f

Անկախ

ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները


Մարդկությունը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի վարակը մոտավորապես երկու տարում: Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մեր իրավիճակում մեծ քանակությամբ տեխնոլոգիաներ կան: Մեծ կապերի դեպքում վիրուսն ավելի արագ է տարածվում, բայց մենք ունենք տեխնոլոգիաներ, որպեսզի կանգնեցնենք նրան»,- ասել է նա:

Գեբրեյեսուսը նշել է, որ իսպանական գրիպի համավարակը, որին մարդկությունը բախվել է 1918 թ., տևել է երկու տարի, սակայն ԱՀԿ-ն COVID-19-ին ավելի արագ հաղթելու հույս ունի: ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովենն իր հերթին հայտնել է, որ կազմակերպությունը COVID-19-ի մուտացիաների որոշման աշխատանքային խումբ է ստեղծել:

Համավարակը երկար կձգվի

Օգոստոսի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեն հաստատեց, որ COVID-19 համավարակը մնում է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որը միջազգային նշանակություն ունի, և նշեց, որ այն դեռ երկար կշարունակվի:

Պատվաստման ժամկետները

ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հուլիսի սկզբին հայտարարել է, որ մարդիկ կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ ոչ ավելի վաղ, քան 2021 թ. կեսերից: Նրա խոսքով՝ չնայած առաջընթացին դրա մշակման գործում՝ հարկ է իրատես մնալ պատվաստանյութի ստացման ժամկետների առնչությամբ: Նա նշել է նաև, որ ԱՀԿ-ն աշխատում է պատվաստանյութի համընդհանուր մատչելիության ապահովման ուղղությամբ:

«Այդ համավարակի պատվաստանյութերը ո՛չ հարուստների, ո՛չ էլ աղքատների համար են, այլ՝ բոլորի համար»,- ասել է Ռայանը:

 

Աշխարհում նոր կորոնավիրուս ԱՀԿ

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին