Ռուսաստանի Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով երեք մարդ է զոհվել, որոնցից երկուսը երեխաներ են։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Ուկրաինական անօդաչու թռչող սարքը պայթուցիկ է գցել քաղաքացիական մեքենայի վրա Կորենևսկի շրջանի Ապանասովկա գյուղում։ Ցավոք սրտի, այդ պահին մեքենայում գտնվող երեք հոգի մահացել են, այդ թվում՝ երկու երեխա։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին և կիսում նրանց հետ այս հսկայական վիշտը»,- գրել է մարզպետը։