f

Անկախ

Հայաստանի աղետի մեղավորը նրանք են, ովքեր փառաբանում էին Նիկոլ Փաշինյանին. Ալեքսեյ Մարտինով


«Ազգային խայտառակությունը, որ այսօր ապրում է հայ ժողովուրդը, հայ քաղաքացիները, հայությունն առհասարակ՝ որպես համաշխարհային երևույթ, արձագանքվում է նաև մեղավորների փնտրտուքով: Եվ գլխավոր մեղավորն այսօր, անկասկած, Նիկոլ Փաշինյանն է, որ պատասխանատվություն է կրում որպես մարդ, որ որպես պետության ղեկավար, որպես վարչապետ»,- հայտարարել է երեկ՝ դեկտեմբերի 19-ին ռուսական պետական «Вести FM» ռադիոկայանի «Նախկիններ» ծրագրի հաղորդման  ընթացքում Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի (МИНГ) տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

Հիշեցնենք, որ  նախօրեին Հայաստանում սկսվեցին Արցախում զոհվածների սգո արարողությունները՝ ուղեկցվելով ընդդիմադիրների բողոքի ցույցերով, որոնք պահանջում են Փաշինյանի կառավարության հրաժարականը:

Ռուս փորձագետի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ «ցասումնալից ռազմագրերը Փաշինյանի հասցեին ավելի ու ավելի են շատանում, նա ակնհայտորեն չի պատրաստվում հեռանալ»:

«Ընդ որում, ես ուշադրություն եմ դարձրել այն հանգամանքի վրա, որ շատ հայ փորձագետներ և լրագրողներ, որոնք այս մեկուկես տարվա ընթացքում  փրփուր ի բերան վիճում էին մեզ հետ՝ քեզ հետ («Նախկինները» ծրագրի վարող Արմեն Գասպարյանի- խմբ.), ինձ հետ, ուրիշ ռուս փորձագետների հետ և պաշտպանում էին այդ նույն Փաշինյանին, ասում էին՝ դուք, իբր, ոչինչ չեք հասկանում հայկական քաղաքականությունից և ավելի լավ է՝ լռեք, այլապես նզովված կլինեք, ահա այդ նույն մարդիկ հիմա ողողում են տեղեկատվական դաշտը, բայց արդեն ցասկոտ ռազմագրերով իրենց սիրած Փաշինյանի հասցեին: Մոտավորապես այսպես՝ չարդարացրեց վստահությունը Լավրենտի Պավլովիչ Բերիան և ժամանակն է փոխել նրան, լավագույն դեպքում թող նա ինքը հրաժարական տա»,- ասել է Մարտինովը:

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրենը ուշադրություն է հրավիրել այն իրողության վրա, որ այժմ բացահայտվում են մեծ թվով անախորժ փաստեր՝ կապված Նիկոլ Փաշինյանի այս կամ այն որոշումն ընդունելու բուն մեթոդաբանության հետ: Սակայն, նրա խոսքով, հայկական աղետի խորքային պատճառը եղան ոչ թե հայկական իշխանության ինչ-որ թաքուն «դավադրություններ», այլ վերջին տարիների որոշակի գործողություններ:

«Մենք անդադար ասում էինք այս մեկուկես-երկու տարվա ողջ ընթացքում, որ տղաներ, վատ  կվերջանա այդ ամենը՝ պետության ձևաչափի փոփոխության այդ բոլոր վարժանքները պատերազմի ժամանակ, իսկ Հայաստանը պատերազմող պետություն է, համենայն դեպս երկու տարի առաջ այդպես էր: Որ սահմանադրության փոփոխությունները, սահմանադրական կարգի անցումը նախագահական հանրապետությունից պառլամենտականի, կառավարման ապակենտրոնացումը, բոլոր ծառայությունների ապակազմակերպումը պատերազմական ժամանակ, այդ ամենը շատ վատ կավարտվի: Ես դեռ չեմ խոսում պետական հեղաշրջման մասին, այն, ինչ նրանք անվանում էին «քայլերի հեղափոխություն» և այլն: Եվ հիմա, ըստ էության, նրանք հավանաբար հաճախ պիտի նայեն հայելու մեջ և տեսնեն բոլորին, որոնք այդ ամենի մեղավորն են: Բայց հաստատ ոչ մենք, որ այդ տարիների ընթացքում ազնվորեն, ընկերաբար մատնացույց էինք անում այդ բոլոր հանգամանքներն ու թերությունները»,- նշել է Ալեքսեյ Մարտինովը:

Երկրորդ միտումը արդի Հայաստանում, նրա խոսքով, հետևյալն է. «Ռուսաստանը մեղավոր է, այսինքն մենք՝ ռուսներս, քանի որ չպաշտպանեցինք նրանց այդ խայտառակությունից»:

«Զարմանալի տրամաբանություն է, բայց աստված իրենց հետ»,- ասում է ռուս փորձագետը: Նա ուշադրություն է հրավիրում Հայաստանի խոհրդարանի նկատմամբ հանրապետության քաղաքացիների զրոյական վստահության վրա. «Բացարձակ անվստահություն պառլամենտի նկատմամբ պառլամենտական հանրապետությունում, որտեղ պառլամենտը պետական իշխանության գլխավոր ինստիտուտն է: Դա աղետ է, պարզապես աղետ»:

Աղբյուրը՝ EurAsia Daily

 

Աշխարհում արցախյան պատերազմ Ալեքսեյ Մարտինով

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին