f

Անկախ

Ղազախստանը և մեծ վերաձևումը Հարավային Կովկասում EA Daily


Հետխորհրդային տարածությունում թյուրքական պետությունների միավորումը դարձել է քաղաքական գործընթացների անքակտելի մասը: Եվ փաստորեն Թյուրքական պետությունների կազմակերպության մասնակիցները սկսել են ազդեցություն ունենալ ԱՊՀ ոչ թյուրքական պետությունների ռազմավարության վրա:

Տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է կենտրոնասիական Ղազախստանը, որը նկատելի դեր է խաղում Հարավային Կովկասում: Վերջին իրադարձությունները հաստատում են դա: Մարտի 11-ին Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանեց Ադրբեջան: Նույն օրը Տոկաևը Իլհամ Ալիևի հետ մասնակցեց Ղազախստանի և Ադրբեջանի բարձրագույն միջպետական խորհրդի առաջին նիստին: Երկու նախագահները ելույթ ունեցան նիստերում՝ հրապարակելով այն, ինչին հարկ է ուշադրություն դարձնել հետխորհրդային տարածության գործընթացները վերլուծելիս: Ահա Ալիևը հայտարարեց.

«Ղազախստանը և Ադրբեջանը երկու եղբայրական պետություններ են: Երկար դարերի ընթացքում մեր ժողովուրդներն ապրում են խաղաղությամբ, եղբայրությամբ, համագործակցությամբ՝ անկախ հասարակական-քաղաքական ֆորմացիայից, իսկ որպես անկախ պետություններ ավելի քան 30 տարի ակտիվ փոխգործակցում են թե միջազգային կառույցներում, թե՛ երկկողմ ձևաչափով: Բայց վերջին ժամանակներս մեր փոխադարձ այցերի դինամիկան շատ պատկերավոր է և վկայում է այն մասին, որ հարաբերություններին նոր դինամիզմ է հաղորդվել: Մենք ուրախանում ենք Ղազախստանի հաջողություններով: <…> Մենք այսօր մանրամասն քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները: Ես տեղեկացրի Քասին-Ժոմարտ Քեմելովիչին Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության բանակցությունների գործընթացի մասին և հույս հայտնեցի, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրումով և մեր պատմության այդ ծանր ու սև էջը շրջելով… Մենք երախտապարտք ենք Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման գործում համերաշխության խոսքերի համար: Եվ իհարկե Ադրբեջանում, ես կարծում եմ, բոլորը գիտեն, որ Ղազախստանը մեր հուսալի ընկերն ու դաշնակիցն է»:

Ուշադրություն դարձնենք՝ Ալիևը տեղեկացնում է Տոկաևին հայ-ադրբեջանական բանակցությունների մասին: Դա շատ ուշագրավ է, քանի որ թյուրքական Ղազախստանը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի կազմում է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Առավել ևս, որ Տոկաևը նույնպես ցուցադրեց Ղազախստանի առաջնահերթությունները, երբ իր ելույթում ասաց.

«Դուք ադրբեջանական ժողովրդի համընդհանուր ճանաչված առաջնորդն եք, և հենց այդ որակով են Ձեզ ընկալում միջազգային ասպարեզում: Բացի այդ, մենք անկեղծ ուրախանում ենք Ադրբեջանի պատմական հաղթանակով և սեփական տարածքի վրա ինքնիշխանության վերականգնումով»:

Հայտնի է, որ ադրբեջանական տեսակետի համաձայն՝ մինչև 2020-2023 թթ. Ղարաբաղը գտնվել է Հայաստանի և նրա զինված ուժերի հսկողության տակ: Համապատասխանաբար պաշտոնական Բաքուն համարում է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի և 2023 թ.սեպտեմբերի 19-20-ի ռազմական օպերացիայի ժամանակ Ադրբեջանը հաղթել է Հայաստանի զինված ուժերին: Երբ Տոկաևը շնորհավորում է Ադրբեջանին 2020-2023 թթ. ղարաբաղյան իրադարձությունների կապակցությամբ, նա փաստացի ուրախանում է Հայաստանի պարտությամբ, որը ՀԱՊԿ-ի անդամ է:

Մյուս հետաքրքիր պահերից արժի նշել, որ կողմերը ստորագրեցին 14 համաձայնագիր, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ, այդ թվում և տրանսպորտայինը: Դրա մասին Ալիևը համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասաց.

«Մեզ բաժանում է միայն Կասպից ծովը: Բայց այսօր դա խոչընդոտ չէ: Հակառակը՝ Կասպիցը կամուրջ է ոչ միայն մեր երկրների միջև, այլև շատ այլ երկրների միջև, որովհետև Անդրկասպյան տրանսպորտային երթուղին այսօր լիովին բացում  իր հնարավորությունները»:

Անդրկասպյան տրանսպորտային երթուղին սկսվում է Չինաստանից՝ անցնելով Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով և Թուրքիայով և  հասնելով եվրոպական երկրներ, շրջանցելով Ռուսաստանը: Այդ երթուղու շահառուներից մեկը Եվրամիությունն է:

Հաջորդ օրը՝ մարտի 12-ին, Տոկաևը ծանոթացավ 2020 թ. հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի հսկողությանն անցած Ֆիզուլի քաղաքի զարգացման գլխավոր պլանին: Այնտեղ էլ երկու նախագահները մասնակցեցին ղազախ կոմպոզիտոր Կուրմանգազիի անվան մանկական ստեղծագործության կենտրոնի բացմանը: Ընդ որում, այդ կապակցությամբ Տոկաևն ասաց ֆիզուլցիներին.

«Սա մեր նվերն է Ղազախստանի ժողովրդի անունից: Իմ կարգադրությամբ այդ նվերը մատուցում է BI Group մասնավոր ընկերությունը, և դա ամբողջ սրտով, ամբողջ ժողովրդի կողմից »:

Տոկաևի հիշատակած BI Group-ը մասնակցելու է նաև Ֆիզուլիի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի շինարարությանը: Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահին, ապա նա նույն օրը գնաց Ղարաբաղի մարգարիտ Շուշի:

Ղազախա-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ակնառու է՝ հիմնված ազգային-մշակութային առնչությունների և ընդհանուր տնտեսական շահերի վրա, որոնք վառ կերպով դրսևորվում են Անդրկասպյան տրանսպորտային երթուղու իրականացմամբ:

Բայց ինքնանպատակ չէր մեր ուշադրություն հրավիրելն այն հանգամանքի վրա, որ Ղազախստանը նկատելի դեր է խաղում Հարավային Կովկասում: Աստանայի ազդեցությունը տարածվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի վրա: Բանն այն է, որ Հայաստանում ՀԱՊԿ-ից դուրս գալու կողմնակիցները մատնանշում են առանձին մասնակից երկրների դիրքորոշումը, որոնք շատ ամուր կապեր են հաստատել Ադրբեջանի հետ: Ղազախստանն այդպիսի երկրներից մեկն է, ընդ որում, Տոկաևը դեռ 2023 թ. նոյեմբերի 3-ին շնորհավորեց Ալիևին Ղարաբաղը նվաճելու համար  (տե՛ս Казахстан и урок тюркского единства для России). Իսկ 2023 թ. դեկտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Տոկաևի հետ: Ըստ ղազախական վարկածի՝ Տոկաևը գնահատել է Ակտաու-Երևան-Ակտաու ավիաչվերթների գործակումը, զրուցակիցները նաև անդրադարձել են համագործակցության զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, լոգիստիկան և առևտուրը:

Այս բանակցությունների առնչությամբ նաև մի տարբերություն կա: Եթե ղազախական կողմը պնդել է, որ Տոկաևի այցը Հայաստան ընդամենը քննարկվում է, ապա Փաշինյանի մամլո ծառայության համաձայն՝ Ղազախստանի նախագահը համաձայնել է այցելել Երևան: Ինչո՞ւ ուշադրություն դարձրինք այս տարընթերցմանը:

Հայաստանի ներկայիս վարչապետը և նրա թիմը եվրոատլանտիստների համբավ ունեն, ձգտում են հաշտվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որպեսզի դուրս գան Ռուսաստանի մասնակցությամբ միավորումներից: Ղարաբաղյան կոնֆլիկտը և առհասարակ Ադրբեջանի հետ հարաբերությունները հիմնարար են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Ղազախստանը չի թաքցնում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում իր համակրանքը Բաքվի կողմն է: Այսուհանդերձ, եթե Երևանը հիմնավորապես փչացնում է Մոսկվայի հետ հարաբերությունները (փաշինյանականները մեղադրում են Ռուսաստանին Հայաստանի ռազմա-քաղաքական անհաջողությունների համար), ապա Աստանայի դեպքում դա տեղի չի ունենում:

Հակառակը, մենք տեսնում ենք, որ նույն այդ Տոկաևը Հայաստան է այցելել 2 անգամ (2019 թ. սեպտեմբերին և 2022 թ. հոկտեմբերին): Համեմատենք՝ Նուրսուլթան Նազարբաևը, երկար տարիներ լինելով իշխանության ղեկին, այդ հարավկովկասյան երկիր է այցելել ընդամենը 2 անգամ (2001 թ. մայիսին և 2010 թ. օգոստոսին):

Ուրիշ ոլորտներ էլ կան, որոնցում նկատելի է Երևանի և Աստանայի մերձեցումը: 2023 թ. դեկտեմբերի 7-8-ը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և նրա խորհրդական Անդրանիկ Տերտերյանը ղազախական կողմի հրավերով Աստանայում մասնակցեցին միջազգային «Սահմանադրական բարեփոխումները և ընտրական համակարգը» խորհրդաժողովին: Այդտեղ երկու երկրների ԿԸՀ-ները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Երևանի և Աստանայի մերձեցումն առնչվում է նաև ռազմական ոլորտին: Այս տարվա հունվարի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կենտրոնասիական երկրի պաշտպանության նախարարի հրավերով մեկնեց Ղազախստան: Ընդունելով հայկական պատվիրակությանը՝ Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովն ասաց.

«Ուրախ եմ ողջունել ձեզ ղազախական հողի վրա: Կարծում եմ՝ ձեր այցը լավ խթան կդառնա հայ-ղազախական հարաբերությունների զարգացման համար և կծառայի համագործակցության խորացմանը մեր գերատեսչությունների միջև»:

Բանակցությւններից հետո նախարարները 2024 թ. պաշտպանության համագործակցության պլան ստորագրեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև: Նույն օրը Պապիկյանը այցելեց Ղազախստանի Հանրապետության Պաշտպանության ազգային համալսարան: Հունվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարարը այցելեց Շչուչինսկում գտնվող Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շոկան Ուալիխանովի անվան զինվորական քոլեջ: Այցի արդյունքը դարձավ ղազախական զինվորական քոլեջի և Հայաստանի պաշտպանության նախարարության սերժանտների պատրաստման կենտրոնի համագործակցության զարգացման պայմանավորվածությունը:

Ինչո՞ւ Հայաստանը և Ղազախստանը որոշեցին երկկողմ համագործակցություն ծավալել: Դիտարկենք համատեքստը: Հայաստանը դե ֆակտո սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին և զրոյացրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ավելին, փաշինյանականները ցանկանում են հեռացնել ռուսական սահմանապահներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Վերջապես, մեղադրելով Ռուսաստանին Բաքվի ու Անկարայի հետ հակահայկական դավադրության մեջ, փաշինյանականները բացահայտ խոսում են Ադրբեջանի հետ հաշտվելու մտադրւթյան և հայ-թուրքական սահմանը բացելու մասին  (տե՛ս Армения попала в «греческую ловушку»): Առավել հավանական պատասխանն այն է, որ փաշինյանականները ցանկանում են Ղազախստանի օգնությամբ հեշտացնել Հայաստանի և Ռուսաստանի կապերի  խզման գործընթացը: Քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի միջև Ղազախստանն ընտրում է իր թյուրքական եղբայրներին, ապա այդ դեպքում պաշտոնական Երևանի համագործակցությունն Աստանայի հետ տրամաբանական է թվում: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ մի հանգամանք: Ի տարբերություն փաշինյանականների՝ Ղազախստանը ջանում է շատ նուրբ գործել: Իզուր չէր, որ փետրվարի 29-ին Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն հայտարարեց՝ Աստանան ՀԱՊԿ-ն լքելու մտադրություն չունի: Չմոռանանք նաև, որ ՀԱՊԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագաբետովը Ղազախստանի ներկայացուցիչն է:

Բայց եթե ինքը Ղազախստանը չի պատրաստվում լքել ՀԱՊԿ-ն, դա չի նշանակում, որ Աստանան չի օգնի Երևանին դա անել: Քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված են Հայաստանի և Ռուսաստանի կապերի խզումով, թյուրքական համերաշխության շրջանակներում Ղազախստանը կարող է օգնել փաշինյանականներին այդ գործընթացում:

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EA Daily 

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ղազախստան Ռուսաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին