f

Անկախ

Բանակի ծերացումը դառնում է խնդիր Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարության համար. The Sunday Times


Ուկրաինայի պատերազմի երկրորդ տարելիցով պայմանավորված՝ Ուկրաինայի ԶՈՒ-ի միջին տարիքն աճում է․ այսօր ռուսական ագրեսիային դիմակայում են միջին տարիքի տղամարդիկ, ինչը հրամանատարական կազմի համար բարդացնում է այն գործողությունների պլանավորումը և կատարումը, որոնք նպաստում են ուկրաինական ուժերի առաջ դրված նպատակների իրականացմանը, գրում է The Sunday Times-ը։

Այսպիսի իրավիճակը տարբերում է այս պատերազմը վերջին հարյուրամյակի պատերամներից իր յուրօրինակությամբ, որոնց կենդանի ուժի մեծ մասը կազմում էին 20-30 և նույնիսկ ավելի երիտասարդ տղամարդիկ։ Նույնիսկ այսօր էլ արևմտյան բանակների մեծ մասի միջին տարիքը նկատելիորեն ցածր է Ուկրաինայի ցուցանիշներից։ Համեմատության համար․ 2021 թվականին ԱՄՆ-ում միջին տարիքը կազմում էր 28 տարեկան, Մեծ Բրիտանիայում 2023 թվականին՝ 31 տարեկան։ Թեև Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական թվերը հասանելի չեն, The Sunday Times-ը ուկրաինացի զինվորականների ներկայիս միջին տարիքը գնահատում է 43 տարեկան:

Բանակի ծերացման հետ կապված ներկայիս խնդիրները հետևանքն են այն բանի, թե ինչպես է ընդհանուր առմամբ ռուսական մեծամասշտաբ ներխուժումից հետո տեղի ունեցել մոբիլիզացիան։ Այդ ժամանակ՝ 2022 թվականի սկզբում, առաջնագիծ գնացին 40 տարեկանից բարձր մեծ թվով կամավորներ: Նրանք իրենց ընտանիքների և հայրենիքի առաջ պատասխանատվության մեծ զգացում ունեցող հասուն տղամարդիկ էին։ Շատերը հույսեր էին փայփայում, որ պետությունը երիտասարդներին հավաքագրելու համար ավելի արդյունավետ շարժ կիրականացնի, որը կփոխարինի «ծերուկներին» և հաջողությամբ գործողությունները կիրականացվեն։ Եվ հակառակը՝ քչերն էին կարծում, որ իրենց՝ ճակատում լինելը կերկարաձգվի մինչև 2 տարով։ Այսօր զինվորների ստվար զանգվածը խոստովանում է, որ մոտ են ֆիզիկական և հոգեբանական ուժերի լիարժեք սպառմանը։

Ուկրաինայում գործող օրենքների համաձայն՝ երիտասարդը կարող է կամավորագրվել 18 տարեկանից  (դրա հետ մեկ տեղ մինչև 20 տարեկան արգելվում է մասնակցել մարտական գործողություններին), սակայն չի կարող մոբիլիզացվել մինչև 27 տարեկանը։

Այս նշաձողը  իշխանությունները, համաձայն զորակոչի օրենսդրության տատանողական փոփոխությունների , որոշեցին իջեցնել՝ դարձնելով 25 տարեկան, սակայն այս օրինագիծը հետ է կանչվել կառավարության կողմից՝ լրամշակման նպատակով։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ավագ տարիքի մարդկանց հոսքը դեպի առաջնագիծ բացատրում է  հայրական վերաբերմունքով․ տարեց ուկրաինացիք ցանկանում են հետ պահել որդիներին մարտական գործողություններին մասնակցելուց։ «Սակայն շուտով երիտասարդ ուկրաինացիները ստիպված կլինեն կանգնել ընտրության առաջ․ ինչ գին են պատրաստ վճարել՝ ապրել բանտային ճամբարում թե ազատ երկրում»․ նշել է Պոդոլյակը։

Համաձայն նրա՝ իշխանություններին ավելի հեշտ կլինի համոզել մարդկանց միանալ Ուկրաինայի ԶՈՒ-ին, եթե վերջիններս համոզվեն, որ Արևմուտքը կաջակցի Կիևին, իսկ ավելի կոնկրետ՝ սպառազինությամբ, որոնք կարող էին ռուսական բանակին հասցնել անդառնալի վնաս մինչև մարտի դաշտ դուրս գալը։

«Ուկրաինացի զինվորների գոյատևման հավանականությունը կտրուկ կաճի Արևմուտքի կողմից ստացած օգնության կրկնապատկման դեպքում։ Համապատասխանաբար, մեր զինվորականները կզգան իրենց ավելի լավ՝ հոգեբանական առումով։ Սակայն մեզ անհրաժեշտ է ոչ թե տասը արկ, այլ հազար։ Խնդիրն այն է, որ մենք աջակցություն ենք ստանում դանդաղ և քիչ-քիչ»։

Աշխարհում Ուկրաինա ռուս-ուկրաինական պատերազմ

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին