f

Անկախ

Գազայում պատերազմի 6 ամիսը՝ թվերով


Ապրիլի 7-ին լրացավ  Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական հակամարտության սկսվելու վեց ամիսը։ Ինչպիսի՞ն է իրավիճակը մարտի դաշտում, ի՞նչ կորուստներ ունի կողմերից յուրաքանչյուրը․ ստորև կներկայացենք իսրայելա-պաղեստինյան 6-ամսյա ռազմական հակամարտությունը թվերով։ 

Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մարտին ընդունված բանաձևին, որը պահանջում էր անհապաղ զինադադար Գազայի հատվածում և բոլոր պատանդների ազատ արձակում, պաղեստինյան  էքսկլավի  ռմբակոծումը շարունակվում է։  

6-ամսյա պատերազմը լուրջ վնաս է հասցրել Գազայի հատվածի ենթակառուցվածքներին, շենքերը փլատակների են վերածվել, իսկ բնակիչները ստիպված են եղել  տարհանվել հարավային Ռաֆահ քաղաք, ինչը մեծացնում է հնարավոր սովի վտանգը:

Ինչի՞ց սկսվեց

Վեց ամիս առաջ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակվեց Գազայի հատվածին սահմանակից Իսրայելի շրջանների վրա՝ միաժամանակ զանգվածային հրթիռային հարձակումներ իրականացնելով  հրեական պետության այլ հատվածների վրա։ Հարձակումը անսպասելի էր Իսրայելի պաշտպանության բանակի համար, և մոտ մեկ օր պահանջվեց հարավային բնակավայրերից պաղեստինցի զինյալներին դուրս մղելու համար:

ՀԱՄԱՍ-ի  հարձակման հետևանքով իսրայելական կողմից զոհվել է գրեթե 1200  մարդ։ Զոհերի թիվը հատկապես մեծ էր Ռեյմում, որտեղ ՀԱՄԱՍ-ի հարձակման պահին անցկացվում էր «Նովա» երաժշտական ​​փառատոնը: ՀԱՄԱՍ-ի զինյալները  գերի են վերցրել նաև 240 մարդու։ Նրանց մի մասն  ազատ է  արձակվել նոյեմբերին փոխանակման ժամանակ, իսկ մյուսներին փրկել են իսրայելցի զինվորականները: Ներկայումս շուրջ հարյուր մարդ  շարունակում է  գերության մեջ մնալ ՀԱՄԱՍ-ի մոտ, ըստ տեղեկությունների ևս 36 գերեվարված անձ մահացել է։ 

Իսրայելի պատասխանը

ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդեց Իսրայելի պատասխանը՝ սկզբում օդային, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 27-ից նաև ցամաքային ռազմագործողությամբ։ Իսրայելը նպատակ է սահմանել վերացնել ՀԱՄԱՍ-ը։ Ապրիլի 7-ի դրությամբ իսրայելական բանակը, իր իսկ բնորոշմամբ, «մաքրել է»  Պաղեստինի էքսկլավի հյուսիսային և կենտրոնական հատվածները, ինչպես նաև մի քանի արշավանքներ է իրականացրել հարավում։ Իսրայելի իշխանությունները նշում են, որ իրենց հաջողվել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի մոտ 13 հազար զինյալի։ Միևնույն ժամանակ, Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 33 հազար պաղեստինցի (մեծ մասը՝ կանայք և երեխաներ) և վիրավորվել գրեթե 76 հազարը, Իսրայելի բանակի զորքերի կորուստները ցամաքային գործողության սկզբից ի վեր կազմել են 256 մարդ։ Ավելի քան 1500  զինծառայող վիրավորվել է։

Մարտի 1-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ իսրայելական ռազմագործողության հետևանքով զոհվել է 9000 կին։ Զեկույցում նշվում է, որ այդ թիվը, հավանաբար, նվազեցված է, քանի որ ենթադրվում է, որ շատ զոհեր մնացել են փլատակների տակ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 13 հազար երեխա։

Որոշ քաղաքական գործիչներ, օրինակ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նախկինում կասկածի տակ էին առել Պաղեստինի առողջապահության նախարարության կողմից տրամադրված թվերի ճշգրտությունը, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ այդ թվերը վստահելի է համարում:

6-ամսյա ռազմագործողության հետևանքով Գազայի հատվածում ավերվել են կոմերցիոն շենքերի մինչև 80%-ը, իսկ էքսկլավի 2,3 մլն բնակչության 75%-ը ստիպված է եղել լքել իր տները, ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (ՄԱԿ) հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի զեկույցի համաձան՝ Գազայի հատվածի բնակչության կեսին (1,11 մլն մարդ) սպասվում է աղետալի պայմաններ և սովի հեռանկար։ Եթե մինչև հակամարտությունը Գազայի հատված օրական մուտք էր գործում 500 բեռնատար, ապա պատերազմի պայմաններում այդ թվը նվազել է՝ հասնելով օրական 161 բեռնատարի։ Իսրայելը տարբեր պատճառաբանություններով պարբերաբար արգելում է անգամ ստուգում անցած բեռնատարների մուտքը Գազայի հատված, միևնույն ժամանակ պաղեստնցի խաղաղ բնակչությանը սովի մատնելու մեղադրանքներին պատասխանելով, որ Գազայի հատված մուտք գործող բեռնատարների թվի սահմանափակում չկա։ 

Զոհեր լրագրողների և հումանիտար աշխատակիցների շրջանում

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) տվյալներով՝ զոհվել են 99 պաղեստինցի լրագրողներ և ԶԼՄ-ների  աշխատակիցներ, 4 իսրայելցի և 3 լիբանանցի։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) զեկույցի համաձայն՝ Գազայում պատերազմը լուսաբանելիս 16 լրագրող վիրավորվել է, չորսը անհետ կորել, 25-ը՝ կալանավորվել։

Լրագրողները, ովքեր փորձում են տեղից լուսաբանել  Գազայում ընթացող պատերազմը, կարող են մուտք գործել տարածք միայն իսրայելական կողմի թույլտվության պարագայում։ Լրագրողներին ներկայացվող պարտադիր պահանջներից է  նախքան հրապարակումը նյութերը  հաստատման ներկայացնելը:

Հոկտեմբերից ի վեր Գազայում սպանվել է հումանիտար կազմակերպությունների ավելի քան 196 աշխատակից:

Գազայի  բնակչության կեսից ավելին ապաստանած է Ռաֆահ քաղաքում

Սպասվում է, որ ռազմական գործողության վերջին փուլը կլինի հարձակումը Ռաֆահ քաղաքի վրա, որը գտնվում է Գազայի հարավային  հատվածում՝ Եգիպտոսի հետ սահմանին։ Հարձակման մտադրության մասին  Իսրայելը հայտարարել է դեռ փետրվարին։ Հարձակումը դեռ տեղի չի ունեցել, քանի որ այդ  քաղաքում Գազայի այլ վայրերից տեղահանված մոտ 1,5 միլիոն պաղեստինցի է ապաստանած: Միջազգային հանրությունը, այդ թվում և ԱՄՆ կառավարությունը,  ճնշում է գործադրում իսրայելական իշխանությունների վրա՝ նրանցից պահանջելով միջոցներ ձեռնարկել քաղաքի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։

Սողացող հակամարտություն

Հակամարտության մեջ ներքաշվել են նաև տարածաշրջանի իրանամետ խմբավորումները. հոկտեմբերի 8-ից լիբանանյան շիական Հեզբոլլահը գրեթե ամեն օր հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին։ Եմենի Անսար Ալլահը (նաև հայտնի  որպես հութիներ) անօդաչու սարքերով և հրթիռներով պարբերաբար գրոհում է Կարմիր ծովով նավարկող նավերը:

Դժգոհություններ Իսրայելում

Վերջին 6 ամիսներին Իսրայելում Նեթանյահուի կառավարության դեմ բողոքի ցույցերը դադարեցվել էին։ Բայց վերջին օրերին Իսրայելում նորից հազարավոր մարդիկ դուրս են եկել հակակառավարական ցույցերի, պահանջելով Նեթանյահուի հրաժարականը և  նոր ընտրություններ։  Բացի այդ, ակցիայի մասնակիցները պահանջել են նաև անհապաղ համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող շուրջ 100 պատանդներին վերադարձնելու համար։

Աղբյուրը՝ BBC.com, rbc.ru 

 

Գազա Իսրայել Աշխարհում խմբագրի ընտրանի Մերձավոր Արևելք

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին