Միացյալ Նահանգները և ևս 17 պետություն արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից պահանջել են ազատ արձակել պատանդներին, որոնք գերեվարվել են Իսրայելում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների ժամանակ։
«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակելու ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում ավելի քան 200 օր պահվող պատանդներին», - ասված է երկրների համատեղ հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ը, Ավստրիան, Արգենտինան, Բուլղարիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Կանադան, Կոլումբիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբիան, Թաիլանդը և Ֆրանսիան՝ ընդգծելով, որ պատանդների հետագա ճակատագիրը միջազգային անհանգստության տեղիք է տալիս: