Միացյալ Նահանգները դեռևս տեղեկություն չունի, որը կհաստատի, թե իրանական հնարավոր պատասխան հարվածը Իսրայելի շահերին կարող է տեղի ունենալ ուրբաթ օրը՝ ապրիլի 12-ին։
Դրա մասին Al Jazeera-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, և հաղորդագրություններն, ըստ որոնց Իրանը այսօր հարվածելու է Իսրայելին, չի հաստատվել», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Իսրայելի անվտանգության ապահովմանը, ներառյալ՝ Իրանի սպառնալիքների հարցում։
Ապրիլի 12-ին The Wall Street Journal-ը հայտնել է, որ Իրանի պատասխան հարվածը Իսրայելին ամենայն հավանականությամբ տեղի կունենա առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։