f

Անկախ

Ֆրանսիան հայտնաբերել է 193 կայքերից կազմված ցանց, որը ռուսական քարոզչություն է տարածել Արեւմուտքի երկրներում


Ֆրանսիայի VIGINUM կառավարական գործակալությունը, որը պատասխանատու է օտարերկրյա թվային միջամտությունից պաշտպանության համար, հայտարարել է, որ հայտնաբերել է վեբ-կայքերի համակարգված ցանց, որը ռուսական քարոզչություն է տարածել Արեւմուտքի երկրներում։

Ծառայության տվյալներով՝ ցանցը կազմված է առնվազն 193 կայքերից։ Սկզբում դրանք հրապարակում էին լուրեր ուկրաինական եւ ռուսական բնակավայրերից, բայց ռուսական ներխուժումից հետո ցանցը վերակողմնորոշվել է արեւմտյան երկրների բնակիչների ուղղությամբ, որոնք աջակցում են Ուկրաինային, այդ թվում Ֆրանսիայում։

Գործակալությունում նշել են, որ ցանցը, որին տվել են Portal Kombat անվանումը, հրապարակում է նյութեր, որոնք արդարացնում են Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումը։

Գործակալության համաձայն՝ կայքերը սեփական կոնտենտ չեն ստեղծում, այլ տարածում են երեք աղբյուրների հրապարակումները՝ ռուսական կամ ռուսամետ գործիչների սոցցանցեր, ինչպես նաեւ ռուսական տեղեկատվական գործակալություններ եւ իշխանական մարմիններ։ 2023թ. հունիսի 23-սեպտեմբերի 19 ընթացքում այդ կայքերում հրապարակվել է ավելի քան 150 հազար նյութ։

Գործակալությունում ուշադրություն են դարձրել նաեւ այն հանգամանքին, որ կայքերը շատ նման են մեկը մյուսին։ Դրանց մի մասը որպես դոմենի անուն օգտագործել է «pravda» բառը, օրինակ՝ pravda-en.com անգլիական կայքի, եւ pravda-fr.com ֆրանսիականի համար։

Աշխարհում Ֆրանսիա Ռուսաստան քարոզչություն կայք

Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Ավելին
Ավելին