REX


Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը այն հարցին, թե ինչպես Կրեմլում ընկալեցին Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը «Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմ սանձազերծելու մտադրության» մասին, պատասխանեց, որ ծանոթ չէ պետական մակարդակով Ադրբեջանի նման հայտարարություններին: Նրա խոսքով. «Մենք լսել ենք Ադրբեջանի ղեկավարության միանգամայն այլ հայտարարություններ, որոնցում ասվում է մի փուլի ավարտի անհրաժեշտության և խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին»: Եթե ավելի  հստակեցնենք, ապա Փաշինյանի խոսքը հնչել է հետևյալ խմբագրությամբ. «Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ, և ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»:

Սա Բաքվի կողմից նոր պատերազմական սպառնալիքների առնչությամբ Երևանի դիրքորոշման էական սրբագրություն է: Մինչ այս, ինչպես հայտարարում էր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Երևանը դիտարկում էր «Հայաստանի հարավում ադրբեջանական ներխուժման անմիջական սպառնալիքը այսպես կոչ զանգեզուրյան միջանցքի պատճառով»: Ամերիկյան վերլուծական Stratfor կենտրոնը, համաձայն լինելով նման վարկածին, մատնանշում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանում հարմարավետ ապրելու պայմանը հայերի համար այն է, որ Երևանը պետք է ընդունի Բաքվի պահանջները զանգեզուրյան միջանցքով տարանցման մասին»: Վերջինս նաև սպառնացել է «այդ հարցը լուծել ուժային միջոցով» կամ Հայաստանի տարածական ամբողջականությունը չճանաչելով:

Միաժամանակ խիստ նյարդայնություն էր դրսևորում այդ ուղղությամբ Իրանը՝ հայտարարելով, որ գոյություն ունի Կովկասում միջազգային սահմանների հնարավոր փոփոխության գործոնը, հատկապես Իրանի և Հայաստանի միջև: Բայց մեծ հաշվով Իրանի մտահոգությունը  առաջացել էր բնավ ոչ Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի անկլավի միջև անմիջական կապի հեռանկարով, այլ հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխություններով տարածաշրջանում սկսված «մեծ խաղի» համատեքստում այնպիսի արտաքին խաղացողների մասնակցությամբ, ինչպիսիք են Թուրքիան, Իսրայելը, Եվրոպան և ԱՄՆ-ն: Ուստի նա զանգեզուրյան միջանցքի ստեղծումը համարում է մի խնդիր, որ շատ ավելի ընդգրկուն է, քան Ադրբեջանի մուտքը նախիջևանյան անկլավ, և կարծում է, որ այդ միջանցքն ուղղակի ռազմական մուտք կապահովի Կովկաս և Կասպից ծով  Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի համար:

Բաքուն որոշեց հանել այդ խնդիրը՝ հայտարարելով, որ հրաժարվում է զանգեզուրյան միջանցքի գաղափարից, քանի որ գոյություն ունի այլընտրանքային երթուղի ապահովելու հնարավորություն Իրանի տարածքով: Այդպես նա հասկացրեց, որ վերանում է Հայաստանի վրա հարձակվելու իմաստը, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր: Ադրբեջանի այդպիսի համակցված «խաղի» արդյունքը եղավ այն, որ Հայաստանին զրկվեց Իրանի «թիկունքից», և նրան սկսեցին ակտիվորեն ներգրավել «3+3» ձևաչափում (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) տարածաշրջանային անվտանգության խնդիրները առանց Արևմուտքի մասնակցության լուծելու համար, իրավիճակի ընդհանուր՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ընկալմամբ:

Նման պայմաններում Փաշինյանը որոշեց Ալիևի հետ մենապարտը տեղափոխել եվրոպական հարթակ՝ բորբոքելով այսպես կորչված Արևմտյան Հայաստանի հետ կապված բանավեճը: Տվյալ դեպքում կարևոր է նկատի ունենալ, որ սկզբնական մեկնաբանությամբ այդ քաղաքական հայեցակարգը, որ օգտագործվում է Բաքվում հիմնականում Հայաստանի տարածքները նշելու համար և «այդ հողեր այդտեղ մինչև ղարաբաղյան հակամարտությունը ապրած ադրբեջանցիների վերադարձի» ու Հայաստանի տարածքում ինքնավար հանրապետություն ստեղծելու կոչ էր բովանդակում: Ի դեպ, այդպես Երևանի հետ բանակցային գործընթացում ներմուծվեց անկլավների հիմնախնդիրը, այլ ոչ թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների: Բայց Երևանը սկսում է այդ գործոնին աշխարհաքաղաքական նշանակություն տալ: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Փաշինյանը, Պրահայում ԵՄ-ի միջնորդությամբ ստորագրելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման տակ, այդպես էլ համանման արձագանք չստացավ իր հասցեին Ադրբեջանի կողմից:

Ելքը իրավիճակից հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերականգնումով: Ալիևը հայտարարում է, որ իրենք պատասխան են սպասում Հայաստանից առաջարկությունների իրենց մեկնաբանություններին: Նրա խոսքով. «Մենք մի քանի անգամ խաղաղության պայմանագրի նախագծի առաջարկություններ ենք փոխանակել, բայց հիմա մենք ավելի քան երկու ամիս՝ սեպտեմբերի 11-ից սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխանի մեզ: Ուզում ենք իմանալ նրանց կարծիքը այդ մեկնաբանությունների մասին: Բայց մենք այդպես էլ պատասխան չստացանք»:

Իհարկե, այդ առաջարկությունների բովանդակությունը մնում է անհայտ: Բայց, ըստ ամենայնի, Փաշինյանի խնդիրները սկսել են արդեն հանգել հայկական պետականության պահպանման անհրաժեշտությանը, ինչը ստեղծված իրավիճակի նոր քաղաքական որակ է: Հենց այդ պայմաններում է Երևանը սկսել ակտիվ թեքումը Արևմուտքի կողմը՝ հեռանալով Ռուսաստանից, Ադրբեջանի հետ հարաբերությունների խնդիրները մտցնելով արևմտյան քաղաքականության համատեքստ: Բայց ինչպես կարծում են շատ հայ փորձագետներ, Փաշինյանը, կորցնելով Ռուսաստանին՝ որպես դաշնակցի, հազիվ թե դաշնակիցներ ձեռք բերի Արևմուտքում: Հետևանքը կարող է այն լինել, որ Ալիևը առաջ անցնի Փաշինյանից նաև արևմտյան ուղղությամբ՝ հասնելով նրան, որ Արևմուտքը ստիպի Փաշինյանին ստորագրել խաղաղության փաստաթուղթը «անհրաժեշտ խմբագրությամբ», չէ՞ որ բոլորը տեսան, թե ինչպես ավարտվեցին Արևմուտքի տված անվտանգության երաշխիքները Լեռնային Ղարաբաղի հարցում:

Բնականաբար Երևանն այդ մարտում կրկին կմեղադրի Մոսկվային ու ՀԱՊԿ-ին, որոնք իբր չպաշտպանեցին իրենց «դաշնակցին» և ժամանակին օգնության չեկան: Բայց ինչպես ասում են, «նա, ում վիճակված է կախվել, ջրում չի խեղդվի»:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը

Աշխարհում Հայաստան Ադրբեջան Ռուսաստան Արևմուտք Իրան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին