f

Անկախ

Հայտնի է՝ Ստամբուլի որ հատվածում են ապրել «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվողները. ԶԼՄ


«Կրոկուսում» ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկը՝ Ֆարիդուն Շամսիդինը, խոստովանել էր, որ Թուրքիայից ժամանել է մարտի 4-ին։

 Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության մեջ մեղադրվող երկու անձինք Ստամբուլ ուղևորությունների ժամանակ բնակվել են Ֆաթիհ կամ Շիշլի կենտրոնական թաղամասերի հյուրանոցներում, ընդ որում՝ թե ինչով են նրանք զբաղվել մեկնելուց մի քանի օր առաջ, դեռ գաղտնիք է մնում։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Կրոկուսում» ահաբեկչության մեջ մեղադրվողներից մեկը՝ Ֆարիդուն Շամսիդինը, խոստովանել էր, որ Թուրքիայից Ռուսաստան է եկել մարտի 4-ին։ Նա նաև պատմել էր, որ իրեն գումար են առաջարկել մարդկանց սպանելու համար։

Yetkinreport պորտալը, հղում անելով թուրքական անվտանգության մարմիններում իր աղբյուրներին, պնդում է, որ Շամսիդինը Մոսկվայից Ստամբուլ է ժամանել փետրվարի 20-ին, իսկ հաջորդ օրը բնակություն է հաստատել Ֆաթիհ թաղամասում գտնվող հյուրանոցում: Կասկածյալը հյուրանոցից հեռացել է փետրվարի 27-ին և միայն մարտի 2-ին է մեկնել Մոսկվա։

Երկրորդ կասկածյալը՝ Ռաչաբալիզոդա Սաիդակրամի Մուրոդալին, ըստ պորտալի, Ստամբուլ է ժամանել հունվարի 5-ին և բնակություն է հաստատել նույն հյուրանոցում, սակայն հյուրանոցից հեռացել է փետրվարի 21-ին: Այնուամենայնիվ, մարտի 2-ին նա Շամսիդինի հետ նույն չվերթով Ստամբուլի Միջազգային օդանավակայանից (IST) մեկնել է Մոսկվա։

Պարբերականը նշում է, որ շարունակում է առեղծված մնալ, թե ինչով են զբաղվել երկու կասկածյալները և որտեղ են գտնվել փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում (Շամսիդինի դեպքում) և փետրվարի 21-ից մարտի 2-ը (Ռաչաբալիզոդայի դեպքում): Պարբերականի աղբյուրները նշել են, որ երկու կասկածյալներն էլ առանց խնդիրների ժամանել են Թուրքիա և մեկնել այնտեղից, քանի որ նրանց վերաբերյալ ոչ մի հարցում չի եղել, ընդ որում՝ Թուրքիայում բնակվելու ժամկետը «բավարար չէ» նրանց արմատականացման համար:

Իր հերթին Artı Gerçek պորտալը հայտնում է, որ Շամսիդինը Թուրքիայից հեռացել է մարտի 4-ին՝ Ստամբուլի Սաբիհի Գյոքչեն (SAW) օդանավակայանով։ Պարբերականի տվյալներով՝ Շամսիդինը փետրվարին ապրել է Շիշլի կենտրոնական շրջանում թաղամասում հյուրանոցում, իսկ հետո տեղափոխվել է քաղաքի արևմտյան ծայրամասում՝ Բաշաքշեհիր թաղամասում գտնվող մի բնակարան:

Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։

Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։

Ռուսաստան ահաբեկիչներ Կրոկուսի Սիթի Հոլլ Ստամբուլ Աշխարհում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին