f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


 

Բելառուս՝ «խաղաղ ժողովրդավարական հեղափոխության» հանգրվանը

Չորեքշաբթի Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան Բելառուսի իրադարձություններն անվանեց «խաղաղ ժողովրդավարական հեղափոխություն» և հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների գործող իշխանության հետ:

«Մեր նպատակն է հասնել արդարության ազատ ընտրությունների խաղաղ ճանապարհով ու բանակցություններով: Ուստի հայտարարում եմ իշխանությունների հետ բանակցությունների մեր պատրաստակամության մասին: Մենք պատրաստ ենք նշանակել բանակցողներին»,- ասել է Տիխանովսկայան:

Տիխանովսկայան, որ  երկու շաբաթ առաջ մեկնեց Լիտվա, հանդես է եկավ Եվրախորհրդարանի պատգամավորների առջև, իսկ Մինսկում այդ ժամանակ շարունակվում էին բողոքի ցույցերը նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:

Հինգշաբթի Տիխանովսկայան պատմեց նոր ընտրություններում հաղթանակի դեպքում իր գործողությունների մասին: Նա ազատ կարձակի քաղբանտարկյալներին, նրա թիմը կօգնի պահպանելու երկրում կայունությունը, և դրանից հետո նոր արդար ընտրություններ կլինեն:

Իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, որ Բելառուսի նկատմամբ ամենաբարձր մակարդակով դիվանագիտական ջարդ է սկսվել: «Այսօր Բելառուսի նկատմամբ հիբրիդային պատերազմ են վարում։ Հարևան պետությունները միջամտում են մեր  ներքին գործերին։ Հայտարարում են, որ եթե Բելառուսը փլուզվի, ապա Գրոդնոյի շրջանը կփոխանցվի Լեհաստանին: Չի հաջողվի»,- հայտարարել է նա:

Լուկաշենկոն խոստացավ նաև Եվրամիությանը ցույց տալ, թե որոնք են իսկական պատժամիջոցները. «Նրանք երես են առել և մոռացել են, թե ինչ է Բելառուսը։ Եվ կարծում էին, թե մեզ կարելի է ծնկի բերել, տանկերով ու հրթիռներով վախեցնել… Տեսնենք, թե ով ում կվախեցնի»:

Կիրակի Մինսկում հերթական զանգվածային ցույցն էր, Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, որի 66-րդ տարեդարձն էր նախօրեին: Ընդվզումների 22-րդ օրը քայլերթի էին դուրս եկել տասնյակհազարավոր մարդիկ: Ցույցի մասնակիցներն անցան Անկախության պողոտայով (այնտեղ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ), այնուհետև ուղղվեցին դեպի «Մինսկ՝ հերոս քաղաք» հուշակոթողը և ապա հասան Անկախության պալատին, որը շրջապատված էր ուժայիններով ու հատուկ տեխնիկայով:

Շատերը  «նվերներ» էին բերել՝ փուոչիկներ, պաստառներ, «դագաղ դիկտատուրայի համար», մեծ ստվարաթղթե  խավարասեր և այլն:  

Մինչ այդ ընդդիմության համակարգող խորհրդի անդամները կոչ էին արել իշխանություններին բանակցությունների գալ, բայց ի պատասխան ուժայինները պահանջեցին, որ մարդիկ հեռանան:

Կիրակի բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Բելառուսի այլ քաղաքներում:

Քաղաքական բռնություն Միացյալ Նահանգներում

Օգոստոսի վերջին օրերին  նոր միջադեպը՝ կապված ոստիկանի կրակոցից ծանր վիրավորված սևամորթի ամերիկացու՝ Ջեյկոբ Բլեյքի հետ, որ տեղի էր ունեցել նախորդ կիրակի,  ընդվզումների ու անկարգությունների նոր ալիք բարձրացրեց:

Բայց բացի վառվող ցուցափեղկերից ու ոստիկանների հետ ընդհարումներից, այժմ հաճախակի էին դարձել բախումները տարբեր հայացքների տեր զինված ամերիկացիների միջև:

Երեքշաբթի Քենոշե քաղաքում՝ Միչիգան լճի ափին, ոստիկանների բռնությունների դեմ ընդվզող երկու ցուցարար սպանվեց, ևս մեկը վիրավորվեց: Նրանց սպանության կասկածանքով ձերբակալվեց աջ հայացքների տեր 17-ամյա պատանի, որ Թրամփի երկրպագուն է:

Իսկ շաբաթ օրը Փորթլենդում, որ հեռու է Քենոշեից 3 հազար կիլոմետր, սպանվեց արդեն Թրամփի կողմնակիցը:

Անցնող շաբաթվա իրադարձությունները ստիպեցին ամերիկացիներին լրջորեն քննարկել քաղաքական բռնության սպառնալիքը: Հրապարակախոսները նկատում են, որ քաղաքացիական պատերազմի համար պարտադիր չէ ողջ հասարակության մասնակցությունը, ինչպես Հյուսիսի և Հարավի միջև 1861-65 թթ., այլ բավական են երբեմն բախումները ոչ մեծաթիվ զինված խմբավորումների միջև: Բրիտանացի և ամերիկացի հեղինակները նույնիսկ ամերիկյան դեպքերը համեմատում են Հյուսիսային Իռլանդիայի արյունոտ կոնֆլիկտի հետ:

Այս բևեռացումը սերտորեն կապված է 2020 թ. նախագահական ընտրությունների հետ, որոնց մնացել երկու ամիս: Նախագահ Թրամփը, ըստ սոցհարցումների, զիջում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին, և Թրամփը անկարգություններն ու բռնությունն օգտաագործում է այն քաղաքներում և նահանգներում, որտեղ իշխանության գլխին են դեմոկրատները:

Շաբաթ և կիրակի օրերին նախագահը երկար ժամանակ անցկացրեց թվիթերում՝ քննադատելով իր ընդդիմախոսներին: Նա սպառնաց գործի դնել դաշնային ուժայիններին Վաշինգտոնի ցույցերը ցրելու համար, պաշտպանեց Նյու Յորքի նահանգապետին բանտարկելու կոչերը և անպատշաճ վիրավորական գրառումներ արեց Փորթլենդի քաղաքապետի հասցեին:

Ընտրությունները Չեռնոգորիայում (Մոնտենեգրո)

Կիրակի այստեղ կայացած ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» դաշինքը հաղթեց իշխող սոցիալիստների կուսակցությանը:

Ըստ նախնական տվյալների՝ սոցիալիստների Դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 35,20 տոկոսը, «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» դաշինքը՝ 32,51 տոկոսը, ևս 18 տոկոս ձայները տրվել են երկու դաշինքների: Հետևաբար 81-տեղանոց խորհրդարանում իշխող կուսակցությունը կարող է հավակնել 30 տեղի, մինչդեռ միավորված դաշինքը կարող է հավակնել 41 տեղի:

Մինչ այս երեք ընդդիմադիր դաշինքները հայտարարել էին, որ մտադիր են կառավարություն ձևավորել և թոշակի ուղարկել նախագահ Ջուկանովիչին: Ինքը՝ նախագահը, հանդես գալով իր կողմնակիցների առջև, չի ընդունել պարտությունը և կոչ է արել սպասել պաշտոնական տվյալներին:

Միջերկրականն ալեկոծվում է

Հունստանի և Թուրքիայի վեճը՝ կապված գազի հանքավայրերի տնօրինման իրավունքների հետ՝ հանգեցրել է ռազմաշունչ հռետորաբանության կտրուկ վերելքի, զորախաղերի և վերջին 25 տարում նավերի աննախադեպ կուտակման Միջերկրական ծովում:

Մասնագետները նշում են, որ կողմերին բանակցությունների սեղանի շուրջը նստեցնելու լծակներ ունի միայն Վաշինգտոնը, սակայն ամերիկացի դիվանագետները վերջին տարիներին առանձնապես հետաքրքրված չեն այս տարածաշրջանով:  Մասնագետները կարծիք են հայտնում, որ Ամերիկան այլևս չի դիտվում որպես հուսալի միջնորդ, և նրա տեղը փորձում է զբաղեցնել Գերմանիան:

 

 

Աշխարհում գլխավոր իրադարձություններ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին