f

Անկախ

Գազայում 5 մարդ  է զոհվել օդից նետված հումանիտար բեռների պատճառով


Ալի-Շաթի ճամբարում (Գազա քաղաքից արևմուտք) առնվազն 5 մարդ զոհվել, 10 մարդ վիրավորվել է օդից նետված հումանիտար օգնության փաթեթների պատճառով, տեղեկացրել է CNN-ը՝ հղում անելով իրադարձությունների վայրում գտնվող լրագրող Հադեր Ալ-Զաանունին։

Լրագրողը CNN-ին պատմել է, որ ուրբաթ դարձել է ինքնաթիռներից Ալ-Շաթի ճամբար փաթեթների նետման վկան, բայց չի կարող հաստատել, թե որ պետությունն է կանգնած օդից բեռների նետման հետևում։

Գազա քաղաքի Աշ-Շիֆա բժշկական համալիրի շտապօգնության բաժնի վարիչ Մուհամեդ Ալ-Շեյխը հաստատել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է հինգ մարդ։

Ալ-Շեյխի խոսքով՝ վիրավորվածներից ոմանք տեղափոխվել են Աշ-Շիֆա և ծանր վիճակում են։

ԱՄՆ-ն և մյուս երկրները օդից հումանիտար օգնություն են նետում Գազայի հատվածում ՄԱԿ-ի այն նախազգուշացումների ֆոնին, որ հարյուր հազարավոր բնակիչներ պաշարված անկլավում սովի եզրին են։

Շաբաթ օրը ԱՄՆ-ն առաջին անգամ 38 000 բաժին ուտելիք է հասցրել Գազայի ափ Հորդանանի հետ համատեղ գործողության շրջանակում։

Երբ անցած ուրբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց այդ պլանների մասին, հումանիտար կազմակերպությունները քննադատեցին դրանք՝ անվանելով անարդյունավետ՝ հաշվի առնելով կարիքի ծավալը Գազայում։

Աշխարհում Մերձավոր Արևելք Գազայի հատված հումանիտար օգնություն օդից նետվող բեռներ

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին