f

Անկախ

«Ինքդ ես մեղավոր»: Ինչպես Ռուսաստանը կպատժի Հայաստանին


Հայաստանը Ղարաբաղը կորցնելուց հետո փորձում է նոր գործընկերներ գտնել անվտանգության ոլորտում և արդեն ջանում է կապեր հաստատել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ: Փորձագիտական միջավայրում գլուխ են կոտրում, թե ինչ պատիժ կմտածի Մոսկվան ի պատասխան անդրկովկասյան գլխավոր դաշնակցի այդ դեմարշին: Հետխորհրդային տարածության մասնագետ Կիրիլ Կրիվոշեևը RTVI-ի իր սյունակում բացատրում է, թե ինչու է այդ հարցի պատասխանի բացակայությունը շատ բնականոն երևույթ:

Замах на рубль, удар на копейку

Երկու ամիս առաջ հայ-ռուսական հարաբերությունները կանգ առան միջանկյալ կետի վրա: Բոլորին է տեսանելի, որ առաջվա դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի և Երևանի միջև այլևս չեն լինի: Մյուս կողմից՝ ոչ ոք չի ցանկանում ինչ-որ բան անել այդ խզումը ձևակերպելու համար, և առաջին հերթին՝ Մոսկվան:

Այդ պարադոքսը ցայտուն դրսևորվեց հոկտեմբերի սկզբին, երբ Հայաստանը, վերջնականապես կորցնելով հսկողությունը Ղարաբաղի վրա, այնուամենայնիվ վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, որը թույլատրում է Վլադիմիր Պուտինի ձերբակալությունը: Բայց եթե սեպտեմբերի 28-ին Պեսկովը դա որակեց որպես «չափազանց թշնամական որոշում», ապա հոկտեմբերի 3-ին, երբ գործն արդեն արված էր, ընդամենը «ոչ պատշաճ»: Շանթ ու կայծակի փոխարեն, որոնց սպասում էին շատերը, Կրեմլը որոշեց ամեն ինչ ներկայացնել որպես գործընկերների անախորժ սխալ, որը, իհարկե, հարցեր է առաջացնում Հայաստանի ներկայիս կառավարությանը, բայց դրանք որևէ կերպ չեն կարող փչացնել դարավոր բարեկամությունը:

Այժմ էլ երկրի առաջին դեմքերից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, գրեթե մեկշաբաթյա ուղևորություն կատարեց Վաշինգտոն, իսկ վերադարձի ճանապարհին թռավ նաև Լոնդոն: Հասկանալի է, որ Մոսկվայի համար թե՛ մեկը, թե՛ մյուսը ավելի քան գրգռող են: Կրեմլի տրամաբանությամբ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է հանդիպի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ և քննարկի կապերի ամրապնդումը ՀԱՊԿ-ի շրջանակներում, մինչդեռ զրուցում է ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալլիվանի հետ, և բոլորին է հայտնի, թե ինչի մասին:

Հարկ է ասել, որ Գրիգորյանը միշտ էլ թունավոր դեմք է եղել Մոսկվայի համար, նույնիսկ ավելի, քան ինքը Փաշինյանը: Ներկայումս Ռուսաստանում անցանկալի ճանաչված Transparency International կազմակերպության նախկին աշխատակիցը և այնպիսի թեմաներով հոդվածների հեղինակը, ինչպիսիք են «ժողովրդավարացումը» և «քաղաքացիական հասարակության զարգացումը», հենց սկզբից էլ ռուսական ուժայինների՝ ԽՍՀՄ ԿԳԲ-ի վետերանների շրջանում յուրային դառնալու շանս չուներ: Հաշտվելով դրա հետ՝ նա, ըստ երևույթին, միտումնավոր ստանձնեց «վատ տղայի» դերը և չվախեցավ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելուց. փչացնելու բան առանձնապես չկար էլ:

Գրիգորյանը դեռ 2018-ին էր պաշտպանում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղասիրական ծրագրերին, մեկնում էր ելույթ ունենալու արևմտյան հարթակներում, ներառյալ (ով սարսափ) ԿՀՎ/ЦРУ գրասենյակը: Այս տարի նրա ազգանունը ավելի բարձր սկսեց հնչել: Օրինակ՝ մայիսին նա բավական ցուցադրական հարցազրույց տվեց, որում խոսում էր ինքնիշխանության համար Հայաստանի պայքարի մասին, առաջին հերթին՝ Ռուսաստանից: Օրինակ՝ Գրիգորյանը փաստորեն սխալ է համարում, որ ռուս սահմանապահները, որոնք, ըստ 1992 թ. պայմանագրի, պետք է պահպանեն Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը, չգիտես ինչու աշխատում են նաև երևանյան «Զվարթնոց» օդանավակայանում՝ ստուգելով ուղևորների անձնագրերը:

«Յուրաքանչյուր հետախուզական գործունեության կանխարգելման համար անհրաժեշտ է անվտանգության կառույցների լիակատար բարեփոխում: Պետք է հասնել նրան, որ մեր ինստիտուտները ծառայեն միայն Հայաստանին,- ասել է նա:- Ի դեպ, «Զվարթնոցի» կապակցությամբ: Բոլորն են հիշում, որ որ դեռ վերջերս այնտեղ նստած էին ռուսական սահմանապահները, իսկ այժմ նստած են նաև հայկականները: Կնշանակի, այնուամենայնիվ, առաջընթաց կա: Բայց ինքնիշխանությունը երկար ճանապարհ է: Չես կարող մի գեղեցիկ օր արթնանալ և դառնալ լիակատար անկախ: Նախ պետք է մի քայլ անել, հետո մյուսը, ապա երրորդը»:

Տրամաբանական հարց է ծագում. ի՞նչ է արել Մոսկվան, երբ Գրիգորյանի ուղղությունը սկսեց չհավասարակշռվել ինչ-ինչ ռուսամետ քայլերի հետ և որոշիչ դարձավ Երևանի քաղաքականության մեջ: Ոչինչ, բացի օդ թափահարելուց: Դեռ անցած տարվանից Ռուսաստանի ԱԳՆ-ի յուրաքանչյուր մեկնաբանություն Հայաստանի մասին կառուցվում է մեն-միակ տրամաբանական բանաձևով. եթե նա չվստահեր Արևմուտքին, այլ ամբողջովին հենվեր Մոսկվայի վրա, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ: Այդ փաստարկը դժվար է վիճարկել ենթադրական եղանակի պատճառով և, ըստ երևույթին, հենց այդ պատճառով է դա այնքան դուր գալիս ռուսական դիվանագետներին:

2022-2023 թթ. սահմանագծին Մոսկվան փորձեց Երևանի մեջ մեղքի զգացում առաջացնել՝ ասելով, որ նա նախընտրեց Ադրբեջանի հետ սահմանին առաքելություն հրավիրել Եվրամիությունից, ոչ թե ՀԱՊԿ-ից: Ընդ որում, հստակ փաստարկներ, թե ինչով երկրորդն ավելի լավ կլիներ առաջինից, ոչ ոք նեղություն չքաշեց ներկայացնել: Սեպտեմբերին, երբ Հայաստանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը, ՌԴ ԱԳՆ-ն դարձյալ «ինքդ ես մեղավոր» ոգով կարծիք հայտնեց:

«Հիմնականում Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման հետևանքով, որը նախընտրում էր Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն խույս տալ և վազել դեպի Արևմուտք, 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրագործումը կանգ է առել»,- ասվում էր հայտարարությունում։ 

Եվ անգամ Մարիա Զախարովան վերջին ճեպազրույցում ևս մեկ անգամ կշտամբեց Երևանին Արևմուտքի հետ չափից ավելի սերտ կապերի համար, որոնք, իհարկե, լավ բանի չեն հանգեցնի.

«Հավանաբար նրանք կարծում են, որ Վաշինգտոնից, Բրյուսելից և Փարիզից իրենց նոր խորհրդականները կկարողանան ավելի հետաքրքիր, ավելի լավ և արդյունավետ բան առաջարկել։ Կարծում եմ, որ միշտ պետք է նայել նախորդ փորձին և հարևանների փորձին: Բոլորս տեսանք, թե ինչի հանգեցրին ԵՄ-ում, այդ թվում՝ Պրահայում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումները։ Երևի հայ ժողովուրդն այնքան էլ տեղյակ չէ, որովհետև նրան ամեն ինչի մասին չեն տեղեկացնում»:

Համընթաց անկում

Հասկանալի է, որ երբ Մոսկվան սկսում է գանգատվել եղբայրական ժողովրդին, որը տառապում է այս «ժամանակավոր վարչակազմից» (Սերգեյ Լավրովի խոսքը), թե վերջինս հաշվի չի առնում սեփական «երկարաժամկետ շահերը» (Մարիա Զախարովայի խոսքը), և դեռ հղում է անում հարևանների (գուցե Վրաստանի՞ կամ հենց Ուկրաինայի՞) փորձին, ապա սպառնալից է հնչում։ Բայց ի՞նչ հնարավորություններ ունի Մոսկվան այդ սպառնալիքն իրացնելու համար։

Հայկական ԶԼՄ-ներում սիրում են դատողություններ անել, թե Հայաստանը լիովին Ռուսաստանի հսկողության տակ է, և ցանկության դեպքում «ավագ եղբայրը» ինչ ասես կարող է անել «կրտսերի» հետ, ընդհուպ հանձնել հարևանի խժռմանը: Բայց եթե սթափ նայես Մոսկվայի ճնշման բոլոր լծակներին, ապա զարմանալի մի բան կարող է բացահայտվել: Դրանցից ամենակարևորը ղարաբաղյան կոնֆլիկտն էր, իսկ առանց դրա Կրեմլին կառչելու համար առանձնապես ոչինչ չի մնում: Կարելի է ձմռանը բարձրացնել գազի գինը կամ շրջափակում կազմակերպել Վերին Լարսում (ոմանք պնդում են, որ այն արդեն գոյություն ունի), բայց դա կհարվածի առաջին հերթին բնակչությանը՝ ոչնչացնելով առանց այդ էլ մարող վստահությունը «պատմական դաշնակցի» նկատմամբ:

Ցուցադրական մերձեցումը Ադրբեջանի հետ կարող էր գրավիչ տարբերակ լինել, իսկ եթե տվյալ սխեմային գումարենք Իրանին ու Թուրքիային, ապա այդ ամենը կարող է երևալ որպես իրոք «ինքնիշխան գործընկերների» միավորում «արևմտյան երեսպաշտների» դեմ:

Իրադրությունների ընթացքը հաջող է թվում ավելի, քան երբևէ. Բաքուն հենց ինքն է դեմ դուրս եկել Բրյուսելին ու Վաշինգտոնին, որոնք քննադատում են նրան ղարաբաղյան կոնֆլիկտի ուժային լուծման համար, ի լրումն՝ ֆինանսավորում են ընդդիմադիր ԶԼՄ-ներին, ինչը ծանոթ է ռուսական գործընկերներին:

Սակայն նրբություն կա. Ադրբեջանի վիրավորվածությունն Արևմուտքից նրա դիրքորոշումը ռուսամետ չի դարձնում, մանավանդ Ուկրաինայի հարցում: Ադրբեջանում արտադրված արկերի մատակարարումը Կիևին առայժմ հիպոթեզ է, ոչ թե ապացուցված փաստ, սակայն արձագանքը դրան բնութագրական է: Ադրբեջանական հասարակության թե՛ ներքևինները, թե՛ վերևինները միայն և միայն ուրախ կլինեին, եթե այդ հաղորդումը ճշմարտություն լիներ, քանի որ կարեկցում են Ուկրաինային, թեպետ և գիտակցում են զգույշ գործելու անհրաժեշտությունը:

Բայց եթե մի կողմ թողնենք «ուկրաինական հարցը», ապա Բաքվի հետ հարաբերություններ զարգացնել, կնշանակի ջուր լցնել նրանց ջրաղացին, ովքեր պնդում են, թե Ռուսաստանն էն գլխից գաղտնի պայմանավորված էր Ալիևի ու Էրդողանի հետ: Իսկ դա քաղաքականապես և՛ սխալ է, և՛ աննպատակահարմար. Ռուսաստանը թույլ տվեց Ադրբեջանին գրավել Ղարաբաղը ոչ թե խարդավանքից, այլ թուլությունից:

Ի՞նչ անել

Մնում են այն տարբերակները, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, բայց բոլոը մտմտում են. իշխանության փոփոխությունը Հայաստանում քաղաքացիական ընդվզման կամ ռազմական հեղաշրջման միջոցով: Նման սցենարից շատերը վախենում էին (ոմանք էլ տենչում էին) դեռ 2021 թ. սկզբին՝ անմիջապես 44-օրյա պատերազմի պարտությունից հետո: Ինչպես վերջերս պատմեց պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, հայ ընդդիմադիրները այն ժամանակ նույնիսկ ուղղակիորեն խնդրում էին Մոսկվայի աջակցությունը, բայց մերժում ստացան:

Պատճառներից մեկը Զատուլինը համարում է ռուսական դիվանագետների՝ միայն պաշտոնական իշխանության հետ համագործակցելու սկզբունքը, բայց բանը, ըստ ամենայնի, ուրիշ է: Նախ՝ Փաշինյանի ստորագրությունն է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, հետևաբար ով էլ որ գար նրա փոխարեն, կարող էր հետ կանչել նախորդի որոշումը և պահանջել փաստաթղթի վերանայում: Երկրորդ՝ ՌԴ ԱԳՆ-ում  դեռ այն ժամանակ էլ հասկանում էին, որ Փաշինյանի վարկանիշը գուցեև ցածր է, բայց հայկական քաղաքականության  վետերաններինը, Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Մանուկյանի կարգի, էլ ավելի ցածր էին:

Ռազմական հեղաշրջման փորձ նույնպես եղավ, բայց ավարտվեց ոչնչով:

«Մի՞թե չգիտես, թե որ երկրի բանակի հետ են հայ սպաների ամենաուժեղ կապերը: Մի՞թե կարծում ես, որ դա արվել է առանց նրանց գիտության»,- համոզում էր ինձ հայ գործընկերս ռուսամետ ճամբարից, որն անկեղծորեն հավատում էր, որ գլխավոր շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանից խունտայի առաջնորդ դուրս կգա, որը կտապալի թույլ Փաշինյանին և երկաթյա ձեռքով կարգուկանոն կհաստատի:

Այնինչ իրականում դա պատմության մեջ ամենախաղաղ և տխուր ռազմական հեղաշրջումն էր. մասնակիցները բաց նամակ հրապարակեցին կառավարության հրաժարականի պահանջով, այնուհետև՝  կարճատև հորդորներից հետո, հենց իրենք հրաժարական տվեցին: Հետևաբար իմ զրուցակիցը ճիշտ չէ, ոչ մի «Մոսկվայի ձեռք» էլ նրանց հետևում չի եղել:

2023 թվականին ձեռնամուխ լինել մի բանի, որը չափազանց ռիսկային էր 2021 թվականին, Մոսկվայի համար ոչ թե պարզապես վտանգավոր, այլ ուղղակի ինքնասպանություն կլինի: Ներկայիս պայմաններում Փաշինյանի դեմ կարող է հանդես գալ միայն նա, ով իրեն կցուցադրի ոչ պակաս արևմտամետ, քան գործող իշխանությունը, բայց միաժամանակ առավել բանիմաց:

Ներկայումս նկատելի թեկնածուներ չկան, և հայերին համոզելու փորձը, թե լավագույն տարբերակը հետ վերադառնալն է, կարող է հզոր հակահարված ստանալ: Փաշինյանին հայհոյող ռուսամետ տելագրամյան ալիքների ցանցը բավարար չի լինի. նաև «տիտուշկաների» կարիք կլինի և արդեն հավատարիմ կադրերի իսկական գործադրում ուժային կառույցներում:

Ելքը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնը, ինչ 10 տարի առաջ Կիևում. երկիրը մրջնաբույնի պես կփորփրեն, իսկ նպատակը (սեփական ուղեծրում պահել իշխանությունը), միևնույն է, կմնա անհասանելի: Ժամանակակից Հայաստանի տվյալները, ի դեպ, նույնիսկ ավելի վատ են, քան 2013 թվականի Ուկրաինայինը. երկիրն արդեն հասցրել է մեծ ողբերգություն ապրել և համոզված է, որ դրա մեղավորը Ռուսաստանն է:

Հավատալ, որ Մոսկվան կարող է հանգիստ նայել, թե ինչպես են երևանյան պաշտոնյաները  Բրյուսելում ու Վաշինգտոնում քննարկում տարածաշրջանային անվտանգությունը, դժվար է: Սակայն հենց այդ սցենարն է առավել խելամիտ թվում: Արևմտյան քաղաքական գործիչները դանդաղկոտ են և միշտ չէ, որ վճռական են, կնշանակի բնավ բացառված չէ, որ հայ հասարակությունը դեռ կհասցնի դաղվել չափից ավելի ուռճացված սպասումներից: Այդպիսով Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու  ուղին կարող է ընկած լինել «գնացեք բոլորդ գրողի ծոցը» դիրքորոշման վրա, իսկ հետո կգա խաղաղվելու և սառը բանականության ժամանակը: «Ռուսաստանամետ Մայդանը» կամ տնտեսապես խեղդելը ջնջում է բոլոր դրական սցենարները:

Ես հազվադեպ եմ համաձայնում ռուսական արտաքին քաղաքականությանը, բայց, ըստ ամենայնի, այժմ Մոսկվայում հասկանում են այդ վտանգները, և դա լավ է բոլորի համար:

Աղբյուրը

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ:

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Արևմուտք Ռուսաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին