f

Անկախ

Թուրքիան դիտարկում է ՌԴ-ից գնված C-400 ՀՕՊ-ի տեղակայման հարցը Իրաքի հետ սահմանին՝ նոր ռազմական գործողության համար


Թուրքիան նախատեսում է ՌԴ-ից գնված ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը տեղակայել Իրաքի հետ սահմանի երկայնքով՝ նախապատրաստվելու Իրաքյան Քուրդիստանում PKK-ի դեմ ռազմական հարձակմանը, հայտնում է Türkiye-ն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը ծրագրում է ամռանը լուծել Իրաքի հետ «սահմանային անվտանգության հարցը»։ 

Նրա խոսքով՝ թուրքական կողմը ձգտում է նաև Սիրիայում 30-40 կիլոմետր խորությամբ անվտանգության միջանցք ստեղծել։ Թուրքական լրատվամիջոցի համաձայն՝ ակնկալվում է, որ գործողությունը կակտիվանա Ռամադանից հետո և ենթադրվում է, որ ՀՕՊ-ը շրջանները պաշտպանելու միջոց կլինի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) տեխնոլոգիական բարդ հարձակումներից, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերից և կամիկաձեներից:

Նշենք, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը զգալիորեն ազդեց ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների վրա, ինչը հանգեցրեց նրան, որ Անկարան հեռացվեց F-35 կործանիչների ծրագրից և անորոշություն ստեղծվեց F-16-ի հնարավոր վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ էլ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարան մտադիր է այս ամառ ռազմական հարձակում իրականացնել Հյուսիսային Իրաքում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) դեպի հարավ մղելու և նոր առևտրային ճանապարհ ապահովելու համար։

Ըստ աղբյուրների՝ նոր ռազմական գործողությունների թիրախ են դառնալու Քուրդիստանի արևմտյան հատվածները: Դրանք կիրականացվեն Անկարայի դաշնակից Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) կողմից վերահսկվող տարածքների մոտ՝ դրանով իսկ կտրելով PKK-ի մուտքը Մոսուլ։

«Թուրքիայի հիմնական նպատակը շատ պարզ է․ PKK-ի ներկայությունը Մեթինում և Գարուում կարող է լրջորեն սպառնալ Իրաքով անցնող զարգացման ճանապարհի նախագծին»,- ասել էր թուրքական աղբյուրը՝ նկատի ունենալով 1200 կմ երկարությամբ ավտոմայրուղու և երկաթուղու նախագիծը, որը Պարսից ծոցը կմիացնի Թուրքիային Իրաքի միջոցով։ Մարտին էլ Իրաք էր այցելել թուրքական բարձրաստիճան պատվիրակություն՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի, ՊՆ ղեկավար Յաշար Գյուլերի, հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընի գլխավորությամբ։

Թուրքիա Ռուսաստան ՀՕՊ C-400 համալիր Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին