f

Անկախ

Asia Times (Հոնկոնգ). Ռուսաստանը գուցե շուտով փորձի Հայաստանում վարչակարգի փոփոխություն իրականացնել


Հեղինակը՝ Սթիվեն Բրայենը (Stephen Bryen),  կարծում է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը կարող է զրկվել պաշտոնից, եթե Մոսկվան որոշի, որ իր շահերը վտանգված են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում Թուրքիայի մասնակցության հետևանքով: Ըստ նրա՝ Պուտինի՝ Թուրքիայում քաղաքական պլացդարմի ամրապնդման նախաձեռնությունը հակառակ արդյունք է տվել, այսօր Թուրքիան Ռուսաստանի համար ավելի մեծ թշնամի է, քան ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն:

Ռուսաստանին ավելի ու ավելի քիչ ընտրության հնարավորություններ են մնում Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Թեև նա կարողացավ ապացուցել, որ իր «Կրասուխա-4» ռադիոէլեկտրոնային ճնշման համալիրի ռադարները ունակ են խփելու թուրքական Bayraktar անօդաչուները, այդ «հաղթանակը» չի փոխում այն փաստը, որ Ռուսաստանը պարտվում է Թուրքիային և պարտվում է մեծ հաշվով ռազմի դաշտում, որտեղ միջնորդավորված խաղացողներ են գործում:

Դա օգնում է բացատրելու այն հանգամանքը, թե ինչու ռուսները հոկտեմբերի 25-ին գրոհեցին Թուրքիայի հովանավորյալ «ապստամբների» (իմա՝ արմատական իսլամիստների) վարժական ճամբարը Սիրիայի Իդլիբում: Ռուսաստանը ցուցադրաբար հզոր ազդանշան տվեց թուրքերին, որոնք խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի համար Սիրիայում, Լիբիայում, Հայաստանում և այլ վայրերում:

Լեռնային Ղարաբաղի հողում Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմից հովանավորվող զինված ուժերը, ինչպես նաև Թուրքիայից բերված արմատական տրամադրված սիրիական վարձկանները շարժվում են Լաչին քաղաքի ուղղությամբ:

Եթե ադրբեջանական ուժերը հաջողության հասնեն եկող շաբաթ կամ մոտ այդ ընթացքում և գրավեն այդ քաղաքը, ապա կփակվի Ստեփանակերտ՝ մեկուսացած Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք տանող ճանապարհը: Եթե Ստեփանակերտը կտրվի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը կհայտնվեն ծուղակում, նրանք կզրկվեն մատակարարումից և ամրանալու հույսից կզրկվեն:

Այդ իսկ պատճառով հուսահատ հայերն ազատեցին իրենց սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջեց նրա հրաժարականը Հայաստանի հարաճուն կորուստների պատճառով: Հայաստանը ազատեց նաև գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանին՝ Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության ղեկավարին:

Երկու շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 8-ին, Փաշինյանը կտրուկ քննադատության տակ առավ նաև Արգիշտի Քյարամյանին՝ Հայաստանի հետախուզական ծառայության ղեկավարին, այնուհետև ազատեց նրան: Բացի այդ, հոկտեմբերի 26-ին ծանր վիրավորվեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պաշտպանոթյան բանակի հրամանատարը, և դա մեծ կորուստ է Հայաստանի համար:

Դեռևս պարզ չէ՝ կընկնի Ստեփանակերտը, թե ոչ, բայց եթե դա տեղի ունենա, ապա կհանգեցնի Հայաստանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի լիակատար կոլապսի: Ըստ ամենայնի՝ այնտեղ ապրող հայերը (այդ տարածաշրջանի բնակչությունը կազմում է 150 հազար մարդ՝ գերազանցապես հայեր) ստիպված կլինեն լքել այդ տարածքը և գնալ Հայաստան:

Այս ամենը խոսում է Հայաստանում իշխանության փոփոխության մեծ հավանականության մասին: Ռուսաստանի ռադիոյով և ռուսական մամուլում շատ են խոսակցությունները Հայաստանի ղեկավարության հնարավոր փոփոխության մասին:

Ռուսաստանը երկու հիմնական բազա ունի Հայաստանում, որտեղ տեղակայված են ցամաքային ուժեր, հարվածային և փոխադրական ուղղաթիռներ, ինչպես նաև МиГ-29 կործանիչներ:

Դրանցից և ոչ մեկը գործի չի դրվել Ղարաբաղի պատերազմում, և քանի դեռ թուրքական F-16-ները գտնվում են Ադրբեջանում, Ռուսաստանն իր ուժերը գործի կդնի միայն այն դեպքում, երբ թուրքական կործանիչների և Ադրբեջանի հակաօդային պաշտպանության դեմ պայքարում հաջողության երաշխիքներ ունենա, և եթե իրենց ներգրավումն այդ պատերազմում էապես կփոխի իրավիճակը:

Ներկայումս Հայաստանում ռուսական 15 МиГ-29 կա, որոնք պաշտպանում են Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը: МиГ կործանիչները և հարվածային ուղղաթիռները տեղակայված են Գյումրիում՝ անմիջապես հայ-թուրքական սահմանի մոտ, իսկ դա նշանակում է, որ այդ բազան պոտենցիալ խոցելի է Թուրքիայի կողմից ուղղակի հարձակման դեպքում, եթե այս պատերազմը վերահսկողությունից դուրս գա:

Ինչքան հայտնի է, Թուրքիան առայժմ 6 հատ F-16 կործանիչ է տեղակայել Ադրբեջանում: Դրանք բացահայտվել են այս շաբաթ, իսկ դրանց ներկայությունը հաստատվել է ադրբեջանական Գաբալա ավիաբազայում գտնվող ամերիկյան առևտրային արբանյակի նկարներով: Այդ կործանիչներից 4-ը ցուցադրվել են Հայաստանի ներկայացրած լուսանկարներով:

Գաբալա ռազմա-օդային բազան անցյալում ռուսական կարևոր ռադարի տեղադրման վայրն է եղել, բայց դրա աշխատանքը դադարեցվել է 2012 թ.: Բուն Գաբալա քաղաքը գտնվում է Ադրբեջանի կենտրոնական հատվածի հյուսիսում, Ռուսաստանի սահմանից ոչ հեռու:

Միաժամանակ Հայաստանի զինված ուժերը Թուրքիայի վարժեցրած և վարձած մի քանի վարձկանների գերեվարեցին, և դա հաստատեց Սիրիայից վարձականներ բերելու փաստը (ըստ եղած տեղեկությունների՝ նրանք ամսական 50 դոլար են ստանում իրենց ռազմական ծառայությունների դիմաց):

Ռուսաստանը բարդ իրավիճակում է թե՛ Հայաստանի առնչությամբ, թե՛ Թուրքիայի: Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում քաղաքական պլացդարմի ամրապնդման նախաձեռնությունը հակառակ արդյունք տվեց, և այսօր Թուրքիան ավելի մեծ թշնամի է Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն:

Ստեղծված իրավիճակում ռուսները կարող են հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե չկարողանան հասնել ճգնաժամի կարգավորման և Ադրբեջանից թուրքերի ու նրանց սիրիական իսլամիստների դուրսբերման:

Վերջին հաշվով Հայաստանը ստիպված կլինի լուրջ զիջումներ անել Ադրբեջանին, հակառակ դեպքում հարկադրված կլինի անվերջանալի պատերազմ մղել առանց հաղթանակի շանսերի, ինչի հետևանքով թուրքերը երկար ժամանակով կամրանան Ադրբեջանում: Այդ տարբերակը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար:

Ադրբեջանը, որ հարաբերականորեն չափավոր մուսուլմանական պետություն է, Իրանին ճնշելու պոտենցիալ լծակ է և ոչ միայն Իրանի հետ ընդհանուր սահմանի պատճառով: Իրանում ավելի շատ ադրբեջանցի կա, քան բուն Ադրբեջանում:

Եթե Թուրքիան երկար ժամանակով մնա Ադրբեջանում, ապա դրա գինը կլինի երկրի «թուրքացումը», այսինքն՝ իսլամի նշանակալիորեն ավելի ակտիվ ձև և պրոիսլամական քաղաքականություն կընդունվի: Այդ դեպքում Ադրբեջանը կարող է Կովկասի ապակայունացման և ռուսական տարածքների ներսում անջատողական իսլամական շարժման մեկնարկի հարթակ դառնալ:

Ադրբեջանի հաղթանակի դեպքում որոշ ազդեցություն ստանալու համար Ռուսաստանին մնում է սոսկ մի տարբերակ՝ համոզել հայկական պետությանը գործարքի գնալ: Հայաստանի ներկայիս վարչապետը, ամենայն հավանականությամբ, որևէ զիջման չի գնա, ուստի իր պաշտոնը պահպանելու քիչ շանսեր ունի, եթե ռուսները գոնե ինչ-որ ազդեցություն ունեն:

Թեպետ ռազմական գործողություններն առայժմ տեղի են ունենում Հայաստանի տարածքից հեռու, չի կարելի բացառել, որ իրավիճակը կվատթարանա: Ուստի իշխանության փոփոխությունը Հայաստանում մոտ հեռանկարում ավելի ու ավելի հավանական է դառնում:

Օտարերկրյա ԶԼՄ-ների կարծիքները չեն արտացոլում «Անկախի» խմբագրության դիրքորոշումը, այլ սոսկ դրսի հայացքն ու այնտեղ տիրող տրամադրությունները ընթերցողին ներկայացնելու նպատակ ունեն:

Աշխարհում Asia Times Սթիվեն Բրայեն արցախյան պատերազմ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին