Փարիզում տղամարդ է ձերբակալվել, որը փակվել է Իրանի հյուպատոսության շենքում ու սպառնացել պայթեցնել իրեն, հայտնում է Europe 1-ը։
«Ձերբակալվել է տղամարդը, որը փակվել էր Փարիզի 16-րդ շրջանում գտնվող Իրանի հյուպատոսությունում։ Նա սպառնացել է պայթեցնել ինքն իրեն, սակայն, մեր տեղեկություններով, նրա մոտ պայթուցիկ չի հայտնաբերվել»,- հաղորդում է ռադիոկայանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի հյուպատոսությունում թաքնված տղամարդու մոտ պայթուցիկով գոտու նմանվող առարկա է եղել։ Նրա արարքի շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդում։