f

Անկախ

Հայաստանը եվրոպական հեռանկարների փնտրտուքներում. հավանականություն կա, որ մի ափը լքելով՝ այդպես էլ մյուս ափին չհասնես. Սերգեյ Մարկեդոնով


Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամ ալիքում գրում է.

1. Հայաստանի արտաքին քաղաքականության վերստերնացման փորձագիտական հիպոթեզը նոր վառ մարմնավորում է ստացել: Նախ համառոտ իրադարձությունների հենքի մասին:

2. Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական հայտնի «TRT World» ալիքի հետ հարցազրույցում հայտարարեց իր երկրի «եվրոպական նկրտումների» առկայության մասին: Հեռուստաալիքի երկրի հետ մերձենալու ու շփվելու տենչանքը (աֆիլիացիա) մեզ սոսկ պատահականության խաղ չի թվում, թեպետ դավադրապաշտական ծայրահեղությունների մեջ էլ չպետք է ընկնել: Հայաստանի ղեկավարության պատկերացմամբ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, հավասարապես և խաղաղությունն Ադրբեջանի հետ կմոտեցնեն եվրաինտեգրման հեռանկարները: Ճիշտ է այս ըմբռնումը, թե ոչ, կյանքը ցույց կտա, առայժմ պարզապես արձանագրենք այն։

3. Միրզոյանի հարցազրույցից 3 օր անց Եվրախորհրդարանը 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ ձայներով բանաձև ընդունեց, որը ԵՄ ղեկավարությանն առաջարկում է քննարկել Հայաստանին Վրաստանից, Մոլոդովայից և Ուկրաինայից հետո Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հարցը: Տվյալ փաստաթղթի ընդունումից 2 օր անց էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով կառավարության նիստը, հայտարարեց այդ թեմայով լայն հասարակական բանավեճերի անհրաժեշտության մասին:

4. Ընթացիկ կոնյունկտուրայի պատանդ չդառնալու համար դիտարկենք Երևանի և Բրյուսելի կոոպերացիայի համակարգային հիմքերը: Առաջին տարին չէ, որ նման համագործակցություն է ծավալվում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են Համաձայնագիր գործընկերության և համագործակցության մասին (1996 թ., ուժի մեջ է մտել 1999 թ.): 2004 թ. Երևանը միացել է Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրին: 2010 թ.՝ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, Հայաստանը սկսել է բանակցությունները Ասոցիացիայի համաձայնագրի կնքման շուրջ: Եվ բացառված չէ, որ կստորագրեր նաև դա, եթե չլիներ ուկրաինական ճգնաժամը, Մոսկվայի դժգոհությունը, ռազմական ծավալումը Սիրիայում և Թուրքիայի դիրքերի ամրապմդումը Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում: 2013 թ. Սարգսյանը սեղմեց «արգելակը» և նախընտրեց Մաքսային միությունը (որ հետագայում դարձավ ԵԱՏՄ):Բայց դա չխանգարեց նրան արդեն 2017 թ. ստորագրել Բրյուսելի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այն լիակատար ուժի մեջ մտավ արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք՝ 2021 թ. մարտին:

5. Ինչո՞ւ են պետք Հայաստանին եվրոպական ափերը: Առաջին՝ տնտեսությունը: Հայաստանի էկոնոմնախի գնահատականներով՝ «եթե վերցնենք ԵՄ-ն՝ որպես միասնական շուկա, ապա այն Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է Ռուսաստանից հետո»: Երկրորդ՝ երկար տարիներ համարվում էր, որ Երևանի համար կարևոր է չթողնել Բաքվին Բրյուսելի վրա ազդեցության մենաշնորհ ունենալ: Երրորդ՝ սփյուռքի գործոնը (որ կարևոր է հատկապես Ֆրանսիայի դեպքում): Չորրորդ՝ Փարիզի ներկայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում (սակայն 2020 թ. հետո այդ ձևաչափի նշանակությունը ենթարկվեց քաղաքական գերարժեզրկման): Հինգերորդ՝ սերնդափոխությունը և «նոր հայերի» կարիերայի առաջխաղացման պլանները հեռանկարային տնտեսական հատվածներում (օրինակ՝ ՏՏ, ոչ թե բեռնափոխադրում կամ մեծածախ-մանրածախ առևտուր): Այդ բոլոր ուղղությունները, կրկնեմ, ո՛չ Փաշինյանով են սկսվել, ո՛չ էլ նրանով են ավարտվելու:

6. Ի՞նչն է, սակայն, Հայաստանի ներկայիս իշխանական թիմի սկզբունքային տարբերությունը նախորդներից: Քոչարյանական և սարգսյանական կոմպլիմենտարիզմը կառուցված էր «և՛-և՛» սկզբունքով, ոչ թե «կա՛մ-կա՛մ»: 2017 թ. փետրվարի 24-ին  եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը (մինչ այդ նա զբաղեցրել է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնը) հայտարարեց Երևանի դիրքորոշումը, այն է՝ համագործակցել և աշխատել թե՛ Եվրոպական միության, թե՛ ԵԱՏՄ-ի հետ: 2017 թվականի համաձայնությունը Հայաստանի և ԵՄ-ի միջև հենց հակադրվում էր Ասոցիացիային: Ոչ ոք կասկածի տակ չէր դնում նաև Մոսկվայի բացառիկ դերը հանրապետության անվտանգության ապահովման հարցում: Նույնիսկ ոչ հրապարակային բանաձև գոյութն ուներ «պաշտպանւթյունը և Ղարաբաղը Ռուսոաստանն է, իսկ տնտեսությունն ու տեխնոլոգիաները՝ Եվրոպան»: Թեպետ, անկեղծ լինենք, այդ բանաձևըւ հեռու էր կատարելությունից, քանզի ՌԴ-ի տնտեսական նշանակությունը ոչ ոք չի վերացրել:

7. Իսկ այժմ, երբ Ղարաբաղը կորսված ու հայաթափված է, Երևանը ձգտում է առաջ տանել «կա՛մ-կա՛մ» հայեցակարգը: Եվ օրեցօր ավելի հստակ, առանձնապես չկաշկանդվելով արտահայտությունների հարցում: Բայց այդ մոտեցումը հղի է վտանգներով: Հավանականություն կա, որ Եվրոպական հեռանկարների համար պայքարում, մի ափը լքելով, այդպես էլ մյուս ափին չհասնես:

Աղբյուրը  

 

Տարածաշրջան Աշխարհում Եվրամիություն Հայաստան Ռուսաստան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին