f

Անկախ

 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները


«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրյուսելում, համախմբել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկելու համար։ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունից NEWS.am-ին նհայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչները։

Քննարկման հիմնական օրակարգն ապրիլի 24ին ընդառաջ ողջ Եվրոպայում ոգեկոչման միջոցառումների կազմակերպական հարցերն էին՝ արցախյան հիմնախնդիրը միաժամանակ պահելով առանցքային հարց այդ ձեռնարկների ժամանակ։

Հիմնական քննարկումները ծավալվել են նաև ինքնորոշման և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հիմնարար իրավունքի շուրջ։ Ընդգծվել է Հայաստան տեղահանված 150.000 արցախահայերի բնակարանային կարիքները հոգալու հրատապ պահանջը՝ իբրև ժամանակավոր բնակության վայրերում նրանց արժանապատիվ կյանքն ապահովելու անհրաժեշտություն, մինչև իրավունքների միջազգային պաշտպանությամբ Արցախի հայությունը կարողանա ապահով վերադառնալ հայրենիք:

Քննարկումների ընթացքում նաև անդրադարձ է կատարվել հայ համայնքների դերին առաջիկա համաեվրոպական ընտրություններում՝ ընդգծելով նոր խորհրդարանում Արցախի և Հայաստանի  շահերի պաշտպանության հրամայականը։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ է, որը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց հասցեագրված նամակ էր՝ արցախահայությանն աջակցելու հորդորով, որը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական  կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանը, միաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

 

Աշխարհում Եվրոպա Հայաստան Արցախ Եվրոպացիները հանուն Արցախի

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին