f

Անկախ

Դաժան ուժի քաղաքականության վերածնունդը. ինչպես են Ռուսաստանը և Թուրքիան առաջ տանում իրենց շահերը Կովկասում. (Neue Zürcher Zeitung, Շվեյցարիա)


Կրեմլը հասկացավ, որ փոփոխությունները Հարավային Կովկասում իր համար նոր հնարավորություններ են բացում, և հաջողությամբ օգտվեց դրանցից: Իսկ ահա Արևմուտքը կա՛մ քնած էր, կա՛մ որոշեց սահմանափակվել ստատիստի դերով՝ ղարաբաղյան հակամարտությանը նայելով կողքիցԵվ հիմա Ադրբեջանը սպասում է նոր տարածքներ ձեռք գցելու շանսին, ենթադրում է Անդրեաս Րյուեշը (Andreas Rüesch):

Պատերազմը Ղարաբաղում այս աշնանը ցույց տվեց, որ ռազմական ուժն առաջվա պես աշխարհի քաղաքական քարտեզը փոխելու փորձված գործիք է: Եվ առայժմ Ռուսաստանը և Թուրքիան այդ կարկանդակից պոկում են ամենախոշոր կտորները: Արևմուտքը քնած է:

Անցած շաբաթ Ադրբեջանում շքեղ զորահանդես տեղի ունեցավ ի պատիվ Լեռնային Ղարաբաղում՝ գերազանցապես հայերով բնակեցված տարածաշրջանում 44-օրյա պատերազմի հաղթանակի: Երկիրը տոնելու պատճառներ, անկասկած, ունի: Նա ոչ միայն գրավեց Ղարաբաղի տարածքի երրորդ մասը, այլև իր հսկողության տակ կրկին վերցրեց նրան շրջապատող բոլոր սահմանակից շրջանները, որոնք առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ 1990-ական թթ սկզբին, հայտնվել էին Հայաստանի հսկողության տակ: Ղարաբաղյան հայերի՝ միջազգային հանրության կողմից չճանաչված հանրապետությունից մնաց մի փոքր կտոր:

Ադրբեջանի նախագահ Ալիևի դեմքից երևում էր, որ նա ուղղակի հրճվում է հաջողությամբ: Իսկ կողքին նստած էր գլխավոր դաշնակիցը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հենց նրա երկիրը վճռական ներդրում ունեցավ «եղբայրական ժողովրդի»՝ Ադրբեջանի հաղթանակում՝ օգնելով նրան ռազմական խորհրդատուներով, զենքով և թուրքամետ վարձկաններով՝ բերված Սիրիայից:

Վտանգավոր օրինակ

Պատերազմը Հարավային Կովկասում մնաց Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների, կորոնավիրուսի համավարակի և Եվրոպայի տնտեսական ճգնաժամի ստվերի տակ, և համաշխարհային մասշտաբով դրան աննշան ուշադրություն է դարձվում: Բայց շատ հնարավոր է, որ այս պատերազմի արձագանքը դեռ երկար լսվի: Այն ապացուցեց, որ բռնությունն առաջվա պես մնում է ուժի քաղաքականության գործիք: Ավելին, այն իսկական վերածնունդ է ապրում: Բռնության կիրառման արգելքը՝ համաձայն միջազգային իրավունքի, պահպանվում է միայն թղթի վրա: Պարզվեց, որ այն ոչինչ չարժի: Երբ Ալիևը որոշեց հարձակվել հայերի վրա, շատ ճշգրիտ հաշվեց, որ իրեն ոչ ոք չի կարողանա խանգարել:

Ադրբեջանական քարոզչությունը պնդում էր, որ հայերով բնակեցված տարածքները բռնի ուժով իր հսկողությանը վերադարձնելը միանգամայն լեգիտիմ է: Ընդ որում, լռության էր մատնվում այն, որ Բաքուն, համաձայն 1994 թ. հրադադարի և անթիվ խաղաղ բանակցությունների, պարտավոր է ձեռնպահ մնալ բռնության կիրառումից: Հիմա արդեն հասկանալի է, որ Ալիևն ընդամենը սպասում էր հարմար պահի, որպեսզի վճռական հարված հասցնի: Այդ օրինակին կարող են հետևել նաև ուրիշ երկրներ աշխարհի տարբեր տարածաշրջաններում, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհի տերությունները (օրինակ՝ ԱՄՆ-ն) և միջազգային կազմակերպությունները (օրինակ՝ ՄԱԿ-ը)  չեն այրվում աշխարհում գոյություն ունեցող կանոնները պաշտպանելու ցանկությամբ:

Հարավային Կովկասի տարածքի վերաձևումը, որ ավելի քան 5 հազար մարդու կյանք արժեցավ, փաստորեն դարձավ փոփոխվող աշխարհակարգի խորհրդանիշ: Մասնավորապես, Թուրքիան հրաժարվեց իր նախկին կեցվածքից և այժմ հանդուգն ուժի քաղաքականություն է վարում բոլոր հնարավոր ուղղություններով: Սիրիայում և Լիբիայում ռազմական ներխուժումից, ինչպես նաև Արևելյան Միջերկրածովում բռունցքներ ցույց տալուց հետո Թուրքիան հիշեց իր վաղնջական «օսմանյան» շահերը և հայացքը շրջեց Կովկասի կողմը: Բայց այնտեղ Անկարան բախվում է Ռուսաստանի կողմից ազդեցության հավակնություններին, որի հաշվարկները վերջին ժամանակներս նույնպես փոխվել են:

Ռուսաստանն օգտագործում է իր շանսը

Դեռ մի քանի տարի առաջ Կրեմլն առանց հապաղելու կչափավորեր Թուրքիային և թույլ չէր տա նրան տեր ու տնօրինություն անել իր հետնամուտքում, այսինքն՝ հետխորհրդային տարածքում: Այնինչ Ռուսաստանը հակասության հանգեց, քանի որ որոշ ոլորտներում Թուրքիան իր աշխարհաքաղաքական հակառակորդն է, մյուսներում՝ կարևոր գործընկեր: Երբ հարկ է Թուրքիային դուրս քաշել արևմտյան ռազմական դաշինքից, օրինակ, մատակարարելով նրան ռուսական ՀՕՊ համակարգեր, կամ կառուցել նոր գազատարներ, Ռուսաստանը ձգտում է մերձենալ Անկարին: Ղարաբաղի պատերազմի իրավիճակում դարձյալ նրա գործողություններն օպորտունիստական էին:

Ռուսաստանը միանգամայն կարող էր աջակցություն ցույց տալ Հայաստանին որպես ռազմական միության գործընկերոջ: Բայց Կրեմլը հասկանում էր, որ Կովկասում ստատուս քվոյի փոփոխությամբ իր համար նոր հնարավորություններ են բացվում: Վերջին հաշվով նախագահ Պուտինը, հանդես գալով որպես միջնորդ պատերազմի ավարտման մասին համաձայնության ստորագրման ժամանակ, մի կրակոցով երեք նպաստակ սպանեց:

Նախ՝ նա մրապնդեց Մոսկվայի՝ որպես տարածաշրջանում առանցքային գործոնի դիրքերը: Միայն Ռուսաստանի շնորհիվ Ադրբեջանն ու Հայաստանը մի ամիս առաջ համաձայնեցին դադարեցնել մարտական գործողությունները և նոր ժամանակավոր կարգ համաձայնեցրին: Արևմուտքը և Թուրքիան չմասնակցեցին այդ բանակցություններին՝ մնալով սոսկ ստատիստներ: Ադրբեջանը, որ ռազմական առումով ակնհայտ գերակշռություն ուներ, բայց պատահաբար ռուսական ինքնաթիռ էր խփել, հայտնվեց վրեժխնդրության սպառնալիքի տակ և ընդունեց Պուտինի կարգավորման առաջարկը:

Երկրորդ՝ նոյեմբերի 10-ի համաձայնությունից հետո Ռուսաստանն առաջին անգամ կարողացավ Լեռնային Ղարաբաղ մտցնել իր զորքերը: Հայկական անկլավը Ադրբեջանի տարածքում վերածվեց ռուսական պրոտեկտորատի՝ ինչ-որ չափով նման Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածաշրջաններին, ինչպես նաև Մերձդնեստրին Մոլդովայում: Ռուսական խաղաղպահ ուժերը պարեկություն են անում Ղարաբաղի տարածքում և պահպանում են Հայաստանի հետ կապող միակ միջանցքը:

Այդպիսով Մոսկվան վերացրեց Երևանի՝ Ղարաբաղում ապրող հայերի պաշտպանի դերը և այժմ կարող է միանձնյա որոշել՝ «ողջ» թողնե՞լ ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը, թե՞ ոչ: Ադրբեջանը, իհարկե, «մեծ հաղթող» դարձավ այդ պատերազմում, բայց նրա բերանում դառը համ մնաց. նրա տարածքում այժմ տեղակայված են ռուսական զորքեր: Խորհրդանշական է նաև այն, որ Մոսկվան խանգարեց  Ղարաբաղում թուրքական խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարի  մարմնավորմանը: Այժմ Թուրքիան կարող է ուղարկել այնտեղ միայն դիտորդներ, այն էլ նրանք մուտք չեն ունենա բուն կոնֆլիկտի տարածք:

Երրորդ՝ Կրեմլը ստացավ իր կրտսեր «հայ գործընկերներին»: Հայաստանը հետխորհրդային տարածքում ռազմական միության կազմում է, սակայն  արբանյակ պետություն լինելու համար նա վերջին տարիներին  իրեն պատշաճ չէր պահում: 2018 թ. երկիրը կլանեց փողոցային ցույցերի ալիքը, ինչի հետևանքով իշխանության եկավ «ժողովրդի հռետոր» Նիկոլ Փաշինյանը: Կրեմլը դա իրեն այնքան վախեցնող «գունավոր հեղափոխություն» համարեց, իսկ Փաշինյանին՝ անպատասխանատու դեմագոգ, որը համակրանք է տածում Արևմուտքի նկատմամբ: Այն փաստը, որ Մոսկվան երկար էր սպասում՝ դիտելով Ղարաբաղի պատերազմը, կապված է, մասնավորապես, Երևանի հետ խաթարված հարաբերությունների հետ:

Պուտինը ստիպեց Փաշինյանին դողալ և հարկադրեց համաձայնել հրադադարին, որը նրա համար դարձավ նվաստացուցիչ կապիտուլյացիայի նման մի բան: Դա չափազանց թուլացրեց Փաշինյանի դիրքերը, ընդ որում, ամենայն հավանականությամբ, անդառնալիորեն: Հայաստանի էլիտայի նշանակալի հատվածը պահանջում է նրա հրաժարականը, և նրա անկումը Կրեմլի համար հավելյալ բավարարություն կլիներ:

Ռուսաստանը հիշեցրեց հայերին, որ իրենց «մեծ եղբայրն» է, որից կախված է իրենց բարեկեցությունը: Ռուսական ԴԱԾ (ФСБ) զորքերը հիմա կանգնած են ոչ միայն Թուրքիայի և Իրանի հետ սահմանին, այլև Ադրբեջանի: Բացի այդ, նրանք հսկում են նաև նոր հայկական անկլավի միջով Ադրբեջանի և Թուրքիայի միջանցքը, որին պարտված հայերը ստիպված էին համաձայնել:

Արևմուտքը սահմանափակվեց ստատիստի դերով

Արևմուտքն էլ ստիպված է սոսկ առանց մասնակցության հետևել այս բոլոր միջամտություններին: Սկզբունքորեն Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ԵԱՀԿ-ի՝ Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հատուկ աշխատանքային խմբի շրջանակներում լիովին կարող էին Ռուսաստանի հետ հավասար գործընկեր լինել: Սակայն իրական շահի բացակայությունը դիվանագիտական անբավարար ճարպկության հետ հանգեցրեց նրան, որ նրանք զրկվեցին իրավիճակի վրա ազդելու իրական հնարավորությունից: Արևմուտքը կարող է ներգրավվել սոսկ տարածաշրջան մատակարարվող մարդասիրական բեռների փոխադրումներում: Ամերիկացիներն ու եվրոպացիները լուռ համաձայնեցին Ղարաբաղ ռուսական զորքեր մտցնելուն, թեև դա հակասում էր վաղեմի պայմանավորվածությանն այն մասին, որ  կոնֆլիկտի կարգավորման շրջանակներում հնարավոր չէ հարևան երկրների խաղաղապահ ուժերի կիրառտումը:

Այսուհանդերձ Եվրոպայի և Ամերիկայի շահերից չի բխում սոսկ պասիվ դիտարկումը Հարավային Կովկասում տեղի ունեցող այս խաղերին: Ղարաբաղին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ լուծում:  Հրադադարի հետ համաձայնությունում բաց է մնացել առանցքային հարցը. ի՞նչ կարգավիճակ կստանա անկլավն ապագայում: Մեծ է այդ խնդրի լուծումը դարձյալ հետաձգելու  և հեռավոր դարակ քշելու գայթակղությունը: Բայց ինչպես ցույց տվեց պատերազմը, նման կոնֆլիկտները հնարավոր չէ «սառեցնել» ընդմիշտ, և դիվանագիտական անգործության համար վաղ թե ուշ հատուցում է լինում:

Շատ հնարավոր է, որ ադրբեջանցիները պարզապես սպասում են հաջորդ հնարավորությանը, որպեսզի այժմ արդեն ամբողջությամբ վերցնեն Ղարաբաղն իրենց հսկողության տակ: Դա հավանաբար նոր  էթնիկ զտումների կհանգեցնի: Այն փաստը, որ էյֆորիայով տարված Ալիևը շքերթի ժամանակ թույլ տվեց անթաքույց հավակնություններ նույնիսկ Երևանի և հայկական պետության ուրիշ տարածքների նկատմամբ, պետք է ստիպի արևմտյան երկրներին սթափվել վերջապես:

Չի կարելի չնշել նաև, որ Էրդողանը, համառորեն հրաժարվելով ընդունել 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, այժմ անարգել հանդես եկավ որպես նոր բռնի գործողության մասնակից այդ ժողովրդի դեմ: Ինչպես և հրեաները, հայերը, որ նույնպես բավական ցավոտ պատմական փորձ ունեն, արտասահմանի պաշտպանության կարիքն ունեն: Ղարաբաղում ապրող հայերը հազիվ թե կամավոր ենթարկվեն Բաքվին՝ աշխարհի ամենաճնշիչ վարաչակարգերից մեկին, առավել ևս, որ Ալիևը նույնիսկ նրանց ինքնավարություն չի առաջարկում Ադրբեջանի կազմում:

Հարկ է նաև անհապաղ վերանայել մանթրայի պես կրկնվող «Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից հանդիսանում է Ադրբեջանի մասը» բանաձևը: Այդ պահանջները բավական թույլ են հիմնավորված: Խորհրդային ժամանակներում այդ տարածաշրջանն իսկապես եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի հատվածը, բայց երբեք չի եղել անկախ Ադրբեջանի հսկողության տակ:

Այդ տարածքային վեճի արդար լուծումը դժվար է պատկերացնել առանց Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու: Եվ վերջին պատերազմը բնավ չհեշտացրեց այդ խնդրի լուծման որոնումները: Բայց ևս մի անգամ ցույց տվեց, որ այն պետք է շտապ որոնել:

Աղբյուրը

 

Աշխարհում արցախյան պատերազմ Neue Zürcher Zeitung

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին