Հազարավոր ցուցարարներ մարտի 24-ին Բելգրադում մասնակցել են երթի՝ նվիրված ՆԱՏՕ-ի Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկի 25-ամյակին։ Շատերը ձեռքներին ռուսական դրոշներ են պահել։
Սերբիան դաշինքի գործողությունն անվանում է ապօրինի ագրեսիա՝ մատնանշելով, որ այն իրականացվել է առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի։ ՆԱՏՕ-ն օդային հարձակումներ է սկսել Ռամբույեի և Փարիզի բանակցությունների ձախողումից հետո, որտեղ Բելգրադից պահանջվել է ալբանացիներին (Կոսովոյի բնակչության 90%-ը) տալ լայն ինքնավարություն և համաձայնել օտար ուժերի մուտքին:
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ։ Ռմբակոծության զոհերի ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ Աղբյուրները տարբեր գնահատականներ են տալիս՝ սպանված մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար խաղաղ բնակիչ:
Ռմբակոծությունները շարունակվել են 78 օր։ Ռազմական արշավն ավարտվել է Մարտի Ահթիսաարիի գլխավորած միջնորդական առաքելությամբ։ Սերբիայի իշխանությունները համաձայնել են դուրս բերել իրենց զորքերը Կոսովոյից՝ տարածքի վերահսկողությունը հանձնելով միջազգային ուժերին։
2008 թվականին Կոսովոն հռչակեց անկախություն։ Այժմ հանրապետությունը ճանաչված է ՄԱԿ-ի երկրների մեծ մասի կողմից։