f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Շաբաթվա աղետը

Երեքշաբթի երեկոյան ցնցող լուր տարածվեց աշխարհով մեկ՝ գուժելով Լիբանանում տեղի ունեցած ողբերգությունը։  Ցուցադրվեցին կադրեր Բեյրութի ժամանակով երեկոյան 6-ին տեղի ունեցած հուժկու պայթյունից: Գրեթե 5 մագնիտուդ ուժգնությամբ պայթյունը, որ համեմատվեց  միջուկային ռումբի պայթյունի հետ, ավերիչ ցնցում էր առաջացրել: Արվարձաններով մոտ 2 միլիոն բնակչություն ունեցող Բեյրութը քարուքանդ եղավ: Հարվածի ալիքը փշրել էր քաղաքի բոլոր շինությունների ապակիները, հազարավոր շենքեր ավերակների էին վերածվել, չվնասված կառույց Բեյրութում չի մնացել։

Զոհերի թիվն անցել է 150-ից, վիրավորներինը՝ 5000-ից։ Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ մարդիկ փլատակների տակ են մնացել, ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած։ 300 հազար մարդ անօթևան է մնացել: Բեյրութի նահանգապետը պայթյունի վնասը գնահատել է 3-5 մլրդ դոլար:

Առաջին մեկնաբանություններում նշվում էր, որ պայթել են Լիբանանի շիաների ռազմականացված թևի՝ Հըզբոլլահի զինապահեստները, չէին բացառում նաև, որ գուցե ավանդական թշնամին՝ Իսրայելն է դիվերսիա իրականացրել, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Բեյրութը ենթարկվել է հարձակման, քանի որ դա նման էր ռումբի պայթյունի: Սակայն այս ենթադրությունները չհաստատվեցին: 

Լիբանանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում պայթյունը 2.750 տոննա ամոնիումի նիտրատի բռնկումից է եղել։ Վարկածներից մեկով՝ պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, ինչից էլ նիտրատը պայթել է: Այն առգրավվել էր 2014 թվականին և մինչև հիմա պահեստավորված մնացել էր նավահանգստում։  Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութը տարերային աղետի գոտի ճանաչեց, երկրում նաև եռօրյա սուգ հայտարարվեց: Աշխարհի բոլոր կողմերից Լիբանանին օգնության ձեռք մեկնելու հայտարարություններ արվեցին:

Պայթյունի գործով ձերբակալվեցին նավահանգստի տնօրենն ու նրա ենթականերից 16 պաշտոնյա: Լիբանանցիներին զորակցելու համար Բեյրութ ժամանեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Շաբաթվա վերջում էլ ավելի մեծ թափով վերսկսվեցին հակակառավարական բողողքի ցույցերը:

Շաբաթ օրը Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարեց, որ ճգնաժամից դուրս գալու միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Իսկ հաջորդ օրը հայտարարեց. «Պայթյունը, որը ցնցեց  նավահանգիստը, տեղի է ունեցել կոռուպցիայի պատճառով»:

Կիրակի շարունակվեցին հակակառավարական ցույցերը, որոնց հազարավոր մարդիկ մասնակցեցին: Նրանք պահանջում էին կառավարության հրաժարականը և բարեփոխումներ: Ցուցարարների և իրավապահ մարմինների բախումներ տեղի ունեցան:

Աշխարհում այլ աղետներ էլ եղան: Օգոստոսի 4-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգին հարվածեց «Իսաիաս» փոթորիկը: Այստեղ և Կարիբյան կղզիներում փոթորիկի հետևանքով 5 մարդ զոհվեց: Օգոստոսի 5-ին միջերկրածովյան քամիների հետևանքով հրդեհներ բռնկվեցին Ֆրանսիայի Մարսել քաղաքի մոտակայքում գտնվող մի շարք քաղաքներում, տուժել է առնվազն 22 մարդ, ավերվել են շենքեր, տարհանվել է 2.700 զբոսաշրջիկ և ծերանոցների բնակիչ, ավելի քան հազար հեկտար տարածք է ոչնչացել: Իսկ կիրակի Հարավային Կորեայում   հորդառատ անձրևները և դրանց հաջորդած սողանքներն ու ջրհեղեղները 26 մարդու  կյանք  են խլել։ Եվս 8 մարդ վիրավորվել է, 10-ը՝  անհետ կորած են: 12 քաղաքներում և մարզերում  12.860 մարդ անօթևան  է  մնացել։  Հնդկաստանում էլ ինքնաթիռ կործանվեց, կոշտ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը երկու կես եղավ, ինչը 17 մարդու կյանք խլեց:

Ջենովայի կամուրջի բացումը

Երկուշաբթի Ջենովայում՝ Իտալիայի հյուսիսում, բացվեց նոր կամուրջ, որը կառուցվել է 2018 թ. նախորդ կամուրջի փլվելուց հետո: Այն ժամանակ 43 մարդ զոհվեց:

Նոր կամուրջը, որ նախագծել է Ռենցո Պիանոն, արդեն համարվում է Իտալիայի վերածննդի խորհրդանիշը, քանի որ այն կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակում, չնայած Իտալիայի հյուսիսում բռնկված կորոնավիրուսի համաճարակին:

Զոհվածների շատ հարազատներ, սակայն, հայտարարում էին, որ բոյկոտելու են կամուրջի բացման արարողությունը, քանի որ իրենց այդպես էլ չեն բացատրել, թե ինչն էր կամուրջի փլվելու պատճառը: 2018 թ. փլուզման հետաքննությունը շարունակվում է, սպասվում է, որ արդյունքները կհրապարակվեն այս տարվա վերջին:

Մադրիդյան պալատի գաղտնիքը

Երկուշաբթի Իսպանիայի նախկին միապետ Խուան Կառլոս I թագավորը հայտարարեց, որ հեռանում է երկրից ֆինանսական սկանդալի պատճառով։

Երբ  Իսպանիայի Գերագույն դատարանն այս տարի հետաքննություն էր սկսել, իսպանական ԶԼՄ-ները հրապարակեցին մեկ այլ հետաքննության տվյալներ, ըստ որի՝ Խուան Կառլոսը միլիոնավոր եվրո է ստացել Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդուլլահից:

Իր կառավարման վերջին տարիներին սկանդալներից մտահոգված Խուան Կառլոսը 2014-ին հրաժարվեց գահից՝ հօգուտ իր որդի Ֆիլիպ VI-ի՝ կորցնելով Իսպանիայի սահմանադրությամբ իրեն ընձեռված անձեռնմխելիությունը։

Երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ֆիլիպը Սաուդյան Արաբիայից 65 միլիոն եվրո օֆշորային հաշվի շահառուն է, Ֆիլիպը հրաժարվեց ապագա անձնական ժառանգությունից, որը նա կարող էր ստանալ նախկին թագավորից: Ֆիլիպը նաև հորը զրկեց տարեկան 194 232 եվրո կենսաթոշակից: Թագավորական պալատը հերքում է, որ Ֆիլիպն իմացել է իր հոր ենթադրյալ ֆինանսական խախտումների մասին:

Խուան Կառլոսը իր որդուն ուղղված նամակում երկրից հեռանալու որոշման մասին գրել է, որ իր ժառանգությունն ու արժանապատվությունը պահանջում են դա անել:

Սակայն առայժմ անհայտ է, թե ուր է ուղևորվել Խուան Կառլոսը:

Ձերբակալություններ Լեհաստանում ԼԳԲՏ դրոշի համար

Լեհաստանում երեք ակտիվիստ ձերբակալվեց, որոնք ծիածանագույն դրոշը կախել էին մի քանի հուշարձանի վրա: ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշով էին «զարդարվել» Հիսուս Քրիստոսի, Կոպերնիկոսի և Վարշավյան ծովահարսի արձանները:

Այդպես ակտիվիստները ցանկացել էին իրենց ընդվզումն արտահայտել նախագահ Անջեյ Դուդայի այլատյաց քաղաքականության դեմ, որը համասեռականությունը համեմատել է մանկապղծության հետ: Համաձայն Լեհաստանի օրենսդրության՝ ձերբակալվածներին սպառնում է տուգանք կամ երկու տարվա ազատազրկում:

Հուլիսի կեսին Լեհաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ,Դուդան ոչ մեծ առավելությամբ հաղթեց ազատական թեկնածուին՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկուն:

Բելառուսի նախագահական ընտրությունները

Կիրակի տեղի ունեցան Բելառուսի նախագահական ընտրությունները, և ըստ նախնական արդյունքների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է 80,23 տոկոս ձայներով: Սակայն ընդդիմությունը բողոքարկում է այդ արդյունքները:  Մինսկում և Բելառուսի այլ քաղաքաներում ընտարտեղամասերը փակվելուց հետո ցուցարարների և ոստիկանության բախումներ են եղել: Կիրառվել են լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ: Վիրավորներ կան:

Նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: ՆԳՆ-ում հայտարարել են, որ օգոստոսի 9-ին ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ:

Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը քննադատել են Բելառուսի նախագահական ընտրությունները: Քննադատություն է հնչել նաև բալթյան երկրներում:

 

 

Աշխարհում գլխավոր իրադարձություններ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին