Նոր ապացույցները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրի վրա առաջիկա երեք-հինգ տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը, փոխանցում է Reuters-ը։
Նա հավելել է, որ իր երկրին ուղղակի վտանգ չկա, սակայն ռազմական տեխնիկա արտադրելու Ռուսաստանի հնարավորությունները զգալիորեն աճել են։
«Ռուսաստանը պոտենցիալ ցանկություն ունի դա անելու: Այժմ նրանք կարող են նաև ստանալ իրենց անհրաժեշտ ռազմական հնարավորություններն ավելի շուտ, քան մենք սպասում էինք։ Լուրջ անհանգստության պատճառ կա»,- ասել է նա:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հարձակմանը 5-8 տարվա ընթացքում։
Ռուսաստանը մի քանի տարի անց կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրի վրա. Դանիայի պաշտպանության նախարար
Կարդացեք նաև
- Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
- 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
- Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան