f

Անկախ

ԱՄՆ-ը գործեր է հարուցել մի շարք ռուս օլիգարխների, այդ թվում՝ ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինի դեմ


Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցից առաջ ԱՄՆ-ն հայտարարել է մի քանի ռուս օլիգարխների դեմ դատական ​​գործընթացի մասին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Արդարադատության նախարարությունն ավելի, քան երբևէ պարտավորված է կասեցնել փողի ապօրինի հոսքը, որը խթանում է Պուտինի պատերազմը և պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք շարունակում են աջակցել նրան»,- ասել է ԱՄՆ գլխավոր դատախազը:

Նա հայտարարել է իր գերատեսչության կողմից ձեռնարկված մի շարք միջոցների մասին՝ ապահովելու համար քրեական հետապնդումը և ակտիվների առգրավումը «Կրեմլի համար կարևոր ռուս ռազմական խաղացողներից»։

Մասնավորապես, հաղորդվում է, որ Վաշինգտոնում, Ֆլորիդա ու Ջորջիա նահանգներում գործեր են հարուցվել մի շարք օլիգարխների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի մեծությամբ երկրորդ ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինի դեմ։ Կոստինը մեղադրվում է, մասնավորապես, փողերի լվացման և պատժամիջոցներից խուսափելու համար։ Նրան են պատկանում երկու զբոսանավ, որոնց ընդհանուր արժեքը, ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության, ավելի քան 125 միլիոն եվրո է։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները զեկուցել են նաև «KleptoCapture» միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքների մասին, որը ձևավորվել է 2022 թվականի մարտին՝ պատժամիջոցներից խուսափելու դեմ պայքարելու նպատակով։

The Washington Post-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է Անդրեյ Կոստինի նկատմամբ պատժամիջոցների խախտման համար հեռակա մեղադրանք առաջադրելու մասին։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նաև հայտնել է, որ իշխանությունները ձերբակալել են «Открытие» բանկի նախկին համասեփականատեր Վադիմ Բելյաևին, որը Նյու Յորք տեղափոխվելուց հետո ազգանունը փոխել է Վոլֆսոնի։ Նրա հետ միասին ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի Գեննոն Բոնդը։ Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Բելյաևը և Բոնդը մասնակցել են ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինի դեմ պատժամիջոցներից խուսափելու սխեմային, որը սահմանվել էր 2018 թվականին։

Մասնավորապես, Արդարադատության նախարարությունը պնդում է, որ նրանք օգնել են վերահսկել Կոստինի ունեցվածքը Կոլորադոյի Ասպեն առողջարանային քաղաքում և նույնիսկ նախապատրաստել դրա վաճառքը:

Ըստ իշխանությունների՝ Կոստինը տունը ձեռք է բերել 2010 թվականին 13,5 մլն դոլարով, սակայն ունեցվածքը ներառվել  է ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի պատժամիջոցների ցուցակում։ Գերատեսչության տվյալներով՝ ՎՏԲ-ի ղեկավարը մտադիր էր գույքը վաճառել 12 մլն դոլարով։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Կոստինին հեռակա մեղադրել է սահմանափակող միջոցները խախտելու և փողերի լվացման մեջ։

ԱՄՆ-ը Կոստինի դեմ պատժամիջոցներ էր սահմանել նաև 2018 թվականի ապրիլի 6-ին։ Նրանցից զատ՝ պատժամիջոցների ցուցակում ներառվել էին ևս 37 ռուս գործարարներ, պաշտոնյաներ, ընկերություններ։ Իր հայտարարության մեջ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նշել է, որ սահմանափակումները մտցվել են՝ «ի պատասխան ամբողջ աշխարհում Ռուսաստանի կառավարության չարամիտ գործողությունների, որոնք շարունակվում են և դառնում ավելի լկտի»:
 

Աշխարհում հակառուսական պատժամիջոցներ ԱՄՆ ՎՏԲ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին