«Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ մեղադրվող Ֆարիդուն Շամսիդդինի ընտանիքի տունը Գիսար քաղաքի մերձակա Լոյոբի գյուղում է՝ Դուշանբեից 50 կիլոմետր հեռավորության վրա: Ցեմենտբետոնե բլոկներով կառուցված համեստ տունն այժմ կնքված է, հաղորդել է РИА Новости-ն։
Գործակալությանը հաջողվել է զրուցել Շամսիդդինի ընտանիքի հարևանի հետ։ Վերջինս նշել է, որ «ընտանիքի անդամներին երեկ Դուշանբե են տարել համազգեստով մարդիկ»։
Տանը հերթապահում է ոստիկանը, որն առանց հետաքննության թույլտվության РИА Новости-ի թղթակցին թույլ չի տվել տեսանկարահանել ու լուսանկարել։