f

Անկախ

Վտանգավոր պատերազմի հապճեպ ավարտը. The New York Times


Առաջատար թերթի հեղինակները խմբագրական հոդվածում խոստովանում են՝ Ռուսաստանը փաստորեն միակ երկիրն էր, որ կարողացավ վերջ դնել առճակատմանը Լեռնային Ղարաբաղում, իսկ Միացյալ Նահանգները տոնելու բան չունի: Բայց տեղնուտեղն էլ արժեզրկում են ձեռք բերված համաձայնությունը՝  «Հայաստանի և Ադրբեջանի արյունահեղ հակամարտությանն ընդամենը դադար է տրվել»: Եվ կոչ են անում ԱՄՆ-ին «իսկական խաղաղարար» դառնալ տարածաշրջանում:  

Հրադադարի համաձայնությունը, որ ձեռք է բերվել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջնորդությամբ, լռեցրեց հրանոթները և գետնի վրա թողեց անօդաչուները: Դա լավ է: Սակայն խոր արմատներ ունեցող հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կապված դժվարամատչելի անկլավի հետ Հարավային Կովկասում, չլուծվեց, այլ ընդամենը թարմացավ՝ պայմանավորված ուժերի հավասարակշռության փոփոխությամբ: Փախուստի դիմող հայերի այրվող տները վկայում են, որ այն կրկին կբռնկվի: Եվ հիմնարար կրոնական ու մշակութային պատումներ ունեցող հակամարտությունների հրեշավոր տրամաբանության համաձայն՝  բռնության յուրաքանչյուր բռնկում ավելացնում է մահացու անարգանքի ևս մի շերտ և ավելի է հեռացնում ամուր խաղաղության հաստատման հեռանկարները: 

Ինչպես և մյուս «սառեցված հակամարտությունները»՝ Մերձդնեստրը, Ղրիմը, Աբխազիան, Հարավային Օսիան, Դոնբասը, որոնք առաջացել են խորհրդային կայսրության փլուզումից հետո, Լեռնային Ղարաբաղը խորհրդային քաղաքականության ժառանգությունն է, որի իրականացման ընթացքում տարածքները բաշխվում էին ըստ քաղաքականության և կենտրոնական հսկողության հրամայականների, բայց ոչ տեղի բնակչության ինքնությունը հաշվի առնելով: Հայկական էթնիկ անկլավ Լեռնային Ղարաբաղը վերջին հաշվով հայտնվեց Ադրբեջանում և մնում էր որպես միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս, մինչդեռ ադրբեջանական Նախիջևան անկլավն էլ մնացել էր Հայաստանից արևմուտք:

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ազգային հողի վրա բորբոքվել էր դեռ մինչև Խորհրդային Միության լիակատար փլուզումը: 1994 թ.՝ պատերազմական գործողությունների դադարեցման ժամանակ 20 հազար սպանված կար, իսկ հայերը հսկողություն հաստատեցին բուն Լեռնային Ղարաբաղում և նրան հարող ընդարձակ գոտում: Եվ այդ շրջանները լիովին մաքրվեցին էթնիկ ադրբեջանցիներից: Հայերը հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը, սակայն ոչ ոք չճանաչեց այն, չճանաչեց նույնիսկ Հայաստանը, իսկ հայուրհազարավոր ադրբեջանցի փախստականներն ազգային խայտառակության ու նվաստացման մխացող խորհրդանիշ դարձան Ադրբեջանում:

Հետագա քառորդ դարի ընթացքում Ադրբեջանը հարստացավ՝ շահույթներ ստանալով նավթի վաճառքից և հզորացրեց իր բանակը, սական կորսված հողերը մնում էին որպես բաց վերք: Ի վերջո սեպտեմբերի 27-ին Բաքուն շատ ավելի ագրեսիվ Թուրքիայի աջակցությամբ (նրա բնակչության մեծ մասը պատկանում է նույն թուրքական էթնիկ խմբին, ինչ ադրբեջանցիները), ի թիվս այլ զինատեսակների զինված նաև իսրայելական դրոններով, հսրձակում սկսեց:

Մի քանի շաբաթ անց Հայաստանը, հայտնվելով լիակատար պարտության սպառնալիքի տակ, համաձայնեց  հրադադարի վերաբերյալ Ռուսատանի առաջարկած պայմաններին, ըստ որոնց՝ ստիպված էր հրաժարվել այն տարածքների մեծ մասից, որոնք գրավել էր 1990-ականներին, սակայն պահպանեց բուն Լեռնային Ղարաբաղը: Ըստ այդ համաձայնության պայմանների՝ ռուսական խաղաղապահները հսկելու են հայ և  ադրբեջանցի բնակչություններին կապող և միմանց տարածքներից սկիզբ առնող միջանցքները, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային երթուղիները:

Շուտով, ինչպես պատմել են «Նյու Յորք թայմսի» էջերում Կառլոտա Գալլը և Անտոն Տրոյանովսկին, հայերը սկսեցին լքել իրենց բնակության վայրերը, նրանք այրում էին իրենց տները և տանում այն, ինչ կարող էին վերցնել իրենց հետ: Ադրբեջանում բուռն տոնակատարություններ սկսվեցին: Հայաստանում, որի բնակչությանը մինչև վերջին պահն ասում էին, որ մոտ են հաղթանակին, ցասումից խենթացած մարդիկ ներխուժեցին խորհրդարանի շենք և պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հիմա սկսվել է նվաստացման ու ամոթի պատումը, և այն շատ ավելի դառն է՝ շաղախված 1914-1923 թթ. ընթացքում թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանության  հիշողություններով:

Վլադիմիր Պուտինի նկատմամբ Արևմուտքի ներկայիս թշնամական վերաբերմունքի պարագայում գայթակղություն կա Ռուսաստանի գործողությունները ներկայացնելու այնպես, որ իբրև թե իր կայսերական իշխանությունը կորցրած կառավարիչը փորձում է վերականգնել հսկողությունն իր նախկին կալվածքների վրա, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի արևելքում կամ Վրաստանի հյուսիսում: Սակայն պարզվեց՝ իրականում Ռուսաստանն այն միակ երկիրն էր, որ կարողացավ վերջ դնել այն գործընթացին, որը սպառնում էր տարածաշրջանային հակամարտությամբ:

Առճակատման նախորդ ռաունդի ավարտին Միացյալ Նահանգները և Ֆրանսիան (մեծաթիվ և ազդեցիկ հայկական բնակչությամբ երկրները) միավորվեցին Ռուսաստանի հետ Մինսկի խմբի շրջանակներում, որի առջև երկարաժամկետ կարգավորման ուղիներ գտնելու խնդիր էր դրված: Նրանք չկարողացան նման լուծում գտնել, իսկ երբ բորբոքվեց ներկայիս առճակատումը, Միացյալ Նահանգները զբաղված էր նախագահական ընտրություններով, իսկ Ֆրանսիան, առանց Ամերիկայի, այնքան ազդեցություն չունեցավ, որպեսզի հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերեր:

Ի տարբերություն, Ռուսաստանը զինված հակամարտությունը դադարեցնելու լուրջ պատճառներ ուներ: Նա զենք է մատակարարում երկու երկրներին էլ, նաև կապված է Հայաստանի հետ դաշնակցի հարաբերություններով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հարձակման ընթացքում նրան աջակցում էր (ներառյալ նյութապես) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչդեռ պարոն Պուտինը շահագրգռված չէր Սիրիայից հետո հայտնվելու Թուրքիայի հետ ևս մի բախման մեջ:  Այն գործարքը, որի կնքմանը հաջողվեց հասնել Ռուսաստանին, իր լայն չափանիշներով միակ հնարավորն էր, և այն իսկապես ընդունել է Ադրբեջանի հաղթանակը, միաժամանակ թույլ չի տվել ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը, իսկ ռուսական զինվորները չեն ներքաշվել այդ կոնֆլիկտում:

Թեպետ Ռուսաստանը մարեց կրակը և ցույց տվեց իր ազդեցությունը նախկին հողերի վրա, չկարողացավ հասնել անվերապահ հաղթանակի: Մոսկվան այժմ պարտավորություն է ստանձնել հինգ տարի գրեթե 2000 խաղաղապահ պահել այդ անհանգիստ տարածքում, որ Ռուսաստանը անվանում է «մերձավոր արտերկիր», բացի այդ, նա գործ է ունենալու Թուրքիայի հետ, որն ավելի շատ է պատրաստ ցույց տալու իր ազդեցությունը, հատկապես ի դեմս իր թուրքական (և նավթով հարուստ) ադրբեջանցի եղբայրների:

Միացյալ Նահանգներն այստեղ տոնելու բան չունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչպես նաև ադրբեջանական նավթի, հակամարտության գոտու կողքով անցնող խողովակների, Իրանի հարևանության, Ամերիկայում հայկական մեծ սփյուռքի, այդ կոնֆլիկտում իսրայելական դրոնների օգտագործման և Ռուսաստանի ազդեցությանը նրա սահմաններից դուրս հակակշիռ ստեղծելու  կարևորությունը, այս ամենը հաշվի առնելով՝ Միացյալ Նահանգներն իր եվրոպական դաշնակիցների հետ պետք է խաղաղարար ջանքերի առաջնագծում լիներ:  Պետքարտուղար Մայք Պոմպեոն, իրոք Վաշինգտոն կանչեց երկու կողմերի ներկայացուցիչներին, սակայն աշխարհում Թրամփի վարչակարգի ազդեցության կորստյան ցուցանիշ դարձավ այն հանգամանքը, որ հայտարարված հրադադարը արագ խախտվեց:

Ռազմական գործողությունները դադարեցված են: Սակայն աշխարհագրական նոր դասավորությունն այդ տարածաշրջանում խաղաղության պայմանավորվածություններն առավել անհրաժեշտ են դարձնում, իսկ ամերիկյան մասնակցությունը՝ շատ ավելի կարևոր: Սա այն տարածաշրջանը չէ, որ Միացյալ Նահանգները կարող է անուշադրության մատնել, որպեսզի այնտեղ պարոն Պուտինը և պարոն Էրդողանը մեքենայություններ անեն: Մինսկի խումբը դեռևս Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մանդատն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար: Այս անգամ խելամիտ կլինի չսպասել բռնության հաջորդ ռաունդին:

Աղբյուրը՝  A Quick End to a Dangerous War

 

 

Աշխարհում արցախյան պատերազմ The New York Times

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին