f

Անկախ

ՌԴ-ն Ղազախստանից բենզին է խնդրել ուկրաինական հարձակումների պատճառով դեֆիցիտի դեպքում. Reuters


Ռուսաստանը խնդրել է Ղազախստանին պատրաստ լինել 100 հազար տոննա բենզին մատակարարելու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների և մատակարարման խափանումների պատճառով հավանական դեֆիցիտի դեպքում: Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանի համար ղազախական պաշարներն օգտագործելու գործարքն արդեն համաձայնեցված է։

Ռուսաստանի և Ղազախստանի էներգետիկայի նախարարությունները դեռևս չեն պատասխանել Reuters-ի մեկնաբանություններին։ Գործակալությունը նշել է, որ Բելառուսն արդեն համաձայնել է օգնել Ռուսաստանին բենզինի մատակարարումների հարցում։

Ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթային պահեստների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ինտենսիվությունը տարեսկզբից աճել է։ ՌԴ-ում բենզինի արտադրությունը նվազել է, իսկ գները սկսել են աճել։ Առայժմ իշխանությունները հավաստիացնում են, որ վառելիքի ներքին շուկաներում իրավիճակը կայուն է, իսկ պաշարները բավականին մեծ են։

Այդուհանդերձ, Մոսկվան մարտի 1-ից վեց ամսով արգելք դրեց բենզինի արտահանման վրա՝ կանխելու համար վառելիքի սուր դեֆիցիտը, թեև դա չի տարածվում Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության, ներառյալ Ղազախստանի վրա, ինչպես նաև որոշ երկրների, մասնավորապես Մոնղոլիայի վրա, որոնց հետ վառելիքի մատակարարումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրեր են կնքվել։ Սակայն, ըստ թրեյդերների, արգելքը կարող է ընդլայնվել Ռուսաստանում իրավիճակի վատթարացման դեպքում։

Անցյալ շաբաթ համատարած ջրհեղեղի պատճառով Ուրալում Օրսկի նավթավերամշակման գործարանը կանգնեցրեց արտադրությունը, որից մասմաբ տուժեց նաև Ղազախստանը։ Այստեղ մինչև տարեվերջ նույնպես սահմանափակվել է վառելիքի արտահանումը՝ հումանիտար նպատակներից բացի։

Աշխարհում Ռուսաստան Ղազախստան ռուս-ուկրաինական պատերազմ

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին