Եվրահանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի մշակման աշխատանքները և ակնկալում է դրա շուրջ հարցերը համաձայնեցնել գարնանը։
ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսն ապրիլի 9-ին հայտարարել է, որ, ըստ ամենայնի, փաթեթը կներառի սահմանափակող միջոցների ընդարձակ ցանկ: Ըստ նրա՝ փաթեթը հուսալիորեն պաշտպանված կլինի հավանական շրջանցումներից:
Դոմբրովսկիսը հավելել է, որ Եվրահանձնաժողովը միաժամանակ ուղիներ է փնտրում՝ կանխելու համար Եվրոպայի սահմաններից դուրս գործող արևմտյան դուստր ձեռնարկությունների միջոցով պատժամիջոցների շրջանցումը։
Պաշտոնյան խոստովանել է, որ նոր սահմանափակող միջոցների ընդունման «հասանելի տարածքը» նեղանում է, և ԵՄ անդամ երկրների միջև այս թեմայի շուրջ քննարկումներն ավելի են բարդանում։