f

Անկախ

Հարկադրված կոնֆլիկտ


«Կոմերսանտի» աղբյուրները պատմել են, թե ինչպես է Թուրքիան հող նախապատրաստել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելու համար: Ստորև ներկայացնում ենք թերթի հրապարակումը:

«Կոմերսանտի» ռազմա-դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի ներկայիս լուրջ սրումը միտումնավոր ծրագրել և հրահրել է Թուրքիան: Ըստ նրանց վարկածի՝ վերջին ամիսների ընթաքում Անկարան ակտիվորեն հրահրել է Բաքվին մարտական գործողություններ սանձազերծել՝ խոստանալով  համակողմանի քաղաքական-դիվանագիտական, հետախուզական և ռազմա-տեխնիկական աջակցություն: Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին Թուրքիայի անմիջական միջամտության մասին խոսել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունները:

Այն պատկերը, որ ներկայացնում են «Կոմերսանտի» ռազմա-դիվանագիտական աղբյուրները հետևյալն է:

Հուլիս-օգոստոսին  հերթական թուրք-ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո Ադրբեջանի տարածքում մնացել է Թուրքիայի զինված ուժերի բավական մեծ խմբավորում, որն էլ կոչված էր համակարգող և ուղղորդող դեր խաղալու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման գործողությունների պլանավորման և իրականացման խնդրում:

Խոսքը 600 զինծառայողների մասին է.  200 մարդուց բաղկացած տակտիկական գումարտակը, 50  հրահանգիչները Նախիջևանում, 90 ռազմական խորհրդատուները Բաքվում (ապահովել են կապը մարտական գործողությունների ժամանակ բրիգադա-զորամիավորում-գլխավոր շտաբ շղթայում), 120 հոգուց բաղկացած ավիատեխնիկական կազմը Գաբալայի ավիաբազայում, 20 անօդաչուների օպերատորները Դալլյար օդանավակայանում, 50 հրահանգիչները Եվլախ օդանավակայանում, 50 հրահանգիչները 4-րդ բանակային զորամիավորումում (Փիրեքեշքյուլ) և 20 մարդ Բաքվում՝ Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանի ռազմա-ծովային բազայում: Այդ խմբավորումը, ինչպես ասում են, ընդգրկել է 18 մարտական հետևակային մեքենա, մեկ  համազարկային կրակի հրթիռային համակարգ, 10 միավոր ավտոտեխնիկա և մինչև 34 միավոր ավիացիոն տեխնիկա (ներառյալ 6 օդանավ, 8 ուղղաթիռ, մինչև 20 անօդաչու), որոնք ռազմական հետախուզություն են ապահովել ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում:

  • Սեպտեմբեր-հոկտեմբերին, ըստ «Կոմերսանտին» ներկայացված տվյալների, կտրուկ մեծացել է Ադրբեջան Թուրքիայի ռազմա-տրանսպորտային ավիացիայի թռիչքների թիվը (գերազանցապես Վրաստանի տարանցիկ ուղիով): Մասնավորապես  մարդկանց և զինամթերքի տեղափոխումը կատարվել է սեպտեմբերի 4-ին թուրքական ռազմաօդային ուժերի С-130 ինքնաթիռով, սեպտեմբերի 18-ին CN-235 ինքնաթիռով, սեպտեմբերի 25-ին A400M ինքնաթիռով:
  • Սեպտեմբերի 28-30-ը՝ մարտական գործողությունների թեժ ժամանակ, ի լրումն նախկինում ժամանած ռազմական խորհրդատուներին, Ադրբեջան են ժամանել  ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունարը և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Թերթի աղբյուրները պնդում են, որ նրանք տեղում ընդհանուր ղեկավարությունն են իրականացրել ղարաբաղյան գործողությունների ընթացքում:
  • Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի1-ին և 3-ին դեղորայքի և հրաձգային զենքի մատակարարումը, նրանց խոսքով, իրականացվել է  CN-235 ինքնաթիռներով Էթիմեսղութ (Անկարա)-Նասոսնայա (Հաջի-Զեյնալաբդին) երթուղով:
  • Անձնակազմի և զինամթերքի տեղափոխում իրականացվել է նաև հոկտեմբերի 7-ին թուրքական ՌՕՈՒ-ի C-130 ինքնաթիռով (TUAF737 չվերթ):
  • Հոկտեմբերի 9-ին, ինչպես ասում են թերթի զրուցակիցները, ադրբեջանական ռազմա-տրանսպորտային  Ил-76TД (չվերթ AZAF002) ինքնաթիռով իրականացվել է ДШК գնդացիրների (200 միավոր) տեղափոխումը մարտական լրակազմով:
  • Մինչ այդ Թուրքիան թռիչքների հայտ էր ներկայացրել Վրաստանի օդային տարածքով թռչելու համար հոկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին: Աղբյուրներն ասում են, որ թույլտվությունը ստացել է:

Բացի դրանից, թերթի զրուցակիցները հայտնում են, որ թուրքական ներկայացուցիչները վարձկաններ են հավաքագրում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մարտական գործողություններին մասնակցելու համար Անկարային հավատարիմ իսլամական խմբավորումներից, որոնք կռվում են Սիրիայում և Լիբիայում: Վարձկանների տեղափոխման լոգիստական շղթաների  գործառության հսկողությունն իրականացնում է թուրքական Ազգային հետախուզական կազմակերպությունը պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:

Թերթի զրուցակիցների խոսքով՝ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ղարաբաղյան կոնֆլիկտի գոտի են նետվել մինչև 1300 սիրիական մարտիկներ և լիբիական առնվազն մեկ խմբավորում՝ բաղկացած 150 հոգուց: Առաջինները տեղակայվել են հիմնականում Թարթառի ուղղությամբ  Բայանդուր և Ղափանլի շրջաններում (Թարթառից, համապատասխանաբար, 5 և 10 կմ հարավ- արևելք), երկրորդները՝ Ջաբրայիլի ուղղությամբ Քարվենդա շրջանում (Բաքվից 250 կմ արևմուտք):

Հայտնում են, որ սիրիական մարտիկների զինվորագրումը կատարվում է Սիրիայի հյուսիսարևմտյան տարածքներում (Անկարայի հսկողության տակ գտնվող) SADAT մասնավոր ռազմական ընկերության միջոցով և Սիրիայի ազգային բանակի (ՍԱԲ) հրամանատարների աջակցությամբ: Հավաքագրման հիմնական կետերն աշխատում են Աֆրին, Էլ Բաբ, Ռաս էլ Այն, Թել Աբյադ քաղաքներում: Նորակոչիկների զորահավաքը կազմակերպվում է Աֆրինում, որտեղից թուրքական տրանսպորտային ընկերությունների միջոցով տեղափոխվում են Շանլիուրֆա քաղաք (Թուրքիա)՝ Սիրիայի սահմանից 40 կմ հեռու: Այնուհետև վարձկանները տեղափոխվում են հակամարտության գոտի: Թերթի աղբյուրների խոսքով՝ Անդրկովկաս պատերազմ գնալ ցանկացողներին հավաքագրողներն առաջարկել են «բարձր վարձ»՝ 1,5 հազար դոլարի չափով և ամսական պարգևավճար մինչև 2 հազար դոլար:

Ադրբեջան ուղարկելուց առաջ վարձկանների անձը հաստատող փաստաթղթերն ու անձնական կապի միջոցներն առգրավել են: Նրանց ասել են, որ իրենց ծառայություններն անհրաժեշտ կլինեն 3 ամսից մինչև կես տարի ժամկետով:

 «Դեռ սեպտեմբերի 22-ին Ադրբեջան է ուղարկվել առաջին խումբը ՍԱԲ-ի 2-րդ զորամիավորումից, որը Սիրիայում երկշաբաթյա հատուկ պատրաստություն է անցել թուրքական հրահանգիչների միջոցով»,- ասում է թերթի զրուցակիցներից մեկը:

 Նրա խոսքով՝ ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հայտարարությունը Ադրբեջան ուղարկելու համար ակտիվորեն կազմավորվում էր սիրիական վարձկանների հերթական ջոկատը՝ բաղկացած 1500 մարդուց: «Այդ ջոկատը կազմավորված է և կարող է Լեռնային Ղարաբաղի շրջան նետվել ցանկացած պահի»,- պնդում է զրուցակիցը: Խոսքը «Ֆայլաք աշ Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ֆիրքաթ Համզա» և «Ֆիրքաթ Սուլեյման Շահ» խմբավորումների մարտիկների մասին է:

Մինչ այս բրիտանական BBC ռադիոկայանը հայտնել էր, որ Թուրքիան Աֆրինից Ադրբեջան է ուղարկել 150 մարտիկ «Ջեյ աշ Շամ» խմբավորումից: Եվս 2 հազար մարդ «Սուլթան Մուրադի բրիգադից»  հոկտեմբերի սկզբին պատրաստվում էին տեղափոխվելու: Այդ մասին հայտնել է նաև ամերիկյան The Wall Street Journal թերթը:

Միաժամանակ Washington Post լրագրողները, հղում անելով սիրիական վարձկանների հարազատներին, հայտնում էին, որ նրանցից ավելի քան 50-ը զոհվել են Լեռնային Ղարաբաղի մարտերում:

Այն մասին, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղ  վարձկաններ է ուղարկում Սիրիայից և Լիբիայից, բազմիցս հայտարարել են նաև Հայաստանի իշխանությունները:

Այս հակամարտությունում Թուրքիայի ակտիվ դերի մասին հինգշաբթի հայտարարեց նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Այժմ միջամտել են թուրքերը և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին՝ մեծացնելով դրանով վտանգը, յուղ լցնելով այն կրակի վրա, որ տեղի է ունենում պատմական ճակատամարտում մի  վայրում, որ կոչվում է Լեռնային Ղարաբաղ՝ փոքր տարածք, որի բնակչությունը մոտ 150 հազար մարդ է»,- ասել է նա WSB ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նախօրեին Թուրքիայի բացասական ազդեցության մասին հայտարարեց Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ լը Դրիանը: «Օտարերկրյա միջամտությունը, մասնավորապես՝ Թուրքիայի միջամտությունը բորբոքում է հարձակումները»,- ասել է նա: Ավելի վաղ այն մասին, որ թուրքական իշխանությունները օգնում են Ադրբեջանին Սիրիայի մարտիկների տեղափոխման հարցում, խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, կտրականապես հերքում է, որ ադրբեջանական կողմից կռվում են օտարերկրյա վարձկաններ: «Ոչ ոք որևէ ապացույց չի ներկայացրել Ադրբեջանի տարածքում օտարերկրյա զինված խմբավորումների առկայության մասին, որոնք մասնակցում են ներկայիս մարտական բախումներին: Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մեզանում ոչ մի օտարերկրյա վարձկաններ չկան»,- ասել է Ալիևը «ՌԻԱ նովոստիի» հետ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների զուգահեռ հարցազրույցների ժամանակ:

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունների հայտարարություններն Ադրբեջանում բնութագրել են որպես անթույլատրելի այնպիսի երկրների համար, որոնք ձգտում են հանդես գալ որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում:

Թուրքիայի իշխանությունները նույնպես բազմիցս հորինված են համարել այն տեղեկությունները, որ իրենք օգնում են Սիրիայից և Լիբիայից վարձկաններ Ղարաբաղ ուղարկելու հարցում:

 

 

 

Աշխարհում «Կոմերսանտ» արցախյան պատերազմ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին