f

Անկախ

Թե ինչպես Ալիևը փրկեց Փաշինյանին ամերիկամետ հեղաշրջումից. ИА REX


Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը «Х» սոցցանցում գրառում է արել՝  արձագանքելով USAID-ի տնօրեն Սամանտա Փաուերի հայտարարությանը: Ընդ որում, նա տեղեկացրել է, որ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունն «այլևս երկրում տեղ չունի»:

Բանն այն է, որ Փաուերը վերջերս եղավ Հայաստանում և դրանից հետո հանդես եկավ Լեռնային Ղարաբաղը լքած հայերի պաշտպանության օգտին: Նա հայտնեց նաև, որ ԱՄՆ-ն այդ մարդկանց օգնելու համար լրացուցիչ 4 մլն դոլար է հատկացրել: 2020 թ. ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր գումարը Լեռնային Ղարաբաղի կարիքների համար կազմել է 28 մլն դոլար: «Մենք կշարունակենք անել ամենայն հնարավորը, որպեսզի աջակցենք նրանց և Հայաստանում նրանց շռայլորեն ընդունողներին»,- գրել է այդ կապակցությամբ Փաուերը:

Բայց դա սենսացիա չէ և նույնիսկ նորություն չէ: ԱՄՆ-ն երբեք գաղտնի չի պահել, որ ֆինանսական օգնություն է ցույց տալիս Ստեփանակերտին: Սենսացիան ուրիշ հանգամանք է: Հաջիևը, հղում անելով ձերբակալված, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ցուցմունքներին, հայտնում է, որ նա «գործնական» հարաբերություններ է ունեցել Փաուերի հետ, երկրորդ՝ «2022 թ. հոկտեմբերին հայտնվելով Ղարաբաղում՝ Վարդանյանը նաև պետական հեղաշրջում է ծրագրել Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ, որին աջակցում է ԱՄՆ-ն»:

Աներևակայելի է: Դեռ վերջերս նախագահ Ալիևը հայտարարում էր, որ Վարդանյանի հայտնվելը Ստեփանակերտում «Մոսկվայի նախագիծն» է: Նրա անունը հնչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումների ժամանակ, իսկ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն այդ հարցը բարձրացրել է իր ռուս գործընկեր  Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ:

Ավելին, ադրբեջանական կողմը Վարդանյանի հրաժարականի հարցը դարձրել էր Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու պայմաններից մեկը: Վարդանյանի մասին Ալիևը խոսում էր անգամ անվտանգության գծով Մյունխենի խորհրդաժողովի ընթացքում՝ Հարավային Կովկասի երկրների առաջնորդների մասնակցությամբ ընթացող բանավեճի ժամանակ: «Մեր միջազգային գործընկերների հետ համաձայնեցվել է, որ կքննարկվեն Ղարաբաղի հայկական փոքրամասնության իրավունքներն ու երաշխիքները,- ասում էր այն ժամանակ Ալիևը:- Մենք պատրաստ ենք դրան, բայց միայն հայկական համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ծնվել և ողջ կյանքում ապրել են Ղարաբաղում: Ոչ թե այն մարդու հետ, որը արտահանվել է Ռուսաստանից, որպեսզի ղեկավար պաշտոն գրավի Ղարաբաղում: Գուցե «արտահանվելը» պատշաճ բառ չէ: Հավանաբար ես կգերադասեի «բերվել է մաքսանենգ ճանապարհով» արտահայտությունը, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչպես է նա հայտնվել Ղարաբաղում, ինչպես է նա փորձում և հասնում նրան, որպեսզի վերադառնա Երևան, իսկ այնտեղից՝ Մոսկվա, այնուհետև նորից Երևան ու նորից Ղարաբաղ»:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն էլ իր հերթին ասում էր. «Այն մարդը, որը Ղարաբաղ է եկել դրսից կամ գործուղվել է՝ խաղալով ոմանց խաղերը, չի կարող մեզ համար բանակցությունների կողմ լինել, և այն մարդիկ, որոնք կանգնած էին նրա հետևում, հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի գործի»:

Հիմա էլ ստացվում է, որ Ալիևը, «կռիվ տալով» Վարդանյանին հեռացնելու համար, փրկում էր Հայաստանի վարչապետին ամերիկամետ, ոչ թե «ռուսամետ» հեղաշրջումից Երևանում:

Բայց հետաքրքիրը միայն դա չէ: Բաքվի սլաքների թեքումը ԱՄՆ-ի կողմը ուշագրավ երևույթ է, քանզի դարձյալ դեռ վերջերս Բաքուն և Երևանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, օգտագործում էին ամերիկյան հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ երկխոսության համար: Եվ հանկարծ խզում: Ադրբեջանը հրաժարվում է Վաշինգտոնում նոյեմբերի 20-ին նշանակված հանդիպումից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով: Պատրվակը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս ՕԲրայենի հայտարարությունն այն մասին, որ «ԱՄՆ-ն ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը «լիակատար մուտք ունենան տարածք», իրենց սեփականությունն ու մշակույթը պահպանելու հնրավորություն», և «հարկ է ապահովել նրանց ընտրությունը իրենց ապագայի հարցում»: Սա այն դեպքում, երբ Բաքուն ու Երևանը խոսում էին, թե «պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ գրեթե այս տարվա վերջում», և թե «նման փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է»: Հետևաբար Բաքվի հրաժարումը ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններից կարող էր հիմնավորված համարվել միայն այն դեպքում, եթե պայմանագրի տեքստ մտցվեր ամերիկյան դիրքորոշումը: Սա  հանգեցնում է այն մտքին, որ ամենավերջին պահին ինտրիգում ի հայտ է եկել նոր սյուժե, և Բաքվի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լարելու «խաղը» տրամաբանական է թվում:

Ըստ բոլոր նշանների, ուղղակի թե անուղղակի, ԱՄՆ-ն որոշել է ինչ-որ բանի համար «պատժել» Ադրբեջանին և սկսել է ցույց տալ իր նոր շահերը տարածաշրջանում՝ անելով մի շարք հայտարարություններ Հայաստանի և Ադրբեջանի առնչությամբ: Օ’Բրայենի խոսքով՝ Բաքվին գրեթե վերջնագիր է ներկայացվել, թե «սեպտեմբերի 19-ից հետո հարաբերություններն Ադրբեջանի հետ չեն կարող բնականոն լինել այնքան ժամանակ, քանի դեռ առաջընթաց չի լինի խաղաղության գծում»: Այդ կապակցությամբ չեղյալ են հայտարարվել «ամերիկյան բարձր մակարդակով» մի շարք այցեր Ադրբեջան:

Ինչպես երևում է, Վաշինգտոնը սկսում է  Երևանը ներգրավել եվրոատլանտյան համայնքում և, ինչպես Փարիզը, այլևս հանդես չի գալիս միջնորդի դերում հայ-ադրբեջանական կարգավորման հարցում: Այժմ խաղադրույքը դրվում է «Հայաստանի ժողովրդավարական վարչակարգի» վրա և դատապարտվում է Ադրբեջանի «ավտորիտարիզմը»: Խնդիրը նույնիսկ ոչ այնքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, որքան Բաքվում քաղաքական վարչակարգի վեկտորի փոփոխության մատնանշումը: Դրանից էլ Բլինքենի հայտարարությունը «Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմի» նախապատրաստման մասին, Բաքվի ներգրավումը հնարավոր տարածաշրջանային զինված հակամարտության մեջ կամ խիստ լարվածության պահպանումն Անդրկովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի «խաղաքարտը» բանեցնելով:

Բայց բոլոր դեպքերում Փաշինյանը և Ալիևը քաղաքական հակամարտության այս նոր գալարում շատ բան գաղտնի են պահում՝ պարբերաբար փոխելով իրենց քաղաքական տրամադրվածությունը: Ուստի սպասենք, թե ինչ նոր բան կպատմի Վարդանյանը ադրբեջանական հետաքննությանը, և ինչպես Բաքուն կտնօրինի այդ կերպ ձեռք բերած «պատմական» նյութը: Առայժմ միայն հարցեր են ծագում:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REX

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան ԱՄՆ Ռուբեն Վարդանյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին