f

Անկախ

Վաշինգտոնը պլաններ է մշակում Անդրկովկասում. Международная жизнь


Անդրկովկասյան մեծ խաղում Արևմուտքի հերթական խաղադրույքներն արված են. այս անգամ նա խաղագումարը դրել է Հայաստանի վրա: ԱՄՆ-ի Սենատը նոյեմբերի 15-ին ընդունեց «2023 թ. Հայաստանի պաշտպանության մասին ակտը» [1]: Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանին ռազմական աջակցության դադարեցումը և միաժամանակ նախկինի պես թույլ է տալիս Վաշինգտոնին Հայաստանին ֆինանսավորում հատկացնել ռազմական նպատակների համար[2]: Ըստ ամենայնի, ամերիկյան օրենսդիրները բացահայտ որոշել են նյութապես խրախուսել Երևանի՝ Մոսկվայից հեռանալու դիրքորոշումը:

ԱՄՆ-ն Հարավային Կովկասի ապակայունացման պլացդարմ է պատրաստում

Ընդամենը կես տարի առաջ ամեն ինչ ճիշտ հակառակն էր: Պետքարտուղարության ղեկավար Բլինքենը հայտարարում էր այն ժամանակ[3], որ Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի, նկատի ուներ  նրան զենք մատակարարելու անհրաժեշտությունը: Բացի այդ,  ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենի վարչակազմը օրենսդիրներից լրացուցիչ 700 հազար դոլար էր պահանջում միջազգային զորախաղերում Ադրբեջանի մասնակցությանն աջակցելու համար:

Հարկ է նշել, որ Պենտագոնի՝ անվտանգության ոլորտում Ադրբեջանի աջակցության ծրագիրը գերազանցում էր անգամ ֆինանսական ու ռազմական օգնությանը Վրաստանին: Օրինակ՝ 2018-2019 թթ.՝ Հայաստանի դեմ պատերազմի նախօրեին,  Ադրբեջանը ԱՄՆ-ից ռազմական օգնություն է ստացել 100 մլն դոլարի ծավալով՝ ըստ ամերիկյան EurasiaNet [4] լրատվական և վերլուծական կայքի: Հոդվածում նշվում է՝ քանի որ ԱՄՆ-ն ուժեղացրել է Իրանի վրա դիվանագիտական ու ռազմական ճնշման ջանքերը, առանց ավելորդ հրապարակման նրա հարևան Ադրբեջանին հատկացրել է այդ միջոցները հատկապես Թեհրանին դիմակայելու համար:

Սակայն Իրանին և Ադրբեջանին հաջողվեց կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի օգնությամբ, որոնք բնավ շահագրգռված չեն, որ Հարավային Կովկասում հակամարտություն բռնկվի:

Այդ ժամանակ ԱՄՆ-ն, չհրաժարվելով տարածաշրջանում անկայունություն սերմանելու ձգտումից, «թույլ օղակ» գտավ՝ ի դեմս Հայաստանի: ԱՄՆ Սենատի ընդունած վերոհիշյալ օրենքից հետո հասկանալի է դառնում, թե հատկապես ում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվանել «անվտանգության նոր գործընկերներ»՝ հրաժարվելով նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց:

ԱՄՆ-ի խնդիրները Անդրկովկասում հրապարակվել են Կոնգրեսում

Սենատի հետ միաժամանակ Անդրկովկասի խնդիրները քննարկվում էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեի լսումներում, որոնց ընթացքում հանդես է եկել պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերի գծով օգնական Ջեյմս Օ’Բրայենը[5]: Նա անկեղծորեն, «բոլշևիկյան ուղղամտությամբ» նշել է Միացյալ Նահանգների խնդիրները Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, ամրապնդելով իր ներկայությունն այնտեղ, պետք է հասնի Ղարաբաղից ռուսական խաղաղապահների հեռացմանը հնգամյա ժամկետը լրանալուց հետո. «Եթե Հայաստանն ու Ադրբեջանը այլընտրանք ունենան [այլ խոսքով՝ ՆԱՏՕ-ական զորակազմի ներկայություն- ծանոթ. հեղինակի], ապա ռուսական խաղաղապահների անհրաժեշտություն այլևս չի լինի»: Անվտանգության ապահովումը տարածաշրջանային պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի կողմից (չհիշատակելով Թուրքիան) Օ’Բրայենը անցանկալի է համարել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի  համար և վստահություն է հայտնել, որ նրանք այժմ «այլ որոշումներ» կընդունեն:

Նա նաև պատմել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին աջակցելու և Ադրբեջանին իրենց [այսինքն՝ ամերիկյան- ծնոթ. հեղինակի] պայմաններով խաղաղության պայմանագիրը ստորագրելուն հարկադրելու պլան է մշակում: Այդ պայմանների թվում են ղարաբաղցի հայերի՝ միջազգային երաշխիքներով հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը, Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի բացումը և նրա հսկողությունը դրա վրա:

Թվում էր, թե ամեն ինչ շատ մարդասիրական ու առաքինի է, սակայն պատմությունը քանիցս է ցույց տվել, որ «բարի նպատակներով է ծածկված դժոխքի ճանապարհը»: Հենց այդ մասին հիշեցրեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ. Զախարովան. «Շատ տեղերում են ԱՄՆ-ն և ԵՄ-ն հանդես եկել որպես երաշխավորներ: Շատ քիչ տեղերում է նրանց հաջողվել ինչ-որ լավ և դրական բան անել: Նրանք հաճախակի շատ բան խոստանում են, քիչ բան անում և իրավիճակն օգտագործուն են բացառապես իրենց նպատակներով»[6]:

Առաջին պայմանը  (ըստ Օ’Բրայենի)՝  փախստականների վերադարձը Ղարաբաղ, նախատեսում է նրանց անվտանգության միջազգային երաշխիքներ: Ամերիկացի պաշտոնյայի սցենարով դրա համար հարկ է Ղարաբաղ ուղարկել Արևմուտքի վերահսկողությամբ զորակազմ ռուսականի փոխարեն: Նման սցենարի օրինականությունը պետք է ամրագրվի խաղաղության պայմանագրում: Ադրբեջանին բնավ ձեռնտու չէ արտատարածաշրջանային խաղացողների հսկողությունը իր տարածքի մի հատվածի վրա, որի վրա նոր-նոր է վերականգնել իր ինքնիշխանությունը: Ի տարբերություն ռուսական խաղաղապահների, որոնք տարբեր ազգությունների անվտանգության դիտորդի գործառույթ են կատարում՝ համաձայն Ադրբեջանի օրենքներին, արևմտյան զորակազմը կարող է ճնշման գործիք դառնալ:

Նախագահ Իլհամ Ալիևը շատ լավ է հասկանում կախված վտանգը, ուստի խուսափում է բանակցություններից արևմտյան հարթակներում, որտեղ կարող է ճնշման ենթարկվել: Կարելի է ենթադրել, որ հարկադրելու համար Ադրբեջանին, որպեսզի  2025 թ. ռուսական խաղաղապահների փոխարեն Ղարաբաղի տարածք միջազգային «խաղաղապահների» ներս թողնի, կամ որպեսզի նրանք մտցվեն առանց Բաքվի համաձայնության, Միացյալ Նահանգները կջանա օգտագործել լավ փորձարկված տեղեկատվական-դիվանագիտական զինանոցը: Արևմուտքը նախ անընդմեջ արհեստականորեն կբարձրացնի ղարաբաղցի փախստականների վերադարձի հարցի դրամատիկական աստիճանը, այնուհետև՝ քարոզչական մշակումներից հետո, կհասնի անհրաժեշտ որոշումների միջազգային կազմակերպությունների միջոցով: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության ողջ դրամատիզմով հանդերձ՝ Արևմուտքը միանգամայն անտարբեր է վերաբերվել թե՛ մարտական գործողություններին անդրկովկասյան հանրապետությունների միջև, թե՛ Լաչինի միջանցքի շրջափակմանը: Նշենք նաև, որ Լոնդոնը 44-օրյա պատերազմի ժամանակ նույնիսկ արգելակեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը ռազմական գործողությունների դադարեցման մասին:

Ադրբեջանի նախագահը պարզ ելք ունի՝ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Եթե Ադրբեջանը չպահանջի դուրս բերել ռուսական խաղաղապահներին մանդատի առաջին ժամկետի ավարտից հետո, ապա այն ինքնաբերաբար կերկարաձգվի առանց Հայաստանի համաձայնության, քանի որ նա, ըստ էության, ինքնակամ հեռացել է Ղարաբաղից: Այդ դեպքում, եթե ԱՄՆ-ն փորձի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անկասկած օգտագործելով փախստականների դրամատիկ վիճակը, Ադրբեջանը կկարողանա ապավինել Ռուսաստանի ձայնին: Առավել ևս, որ ըստ փորձագետների գնահատականների[7]՝ ղարաբաղցիների 35 տոկոսը առաջիկա տարում մտադիր է լքել Հայաստանը և հաստատվել Ռուսաստանում:

Ինչպես երևում է, Բաքուն ընտրել է ռուսական խաղաղապահների մանդատի երկարաձգման տարբերակը, այդ դեպքում անհասկանալի է դառնում Ադրբեջանի ԱԳՆ-ի խիստ արձագանքը (այդ մասին ստորև) պետքարտուղարության պաշտոնյայի ելույթին:

Խաղաղության պայմանագրի երկրորդ արևմտյան պայմանը, համաձայն Օ’Բրայենի, վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև պարտադիր երթուղու բացմանը հենց Հայաստանի միջով: Այդ պայմանն անհրաժեշտ է գնահատել  դրա բացատրության հետ միասին. «Տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի այլ տարբերակով [այսինքն՝ ՈՉ Հայաստանի տարածքով] Իրանի ճնշմամբ կամ մասնակցությամբ, կբախվի վճռական պատասխանին»: Հետևաբար Միացյալ Նահանգներն արդեն Հայաստանը համարում է մի երկիր, որը գտնվում է իր արտաքին կառավարման տակ:  Ենթադրվում է, որ Հայաստանի տարածքում Արևմուտքը կկարողանա վերահսկել տարածաշրջանով անցնող ողջ տրանսպորտային հոսքը: Եթե տրանսպորտային միջանցքն անցնի Իրանով, ապա Հարավային Կովկասի լոգիստիկան կարող է դուրս մնալ արևմտյան վերահսկողությունից:

Հայաստանի ղեկավարությունը ձգտում է արժանանալ Արևմուտքի խրախուսանքին

Տվյալ համատեքստում հասկանալի է դառնում Երևանի անակնկալ մետամորֆոզը իր հարավային սահմանի երկայնքով տրանսպորտային երթուղու՝ այսպես կոչված զանգեզուրյան միջանցքի բացման առնչությամբ: Մինչև վերջերս Հայաստանի ղեկավարությունը կտրականապես դեմ էր տվյալ նախագծին՝ համարելով դա իր տարածքային ամբողջականության խախտում: Սակայն Արևմուտքի ճնշման տակ Երևանը 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը: Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովում Փաշինյանը հայտարարեց[8], որ Հայաստանը ցանկանում է դառնալ «Խաղաղության խաչմերուկ» Անդրկովկասում: Հայկական վարչապետը նշեց, որ նախագիծը ընդգրկում է  ավտոմեքենաների, երկաթուղու, խողովակների և էլեկտրամատակարարմկան գծերի վերանորոգում, կառուցում և գործարկում Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև: Աչքի է զարնում ռուսական կողմի հիշատակման բացակայությունը: Մինչդեռ հենց Ռուսաստանն է հայտնի պայմաններով կառավարում Հայաստանում գազափոխադրման, երկաթուղային, էլեկտրական ցանցերը: Այդ կապակցությամբ բնական հարց է ծագում. չի՞ պատրաստվում արդյոք Երևանը «դիվերսիֆիկացնել» տվյալ ոլորտները:

Արևմուտքի ճնշման տակ Երևանը որոշել է հրաժարվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած իր պարտավորություններից, ըստ որի՝  Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային հաղորդակցությունը Սյունքի մարզով պետք է վերահսկի Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը: Երթուղու բացումից հետո ռուսական սահմանապահները պետք է շարունակեն կատարել իրենց նախկին գործառույթները, քանի որ նրանք պահպանում են Հայաստանի արտաքին սահմանները ըստ ՀՀ կառավարության հետ ունեցած համաձայնության, ոչ թե որևէ միջազգային մանդատով:

Այժմ Երևանը պահանջում է, որ ռուսական սահմանապահների փոխարեն ապագա զանգեզուրյան միջանցքը Սյունիքի մարզով պահպանեն Հայաստանի ուժային կառույցները[9], քանի որ ռուսական վերահսկողությունը Արևմուտքի համար այդ կարևոր տրանսպորտային երակի վրա ոչ մի կերպ չի համապատասխանում իր պլաններին: Եվրամիության մտահղացմամբ զանգեզուրյան միջանցքը պետք է ավելի համընդհանուր նախագծի՝ Միջակա միջանցքի, մաս դառնա,  որի հիմնական կոչումը ասիական ապրանքների, ինչպես նաև մերձկասպյան էներգակիրների արտահանումն է Եվրոպա: Քանի որ Ռուսաստանն այժմ գտնվում է եվրոպական պատժամիջոցների տակ, և նրա փոխհարաբերությունները ԵՄ երկրների հետ խիստ սահմանափակ է, Եվրամիության համար Չինաստանից ձգվող երթուղին, Ռուսաստանին շրջանցելով, սկզբունքորեն կարևոր է:

Մեկնաբանելով հայկական փոփոխված դիրքորոշումը՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովան նախազգուշացրել է, որ «Հայաստանը, գործելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի թելադրանքով, եռակողմ պայմանավորվածություններից դուրս, ապագա տարածաշրջանային հաղորդակցություններից կտրվելու շատ մեծ վտանգի տակ է դնում իրեն»[10]:

Հայկական ընդդիմության կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը հանրապետությունը տանում է «ուկրաինացման» ճանապարհով, իսկ «պետականությունը մտցրել է քաղաքական տուրբուլենտության գոտի, որպեսզի թույլ չտրվի 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի իրականացումը, որը նախատեսում է հաղորդակցությունների ապաշրջափակում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ զորքերի հսկողության տակ»[11]:

Առաջին հայացքից այսքան անակնկալ հայացքը, Հայաստանի շրջադարձը ԱՄՆ-ի կողմը վաղուց է նախապատրաստվել: Իշխանության գալով Արևմուտքի աջակցությամբ գունավոր հեղափոխության արդյունքով՝ Փաշինյանը և նրա կողմնակիցները, ըստ երևույթին, հարմար պահի էին սպասում Ռուսաստանից հեռանալը սկսելու համար: Ըստ ամենայնի, նրանց համակարգողների կարծիքով, այդ պահը հասունացել է: Այդ համատեքստում ցուցադրական է Փաշինյանի հարաճուն հակառուսական հռետորաբանությունը: Ընդ որում, նա իր պահանջները Ռուսաստանի նկատմամբ շարադրելու համար հատուկ ընտրում է նրան ոչ բարեկամ երկրների ամբիոններն ու ԶԼՄ-ները: Հայաստանի վարչապետը սկսեց բոյկոտել[12] տարբեր հանդիպումներ ՀԱՊԿ-ի և տնտեսական կազմակերպությունների շրջանակներում: Վաշինգտոնը որոշել է, որ Երևանը անցել է Մոսկվայի հետ բացասական հարաբերությունների ետդարձի կետը և նրան կարելի է վստահել  միաժամանակ Իրանին, Ռուսաստանին և այնուհետև Թուրքիային զսպելու գործառույթը: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ-ամերիկյան և հայ-եվրոպական հարաբերությունների հիմքում սկսել է գերակշռել հակառուսական գործոնը:

Դիմակայությունը Մոսկվային  ավելի ու ավելի նոր ոչ բարեկամական դրսևորումներ է ձեռք բերում: Այսպես, վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանը հասցրել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Գրիգորյանը հասցրել է լինել Մալթայում, որպեսզի քննարկի «խաղաղության ուկրաինական բանաձևը», որը նախատեսում է ռազմական տրիբունալ ստեղծել Ռուսաստանի բարձրագույն ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ: Գրիգորյանը նաև հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ ուկրաինական պատվիրակության ղեկավար Ն. Պոտուրաևի հետ: Նրա հետ քննարկել է «տարածաշրջանային հարցերը» և Հայաստանի ուղղությունը՝ նշելով, որ «պաշտոնական Երևանը ճիշտ ուղու վրա է»:

Ադրբեջանի խիստ պատասխանը

Ի տարբերություն հայկական վարչապետի՝ ադրբեջանական նախագահը բավական ինքնուրույն քաղաքականություն է վարում, եթե դա չի հակասում Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին: Իլհամ Ալիևը արևմտյան երկրների՝ «այս աշխարհի հզորների» հետ խոսում է առանց սենտիմենտների: Այսպես, Ալիևը դեռ մի տարի առաջ հրաժարվեց Հայաստանի հետ խաղաղության գործընթացում Ֆրանսիայի միջնորդությունից նրա «ապակառուցողական դիրքորոշման» համար [13] և ցուցադրաբար չի մասնակցում այն բանակցություններին, որոնցում ենթադրվում է Ֆրանսիայի մասնակցությունը: Նա  աչքից բաց չթողեց նաև  ամերիկյան օրենսդիրների ոչ բարեկամական  ելույթները և « ծառս եղավ» հենց հեգեմոնի դեմ. Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն կշտամբեց [14] ԱՄՆ-ին և կասկածի տակ դրեց նրա միջնորդական կարողությունները: Բացի այդ, Բաքուն մեղադրեց Վաշինգտոնին երկակի ստանդարտների կիրառման, տարածաշրջանի երկրների պառակտման մեջ տրանսպորտային անվտանգության ոլորտում և չեղարկեց բարձր մակարդակով բոլոր այցերը ԱՄՆ-ից Ադրբեջան:

Բաքվում նաև ընդգծեցին, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին տապալվել է, հատկապես՝ Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում: Այդ պայմաններում հանրապետությունը նախապատվությունը տալիս է «3+2» ձևաչափով բանակցություններին Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ:

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, դիմելով ժողովրդին[15], պաշտպանեց Ադրբեջանին և կոչ արեց Հայաստանի իշխանություններին և նրա ժողովրդին անվտանգություն փնտրել հարևանների հետ խաղաղության ու համագործակցության մեջ, ոչ թե տարածաշրջանից «հազարավոր կիլոմետրեր» հեռվում: Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրների զենքի մատակարարումները չեն կարող կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովել: Թուրքիայի նախագահի վարչակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Այգուն Աթթարը մեղադրեց ԱՄՆ-ին երեսպաշտության և Հարավային Կովկասում իրավիճակն անկայունացնելու ձգտման մեջ[16]:

Ինչո՞վ և որտեղ կավարտվեն խաղաղության բանակցությունները

Վերջին ժամանակներս տպավորություն է ստեղծվում, որ անդրկովկասյան հանրապետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կարծես խուսափում են իրարից: Իլհամ Ալիևը հրաժարվեց հոկտեմբերի 5-ին Գրենադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելուց, ինչպես հայտարարվեց,  «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշման» պատճառով»[17] և հոկտեմբերի վերջին էլ Բրյուսել չժամանեց: Բաքուն նաև չեղարկեց Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով  Հայաստանի հետ հանդիպումը, որը նախատեսված էր նոյեմբերի 20-ին: Նիկոլ Փաշինյանը բաց թողեց հոկտեմբերի 13-ին ԱՊՀ գագաթնաժողովը Բիշկեկում: Երկուսն էլ հեռակա հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի նախագիծը 70 տոկոսով համաձայնեցված է, և պատրաստ են ստորագրել այն մոտ ժամանակներս: Սակայն այն հարցը, թե ում պայմաններով կհամաձայնեցվի մնացած 30 տոկոսը, կախված է, ի թիվս այլոց, նաև այն հանգամանքից, թե որ բանակցային հարթակում ձեռք կբերվեն վերջնական պայմանավորվածությունները: Ինչպես երևում է,  այժմ բանակցային գործընթացի գլխավոր դժվարությունները կապված են ոչ թե քննարկվող խնդիրների ու մոտեցումների էության, այլ Արևմուտքի՝ այդ բանակցային գործընթացն իրենց շահերին ծառայեցնելու փորձերի հետ:

Կոնգրեսում Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման հրապարակումից հետո նրա համար անընդունելի է դարձել վաշինգտոնյան հարթակը: Եվրոպական բանակցային հարթակը, հատկապես Ֆրանսիայի ներկայությամբ, այլևս Բաքվին ձեռք չի տալիս: Այդ պատճառով բրյուսելյան ձևաչափը նույնպես մեծ հարցականի տակ է:

Պաշտոնական Երևանը վերջին շրջանում հայտնի պատճառներով խուսափում է Ռուսաստանի առաջարկած հարթակներից: Այժմ, երբ Հայաստանը բացահայտ ապահովել է  ամերիկյան և ֆրանսիական աջակցությունը, Փաշինյանին պետք է բանակցությունների արևմտյան հարթակը, որպեսզի փորձի իր պայմանները թելադրել Ադրբեջանին և զիջումների չգնա:

Որքան էլ պարադոքսալ է,  բայց բոլորովին վերջերս հենց արևմտյան ձևաչափով Ալիևը, որպես խորհրդային դպրոցի փորձառու դիվանագետ, ապշեցուցիչ հաջողությունների հասավ: Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում Փաշինյանը ստիպված էր իր արևմտյան գործընկերների ճնշման տակ, որոնք այն ժամանակ խաղագումարը դնում էին Բաքվի վրա, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ներառյալ՝ Ղարաբաղը: Հասնելով իր նպատակներին՝ Ալիևը կորցրեց հետաքրքրությունը արևմտյան ձևաչափի նկատմամբ և առաջարկեց բանակցություններ արդեն առանց միջնորդների, ցանկացած փոխընդունելի վայրում կամ պայմանական պետական սահմանի վրա:

Փաշինյանն արդեն Ալիևի հետ  տետ-ա-տետ բանավեճի տխուր փորձ ունի, երբ ձախողվեց 2020 թ. Մյունխենի խորհրդաժողովում նրա հետ բանավեճում: Այդ կապակցությամբ չափազանց կասկածելի է, որ Փաշինյանը վճռի բանակցությունների գնալ առանց իր հավատարիմ միջնորդների, թեպետ հնց ինքը ժամանակին Ստեփանակերտին հրում էր անմիջական՝ մեկը մեկի դեմ բանակցությունների Ադրբեջանի հետ:

Ի պատասխան Ադրբեջանի երկկողմ գագաթնաժողովի առաջարկին՝ հայկական կողմը հայտարարեց, որ պատրաստ է պետական սահմանի վրա անցկացնել միայն 2022 թ. մայիսին ստեղծված սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների ղեկավարների նիստը: Ընդ որում, ոչ մի կերպ չարձագանքեց Բաքվի՝ սահմանի վրա առանց միջնորդների խաղաղության բանակցությունները վարելու առաջարկին: Ըստ ամենայնի, նման դիրքորոշումը հերթական անգամ հաստատում է Երևանի ձգտումը, այն է՝ բանակցությունները վարել ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ, որոնց Երևանը ներկայումս համարում է իր դաշնակիցները:

Հայաստանում և Արևմուտքում սկսել են հռչակել այն  պայմանավորվածությունների կատարման երաշխիքների անհրաժեշտության գաղափարը, որոնք կրող են ձեռք բերվել բանակցային գործընթացում: Ցանկալի է հիշեցնել 2014 թ.՝ Ուկրաինայում հակասահմանադրական հեղաշրջման ժամանակ ընդդիմության և նախագահի խաղաղության համաձայնության երաշխավորների (Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների) անգործությունը: Եվ այս անգամ էլ Արևմուտքը ձգտում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագրի երաշխավորը դառնալ, որպեսզի Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական գերազանցությունը հաստատելու զորեղ լծակ ստանա:

Այժմ հարցն այն է, թե որքանով Բաքուն հաստատակամ կդիմադրի Արևմուտքին, որը պարտադրում է իր միջնորդությունը:

Ալեքսանդր Անանև 

Ռուսաստանի ԱԳՆ նախկին ավագ խորհրդական

 Աղբյուրը՝ Международная жизнь

[1] Text of S. 3000: Armenian Protection Act of 2023 (Passed the Senate version) - GovTrack.us

[2] В 1992 г. был принят Закон США о поддержке свободы - для всех бывших республик СССР. Со времен первой карабахской войны армянское лобби в США добилось запрета на любую помощь Азербайджану (единственному на постсоветском пространстве), но с 2001 г. сенат принял поправку, которая позволяет президенту отказаться от запрета на помощь Азербайджану (раздел 907 закона о поддержке свободы). С тех пор каждый год и делали – на год отказывались от запрета ( и оказывали военную помощь) до ноября 2023, когда сенат принял законопроект о приостановлении военной помощи Азербайджану на 2024-2025 финансовые годы.

[3] https://regnum.ru/article/3792599?ysclid=lpf9c4fpo7973646330

[4] https://eurasianet.org/amid-iran-crisis-us-offers-big-military-aid-boost-to-azerbaijan

  https://securityassistance.org/publications/security-assistance-in-focus-azerbaijan-state-border-service-and-state-customs-committee/

[5] https://www.youtube.com/watch?v=EuEhHnwTlAg&t=2s The Future of Nagorno-Karabakh - YouTube

[6] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 15 ноября 2023 года - Министерство иностранных дел Российской Федерации (mid.ru)

[7] https://www.caucasianknot.eu/blogs/83772/posts/60334

https://caliber.az/post/200347/?ysclid=lp9ksqhpgu569159543

[8] https://www.primeminister.am/ru/statements-and-messages/item/2023/10/26/Nikol-Pashinyan-Speech/

[9] https://news.ru/world/armeniya-otstranit-fsb-ot-zangezurskogo-koridora-pochemu-on-vazhen-dlya-rossii/?ysclid=ln7uf379e4775364674

[10] Брифинг официального представителя МИД России М.В.Захаровой, Москва, 15 ноября 2023 года - Министерство иностранных дел Российской Федерации (mid.ru)

[11] https://www.golosarmenii.am/article/196456/stavshij-kievom-moj-erebuni-pochemu-protiv-armenii-formiruetsya-regionalnaya-koaliciya

[12] ВЗГЛЯД / Прогулом саммита ОДКБ Пашинян подыгрывает Турции :: В мире (vz.ru)

[13] https://www.trend.az/azerbaijan/politics/3806889.html

[14] https://www.mfa.gov.az/en/news/no65423

[15] https://www.trthaber.com/haber/gundem/cumhurbaskani-erdogan-israilin-antisemitik-yaftasi-vuramayacagi-tek-ulke-turkiyedir-814324.html

[16] Айгюн Аттар: США пытаются теперь вести на Южном Кавказе игру, которую они вели в Афганистане и Ираке (apa.az)

[17]https://turan.az/ru/politika/ilxam-aliev-otkazalsia-ot-vizita-v-granadu-770057

 

 

 

Աշխարհում Տարածաշրջան ԱՄՆ Եվրոպական միություն Հայաստան Ադրբեջան Ռուսաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին