Հռոմից ոչ հեռու գտնվող Տիվոլի քաղաքի հիվանդանոցում գիշերը ծագած հրդեհի հետևանքով զոհվել է երեք տարեց մարդ։
Չորրորդ մարմինը գտնվել է Ավետարանիչ Սան Ջովանիի հիվանդանոցի դիահերձարանում, բայց հնարավոր է, որ նա մահացած լինի հրդեհից առաջ, տեղեկացրել է Ansa իտալական լրատվական գործակալությունը։
Հրշեջներն օգտագործել են աստիճաններ, որպեսզի օգնեն հիվանդանոցից մոտ 200 մարդու տարհանմանը, ներառյալ հղի կին ու մի քանի երեխաներ։
Տարհանվածները տեղափոխվել են Հռոմի այլ շրջանների հիվանդանոցներ։ Զոհվածները՝ երկու տղամարդ և երկու կին, 76-86 տարեկան էին, տեղեկացրել են ԶԼՄ-ները։
Հրշեջ բրիգադը տեղեկացրել է, որ հրդեհն արդեն մարվել է, վարվում է հետաքննություն հրդեհի պատճառները պարզելու համար։