Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ ընդլայնված հանդիպման ժամանակ առաջարկել է որակապես վերափոխել բանակը և բարելավել երկրի պաշտպանական համակարգը, հայտնում է BelTA-ն։
«Պաշտպանության նախարարության առաջիկա տարվա խնդիրն է որակապես վերափոխել բանակը և կատարելագործել երկրի պաշտպանական համակարգը։ Մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստությանը»,- հայտարարել է Լուկաշենկոն։