Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է զենք մատակարարեն Ուկրաինային, անգամ եթե դա հանգեցնի սեփական պաշտպանական կարողությունների նվազմանը։ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի՝ պաշտպանության նախարարների մակարդակով առցանց հանդիպման արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Երբ ՆԱՏՕ-ի երկրներին խրախուսում եմ ավելի առատաձեռն լինել Կիեևին զենք փոխանցելիս, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները ՆԱՏՕ-ի պահանջների համեմատ կնվազեն:
Եվ ես հստակ ակնարկել եմ, որ եթե դա միակ ճանապարհն է, որով նրանք կարող են Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ սպառազինությունը, դա ռիսկ է, որին պետք է դիմել: Հաշվի առնելով, որ դրանք պետք է լինեն ազգային որոշումներ (այսինքն՝ դաշինքի երկրների կառավարությունների որոշումները) և պայմանով, որ նրանք կարող են մեծացնել սպառազինության իրենց պաշարները, որպեսզի կրկին հասնեն ՆԱՏՕ-ի սահմանած ռազմական հնարավորությունների մակարդակին»,- ասել է Ստոլտենբերգը։