Հորդանանի Քաղաքացիական ավիացիայի կարգավորման մարմինը հայտարարել է, որ երկիրը կփակի իր օդային տարածքը տեղական ժամանակով ժամը 11:00-ից (GMT 20:00)՝ քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Al Jazeera-ն:
Լրատվամիջոցները հաղորդում են նաև Իրաքի և Սիրիայի՝ իրենց օդային տարածքը փակելու պլանների մասին:
Իշխանության հանձնակատարների խորհրդի նախագահ Հայթամ Միստոն ասել է, որ Հորդանանում օդային երթեւեկությունը խաթարվել է GPS-ի միջամտության հետեւանքով, ինչը ստիպել է ինքնաթիռներին օգտագործել այլընտրանքային համակարգեր:
Հորդանանի հեռահաղորդակցության կարգավորող մարմինը հայտնել է, որ խնդրել է «երկու հարևան երկրների» համապատասխան մարմիններին դադարեցնել GPS համակարգերի միջամտությունը և սպասում է պատասխանի:
Լուրը տարածվում է Իրանի պատասխան գործողությունների մասին նախազգուշացումների ֆոնին` ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածի։
Հորդանանը, Իրաքը, Քուվեյթը, Սիրիան և Լիբանանը հաղորդել են քաղաքացիական օդային հաղորդակցության խափանումների մասին՝ GPS համակարգերի անսարքության պատճառով:
Ավելի վաղ, իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել էր, որ տասնյակ մարտական ինքնաթիռներ են օդ բարձրացվել՝ տագնապի դրության շրջանակներում։