f

Անկախ

Իսրայելը պետք է մեզ հետ մասնակցեր գեներալ Սոլեյմանիի սպանությանը, սակայն վերջին պահին հայտնեց՝ «չի կարող դա անել». Թրամփ


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նոր մանրամասներ է բացահայտել 2020 թվականին Իրանի ամենաբարձրաստիճան զինվորականներից մեկի՝ իրանական «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողության վերաբերյալ։

Ինչպես նշում է timesofisrael.com-ը, Թրամփն ասել է, որ գործողությունը նախապատրաստվել էր Իսրայելի հետ համատեղ, սակայն գործողության իրականացումից երկու օր առաջ Իսրայելը հայտնել է, որ «չի կարող դա անել»։ Թրամփի խոսքով՝ ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն մասնակցել է այս որոշման կայացմանը։ 

«Երբ մենք սպանեցինք Սոլեյմանիին, գիտեք, որ Իսրայելը պետք է դա աներ մեզ հետ: Սպանելուց երկու օր առաջ նրանք ասացին. «Մենք չենք կարող դա անել»: Ես հարցրի՝ ի՞նչ: Հետո ես դիմեցի մի հիանալի գեներալի և ասացի. «Ուրեմն գեներալ, մենք ինքնե՞րս ենք դա անում»: Նա պատասխանեց. «Մենք կարող ենք, պարոն, դա Ձեզնից է կախված»: Ես ասացի՝  կանենք: Բայց Իսրայելը ծրագրի մի մասն էր: Գիտեք՝ Բիբին (Նեթանյահուն-Խմբ.) էլ էր դրա մեծ մասը: Եվ մենք ամեն ինչ պլանավորել էինք, ամեն ինչ: Այն, ինչ արել էր Սոլեյմանին, սարսափելի էր՝ սպանել էր  մեր բազմաթիվ զինվորների», - պատմել է Թրամփը:

2020 թվականի հունվարի 3-ի գիշերը՝ տեղական ժամանակով մոտավորապես 00:30-ին, ինքնաթիռը Սիրիայից Բաղդադի միջազգային օդանավակայան էր տեղափոխել Ղասեմ Սոլեյմանիին։ Նրան դիմավորել էին իրանամետ շիա աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման հրամանատարության ներկայացուցիչները։ Երբ մի քանի մեքենաներից բաղկացած շարասյունը Սուլեյմանիին տեղափոխում էր օդանավակայանի ելք և անցնում բեռների տերմինալի մոտով, ամերիկյան հարձակողական անօդաչու թռչող սարքը չորս հրթիռ է արձակել այդ մեքենաների ուղղությամբ՝ սպանելով իրանցի գեներալին

ԱՄՆ Իրան Դոնալդ Թրամփ Քասիմ Սուլեյմանի Սպանություն Բենիամին Նեթանյահու Աշխարհում խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին