Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը հավատարիմ է պատերազմի օրենքներին և չի լսելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարոյական քարոզները։
Այս մասին նա գրել է X-ի իր էջում։
Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել թուրք առաջնորդի խոսքերը, ով Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ։
Նեթանյահուն ասել է, որ Էրդողանը «աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնաբարողներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ անհետանում են ռեժիմի ընդդիմախոսներն ու լրագրողները»։