f

Անկախ

Le Monde (Ֆրանսիա). Տասնյակ չքավոր սիրիական վարձկաններ զոհվում են Լեռնային Ղարաբաղում


Մուսթաֆա Քանթին նստած է Հորադիզի մերձակայքում՝ ցեխոտ փոսում, մինչ երկու վայրկյանը մեկ արկեր են արձակվում: Նա հոկտեմբերի սկզբին նկարահանում է հազվագյուտ կադրեր խրամատներից, որոնք ամեն օր տասնյակ մարդկանց են կլանում: Բոլորից հեռու: Ղարաբաղյան ճակատում: «Աստված, պաշտպանիր մեզ: Նրանք բոլորիս սպանեցին: Էդ հայ շները… Նրանք սպանեցին տղաներին…»:

23-ամյա Մուսթաֆա Քանթին վարձկան է, նախկին սիրիացի ապստամբ Հալեպից հյուսիս գտնվող Հայան ավանից, որը կրկին անցել է Դամասկոսի հսկողության տակ: Նա հայտնվել է տարերային ճամբարներից մեկում, ուր հավաքվում են տասնյակ ընտանիքներ, և հավաքագրվել է «Համզա» ապստամբ խմբավորման կողմից, որը վերաորակավորվել է որպես Թուրքիայի օժանդակ ուժեր: Նա կարծում էր, որ մեկնելու է Լիբիա, բայց հայտնվեց Ադրբեջանում, ինչպես իր ավելի քան հազար հայրենակիցները: Ձմռանն Անկարան այդ ջոկատներն օգտագործել է Լիբիայի մայրաքաղաքը մարշալ Հավթարից պաշտպանելու համար, իսկ հիմա ուղարկել է Կովկաս, որպեսզի աջակցի ադրբեջանական բանակին: Հոկտեմբերի 5-ին Jesrpres տեղեկատվական կայքը, որին հաջողվել էր ստանալ «Սուլթան Մուրադ» բրիգադի մի քանի զինյալների գիշերային թաղման կադրերը, ընդամենը 10 օրում ճակատում զոհված մարտիկների թիվը գնահատել է 85 մարդ: Հարցը չափազանց զգայուն է. անհետ կորած մարտիկների մերձավորները հրաժարվում են քննարկել այդ թեման նույնիսկ այն դեպքում, երբ խոստովանում են, որ նրանք զոհվել են:  Ավելի թարմ, բայց դեռ չստուգված տեղեկություններով՝ կորուստները 150 մարդուց ավելի են:

«Նահատակները»

«Հրամանատարությունը ցանկանում է մինչև հրադադարը հնարավորինս արագ առաջ շարժվել»,- ասում է Մոհամմեդը ղարաբաղյան ճակատի հարավային գծից: Այդ 24-ամյա վարձկանը չի ցանկանում խոսել հավաքագրման պայմանների մասին: Բայց և այնպես պատմում է արյունահեղ մարտերի («պետք էր գրավել բարձունքները», «կայծակնային հարձակումներ առանց գեթ մի օր հանգստի») և իրենց շարքերի «նահատակների» մասին:

Ոչ բոլորի սրտով է այդ բառը: «Թող Աստված ողորմի ընկածներին և նզովի նրանց արյունով առևտուր անողներին»,- հառաչում է նախկին ապստամբի հարազատը, որին թաղել են ամսվա սկզբին Աազազում: Կատաղած ակտիվիստ Ահմեդ Ֆերզանը (որ ծնունդով Ռաստանից է, ինչպես և Ադրբեջանում սպանված առնվազն կես դյուժին մարտիկները) սրա մեջ հերթական դավաճանությունն ու մարդկային կյանքի կործանումն է տեսնում: Նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը պատմում է այն մասին, թե ինչպես են իրենք, չգիտակցելով էլ դա, ներքաշվում մի լրիվ օտար պատերազմում:

«Զինված խմբերի հրամանատարները խաբել են երիտասարդներին: Նրանք ասել են վերջիններիս, որ ծառայելու են որպես ոստիկան և սահմանապահ, ոչ թե մասնակցելու են մարտերին»: «Նրանք, ովքեր գնացել են, չեն կարողանում կերակրել երեխաներին: Ձմեռն անցավ,  հետո ամառը, իսկ նրանք չեն կարողանում օգնել ընտանիքին»,- շարունակում է նա: Եթե հավատանք նրան, խոստացված փողերը (բավական գումար սիրիական ավերված պայմաններում տասը տարվա պատերազմից հետո) հաճախ հանգրվանում են ագահ հրամանատարների գրպաններում: «Իրականում նրանք ստանում են հասանելիքի ընդամենը 20 տոկոսը: Թուրքերը վճարում են 800-900 դոլար մի զինյալին, իսկ հրամանատարները վերցնում են դրա 700-ը»:

«Երիտասարդներն իրենք իրենց ասում են, որ գնում են երկու-երեք ամսով, որ դա այնքան էլ վտանգավոր չէ և վերադառնալով 2000-3000 դոլար կվաստակեն: Բայց նրանք առաջին իսկ օրը հայտնվում են առաջնագծում… Իսկ հավաքագրողներն այդ ընթացքում Սիրիայում մեքենաներ ու տներ են առնում»:

«Սա մեր պատերազմը չէ: Եվ դուք այնտեղ (Ադրբեջանում) փառք չեք գտնի: Միայն մահ»,- ավելացնում է Ահմեդ Ֆերզանը՝ դիմելով նրանց, ովքեր կարող են նման արկածախնդիր մտքեր ունենալ:

Ծախված քարոզիչները

Զինյալների տեղափոխումը Լիբիա և Ադրբեջան վկայում է սիրիացիների չքավոր վիճակի մասին, և ոմանք հարստանում են դրա հաշվին: Երեք թուրքամետ խմբավորումների («Համզա» դիվիզիան, «Սուլթան Մուրադ» բրիգադները և «Սուլթան Սուլեյման Շահը») առաջնորդների թեթև ձեռքով ձևավորվել է վարձկանների և մուշտարի կանչողների ծաղկող վարձկանական տնտեսությունը: Դրա գլխավոր կենտրոններից մեկը մի մեծ շենք է սիրիա-թուրքական սահմանին՝ Հիվար Քիլիսում: Այնտեղ տասնյակ նորակոչիկները՝ ադրբեջանական սահմանապահների համազգեստով, կարճատև պատրաստություն են անցնում Բաքու մեկնելուց առաջ:

Զինված ջոկատներին ծախված քարոզիչներն այս ամենին կրոնական փայլ են տալիս: Նույնիսկ թույլ են տալիս իրենց որոշ ստեր, երբ խոսքը հասնում է  հնարավոր նորակիչների նշանակման վայրին: Սիրիայի հյուսիսում հաճախ են կրոնը որպես գործիք օգտագործել, երբ հարկ է եղել մարդկանց ոտքի հանել Դամասկոսի կամ Թեհրանի կողմից սատարվող շիիթ ջոկատների դեմ կռվելու համար: «Մեր պատերազմն Ադրբեջանում նույնքան կարևոր է, որքան այստեղինը: Ադրբեջանը սուննի երկիր է: Այնտեղ 50 տոկոսը շիիթ է, 50 տոկոսը՝ սուննի»,- ճչում էր իմամը Աաազազում հոկտեմբերի 8-ին: Իրականում, ըստ պաշտոնական վիճակագրության, ադրբեջանցի մուսուլմանների 85 տոկոսն է շիիթ:

Մաջիդ Զարրուկի (Madjid Zerrouky)

Աղբյուրը՝

 

Աշխարհում Le Monde արցախյան պատերազմ վարձկաններ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին