f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Աշխարհում անցած շաբաթվա վերջում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել 7 միլիոնից, մահացածների թիվը՝  403 հազարից: Վարակակիրների թվով առաջվա պես առաջատարը ԱՄՆ-ն է՝ 1 միլիոն 937 հազար, սակայն մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի քանակով 12-րդն է, իսկ առաջին տեղում Կատարն է:

Հունիսի 1-ից տարբեր երկրների կառավարությունները մեղմացրին այն սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի համավարակի հետևանքով:

Անկարգությունները Միացյալ Նահանգներում

Երկուշաբթի ԱՄՆ ավելի քան 40 քաղաքներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի պատճառով պարետային ժամ սահմանվեց:

Առնվազն 11 մարդ է զոհվեց բռնկված բողոքի ցույցերի եւ անկարգությունների ընթացքում։  Շաբաթվա կեսին արդեն մոտ 4 հազար 400 մարդ էր  ձերբակալվել: Նրանց հիմնականում մեղադրանք է առաջադրվել թալանի, պարետային ժամի խախտման և ճանապարհները փակելու համար:

Այսուհանդերձ բողոքի ցույցերը չէին դադարում ռասիզմի և ոստիկանների դաժանությունների դեմ: ԱՄՆ-ի 29 նահանգներում 18 հազար զինվորականներ էին գործում ոստիկանների հետ: Պենտագոնը հայտնեց, որ մոտ 1600 զինվոր է ուղարկվել Վաշինգտոնի շրջան:

Երեքշաբթի Նյու Յորքում դաժան բախումներ եղան ոստիկանների և ցուցարարների միջև: Ցուցարարները Հինգերորդ ավենյուում կոտրում էին ցուցափեղկերը և թալանում էին խանութները:  ԶԼՄ-ները հայտնեցին երկու սպանված ցուցարարների մասին Չիկագոյում: Վաշինգտոնում մարդիկ, անտեսելով պարետային ժամը, գնացին Սպիտակ տան մոտ: Լոս Անջելեսում կրկին թալանեցին խանութները: Թրամփը կոչ արեց ազգային գվարդիան մտցնել Նյու Յորք:

Ցույցերի ալիքը տարածվեց Եվրոպայում
 

Չորքշաբթի Le Figaro-ն գրեց Փարիզում կայացած ցույցերի մասին ռասիզմի դեմ, որոնց մասնակցել է մոտ 15 հազար մարդ:

Փարիզի դատարաններից մեկի շենքի մոտ հանրահավաք տեղի ունեցավ 24-ամյա սևամորթ ֆրանսիացի Ադամ Տրաորի հիշատակին, որը զոհվել է ձերբակալվելուց հետո 2016 թ.: Որոշ ցուցարարների և ոստիկանության միջև, որը արցունքաբեր գազ էր օգտագործում, բախումներ տեղի ունեցան:

Անցած հանգստյան օրերին մանավանդ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով սկսված բողոքի ցույցերի ալիքը  ոստիկանության բռնությունների դեմ  կլանեց եվրոպական երկրների մեծ մասը:

Ցույցերը՝ Black Lives Matter («Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն») կարգախոսով, հաճախ վերածվում էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների:

Լոնդոնում ցույցերը հիմնականում խաղաղ բնույթ ունեին, սակայն շաբաթ երեկոյան վարչապետի նստավայրի մոտ՝ Դաունինգ սթրիթում, բախումներ սկսվեցին, որոնց հետևանքով 14 ոստիկան տուժեց: Բրյուսելում ցույցերը տեղի էին ունենում քաղաքի կենտրոնում՝ Արդարադատության պալատի մոտ, իսկ անկարգությունները սկսվեցին Մատոնժ շրջանում, ուր ապրում են հիմնականում Աֆրիկայից գաղթածները: Բորբոքված ամբոխն ուղղվել է Բրյուսելի օղակաձև զբոսայգի և սկսել է ջարդել խանութների ցուցափեղկերը: Ոստիկանությունը ստիպված է եղել ջրցաններ կիրառել և ձերբակալել 150 մարդու:

Բեռլինում շաբաթ օրը բողոքի ցույցին մասնակցել է 15 հազար մարդ: Այստեղ բախումները սկսվել են երկաթուղային կայարանի մոտ, երբ ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետվել: Մոտ 100 մարդ է ձերբակալվել, տուժել է ոստիկանության 28 աշխատակից:
 

Աշխարհում նոր կորոնավիրուս գլխավոր իրադարձություններ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին